HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Ընդդիմությունը շարունակում է շենքեր գրավել, իշխանությունը արտահերթ ընտրություններ է առաջարկում

Երեկ Ուրկրաինայում վիճակը շարունակում էր թեժ մնալ: Մի շարք շրջաններ շարունակում էին փաստացի Կիևից անկախ մնալ: Ցույցերն ու բախումները տարածվեցին նաև երկրի արևելյան շրջաններում: Գերագույն ռադան քննարկելու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը:

Շրջաններում

Ընդդիմադիրները շարունակում էին վերահսկել թվով 10 (26-ից) շրջ. պետ. ադմինիստրացիաները (областьная державная администрация)` դրանով զրկելով պաշտոնական Կիևին այդ շրջաններում գործադիր իշխանություն իրականացնելու հնարավորությունից: Երեկ ևս 6 շրջաններում գրոհներ կազմակերպվեցին, որոնցից միայն երկուսը հաջողութայմբ պսկավեցին: Օրվա ավարտին 26 շրջաններից 12-ի ադմինիստրացիաները մնացին գրավված ընդդիմության կողմից:

Չերկասկում գրոհի անհաջող փորձի ժամանակ բերման ենթարկվեցին և ապա ծեծվեցին շուրջ 20 լրագրողներ: Լուգանսկում ու Դոնեցկում ընդդիմադիր ցույցերը ճնշվեցին: Իսկ Խարկովում ընդդիամդիր ցույցի մասնակիցներին հաջողվեց ետ մղել հարձակումները, բայց ադմինիստրացիայի գրոհի փորձ չարվեց:

Երեկվա օրը հատկանշական էր նաև արևելյան և «պրո-իշխանական» համբավ ունեցող շրջաններում (Դնեռոպետռովսկում և Զապոռոժյայում) շրջ. պետ. ադմինիստրացիաների գրավման փորձերում:

Զապոռոժյայում ընդդիմադիր կազակները ցույցի ժամանակ գրոհի հարցը դրեցին քվեարկության, այն անցավ և գրոհը սկսվեց: Սակայն Ոստիկանությունը ետ մղեց այն, ցրեց ցույցը և հետապնդելով ծեծի ենթարկեց բազմաթիվ ակտիվիստների և ընդդիմադիր կազակների:

Արևմտյան շրջաններում բոլոր զենք ունեցող քաղաքացիներին հավաքագրում են կամավոր ինքնապաշտպանական ստորաբաժանումների մեջ: Իսկ Ղրիմում թաթարները երեքշաբթի օրը կանցնկացնեն հակակառավարական ցույց:

Ընդհանուր առմամբ ցույցեր եղան անխտիր բոլոր շրջաններում:

Կիևում

Ի հեճուկս սառնամանիքների` բախումները շարունակվում էին նաև Կիևում:

Ընդդիմությունը, ի հեվելումն արդեն գրավված պետական մի շարք հաստատությունների շենքերի, գրավեց նաև գյուղատնտեսության, իսկ ապա` արդարադատության նախարարության շենքերը:

Գիշերը «Բերկուտ»-ն ու ընդդիմությունը սահմանափակվեցին յուրովի «pasiv փոխհրաձգությամբ», որի ժամանակ ոստիկանությունը օգտագործում էր ջրցան մեքենա, իսկ ընդդիմադիրները` «կատապուլտա»:

Այժմ ընդդիմադիրներն ամրացնում եմ բարիկադները (հիմնականում` արդարադատության նախարարության մոտ), կանոնակարգում են կենցաղը, հավաքագրում են անվադողեր և ապակե շշեր (մոլոտովի կոկտեյլների համար):

 Քաղաքական

Վիճակից դրդված Ուկրաինայի իշխող Ռեգիոնների կուսակցությունը գերագույն ռադայի վաղվա նիստի օրակարգ է ներառել արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը:

Ուկրաինական ընդդիմությունն այժմ բոլոր օղակներում քննարկում է գերագույն ռադային վաղվա նիստին մասնակցելու նպատակահարմարությունը:

Իսկ ահա երեկ կեսօրին տեղեկություններ հայտնվեցին, որ Կիևի օդակայաններում ժամանում են ՌԴ ոստիկանության հատուկ ստորաբաժանման` ОМОН-ի աշխատակիցները (քաղաքացիական հագուստով): Սակայն այդ տեղեկությունները չհաստատվեցին: Իսկ երկրի պաշտպանության նախարարը երեկ հայտարարեց, որ բանակը որևէ դեպքում չի միջամտելու կոնֆլիկտին:

Վերջին օրերում աշխարհի շուրջ 50 քաղաքներում (այդ թվում` Երևանում) անցկացվեին Եվրամայդանին աջակցություն հայտնող ցույցեր:

Կիևում երեկ հողին անձնեցին սպանված Միխաիլ Ժիզնևսկուն, իսկ Դնեպրոպետրովսկում` հայազգի Սերգեյ Նիգոյանին: Ակտիվիստներին թաղում էին Ուկրաինայի հիմնի տակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter