HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Նուրիի» գույները (լուսանկարներ)

Արտադրական նյութերով ու գործիքներով լի սենյակի վերջը կարծես ժամացույցների ցուցահանդես լինի: Ոճային տարբեր լուծումներով ու գույներով ժամացույցների դիզայներները Անուշն ու Մարիամն են: Նրանք պատմում են, թե ինչպես մի օր որոշեցին իրենց սեփական արտադրանքն ունենալ, բայց պատրաստել ոչ թե «աղջկական զարդեր», այլ «ավելի լուրջ բան»: Այդ «լուրջ բանը» դարձան  «Նուրի դիզայնի» պատի ժամացույցները: «Նուրի» անունն էլ աղջիկները ստացել են՝ միացնելով իրենց անունների «նու» և «րի» մասնիկները:

Մոտ մեկ տարվա պատմություն ունեցող «Նուրի դիզայնը» արտադրում է պատի ժամացույցներ և մոմակալներ: Նրանք աժմ սկսել են նաեւ զարդատուփերի և լուսամփոփներ պատրաստել, իսկ հետագայում նախատեսում են դառնալ տան կահավորումն (home decor) ապահովող ընկերություն:

Երբ աղջիկները տանը դեռ որպես հոբբի էին զբաղվում այս գործով, ընկերներից Վարուժանն առաջարկում է տարածք վարաձակակել և զբաղվել բիզնեսով:

Անուշն ու Մարիամը սկզբում և դիզայնն էին անում և պատրաստում, այնուհետև նրանց միացավ մեկ այլ ընկեր՝ Խաչիկը: Այժմ էլ Խաչիկն իր արհեստը սովորեցնում է Արմենին:

«Բոլորը կարող են այսպիսի ժամացույցներ սարքել, վերնիսաժում շատերն են պատրաստում, մեզնից լավ արհեստավորներ էլ կան, բայց մեր առավելությունը դիզայնն է, գաղափարը», - բացատրում է Վարուժանը: 

Նրանք սկզբում ժամացույցները սկսեցին վաճառել ֆեյսբուքյան էջի միջոցով, այնուհետև դրանք հանձնեցին մի քանի խանութների: Բայց խանութներում քիչ էին վաճառվում, քանի որ, ինչպես բացատրեցին երիտասարդները, իրենց արտադրանքի և խանութի միջև ոճային տարբերություն կար: Որոշ ժամանակ իրենց ապրանքները վաճառում էին նաև վերնիսաժում, սակայն այնտեղից հեռացան, որովհետև շատերը սկսում էին կրկնօրինակել իրենց արտադրանքը:

Հենց այդ ժամանակ էր, երբ ստեղծվեց ժամացույցներն արտահանելու հնարավորություն: Հաճախորդներից մեկը ժամացույց էր նվիրել իր բելգիացի գործարար ընկերոջը: Նա շատ էր հավանել ժամացույցը եւ առաջարկել է դրանք վաճառել նաև Բելգիայում: «Նուրի դիզայնի» հայկական արտադրության պատի ժամացույցները արտահանվում են Բելգիա, այնուհետև` նաև Լյուքսեմբուրգ:

Վարուժանը ուզում է, որ իրենց արտադրանքը հասանելի լինի հատկապես միջին խավի համար: Ժամացույցները գները տատանվում են 4 հազար դրամից մինչև 30 հազար, իսկ, օրինակ, մոմակալներինը՝ 3000-8000:

«Միջին խավի համար արտադրենք, միջին խավն էլ ձևավորվի», - ասում է նա:

Հարցին, թե արդյոք մրցակիցներ ունեն, Անուշն ու Մարիամն ասում են, որ գուցե կան մրցակիցներ, բայց այդ մրցակցությունը չեն զգում: Իսկ հետո Վարուժանը ծիծաղելով ավելացնում է, թե իրենք մրացակիցներ չունեն:

Երիտասարդները նախատեսում են հետագայում զբաղվել կահույքի արտադրությամբ: 


լուս.` Նարեկ Ալեքսանյանի 

Մեկնաբանություններ (5)

deepakvonga
Good Idea and i like wooden wall clocks because it brings a new look to whole wall that to wooden one looks awesome. by this i came to know that, better if we Buy Wall Clocks Online because we will get lot of collections easily
Nuri Design
Dear Mahmouzian at the moment you can find us on facebook by searching nuri design. You will find all the contacts there. Thank you
nuri design
Thank you very much for your appreciation dear Zohrab.
mahmouzian
Anoush Mariam where is your shop .store .adress phone where thank you Mihran
zohrab
great spirit thats it you have seen the light continue this will take you further in other fields of making as well good on u both

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter