HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կիեւում ազգությամբ հայ ցուցարար է սպանվել

Ուկրաինայում ոստիկանության հետ բախումների ժամանակ այսօր լույս գիշեր սպանվել է ազգությամբ հայ Սերգեյ Նիգոյանը: «Ուկրաինական պրավդայի» փոխանցմամբ՝ 20-ամյա Սերգեյի մարմնից գտել են 4 գնդակ: Դրանք հայտնաբերվել են նրա գլխին, պարանոցին եւ կրծքին: Սերգեյը մասնակցում էր ընդդիմության ցույցերին, որոնք նախ ուղղված էին Ուկրաինայի իշխանությունների՝ ԵՄ-ի Արեւելյան գործընկերության Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց հրաժարվելու դեմ, իսկ ապա ցույցերի մասին նոր օրենքի, որով խիստ կանոններ են սահմանվել ցուցարարների համար:

Ըստ ուկրաինական պարբերականի՝ Սերգեյը ծնվել եւ մեծացել է Դնեպրոպետրովսկի շրջանի Բերեզնովատովկա գյուղում, որտեղից Կիեւ է ժամանել անցյալ տարվա դեկտեմբերի 8-ին՝ մասնակցելու Եվրամայդանի բողոքի ակցիաներին:

Մինչ այդ նա գնացել էր Դնեպրոպետրովսկ, որտեղ ցուցարարներ չի գտել, ինչից հետո գնացքի տոմս է գնել դեպի Կիեւ: Հարցին, թե ինչու է եկել Մայդան, պատասխանել է. «Սա նաեւ իմ ապագան է: Ես այս երկրում եմ ապրելու»:

Ուկրաինական մամուլը հաղորդում է, որ հունվարի 20-ին Կիեւի ստադիոնից ցած է ընկել նաեւ մի քաղաքացի, որը մահացել է վերակենդանացման բաժանմունքում:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter