Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Դատարանն ու դատախազությունը համագործակցո՞ւմ են Բուդաղյանների գործով



Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտակայքում 2013թ. հունիսի 1-ին տեղի ունեցած կրակոցների գործով այսօր նշանակված դատական նիստը կրկին հետաձգվեց: Հունվար ամսին այս գործով նշանակված դատական նիստը հետաձգվում է երկրորդ անգամ` հունվարի 24-ին եւ այսօր` հունվարի 31-ին: Նիստի քարտուղարի տեղեկացմամբ` հետաձգման պատճառը դարձյալ գործը քննող դատավոր Արմեն Բեկթաշյանի` մեկ այլ գործով խորհրդակցական սենյակում գտնվելն է:

Հիշեցնենք, որ վերջին դատաքննության ժամանակ Բուդաղյանների ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը դատարանին խնդրել էր հնարավորինս սեղմ ժամկետներում նշանակել դատական նիստերը` քննությունը ձգձելու միտում տեսնելով գործը քննող քննիչի գործողություններում: Դատավորն ընդառաջեց փաստաբանին, սակայն դրանից հետո արդեն երկրորդ անգամ Հայկ Ալումյանի դիմումների քննությունը հետաձգվում է դատավորի զբաղվածության պատճառով: Փաստաբանն այսօր հայտնեց, որ առաջին հետաձգումն ինքը վերագրեց պատահականության, սակայն նույն «պատահականությունը» հաջորդաբար կրկնվել չի կարող, եւ արդեն մտածում է, որ դա դատարան-դատախազություն համագործակցության արդյունք է, որի նպատակը քննիչի կարճման որոշումները վեցամսյա ժամկետում քննության առնելու հնարավորությունը բացառելն է:

«Ես համոզմունք ունեմ, որ այդ ձգձգումներն ամբողջությամբ նպատակ ունեն լրացնելու քննիչի կայացրած որոշումները բողոքարկելու համար նախատեսված 6-ամսյա ժամկետը: Այնքան են ձգձգելու թե' նախաքննությունը, թե' նյութերը ներկայացնելը, որպեսզի հետո ասեն` չենք կարող վերանայել որոշումը, 6 ամիսը լրացել է, եւ մենք ոչինչ անել չենք կարող»,- հայտարարել էր փաստաբան Հայկ Ալումյանը այս գործով վերջին դատական նիստում:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 4-ին, ժամը` 16:00-ին: 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (3)
1. NELOK19:57 - 31 հունվարի, 2014
mdaa...
2. Սամվել20:54 - 31 հունվարի, 2014
հոդվածը առանց ընթերցնելու միանշանակ ասում եմ՝ միանշանակ
3. Վ. Առաքելյան09:23 - 3 փետրվարի, 2014
Ի՞նչ է նշանակում` ,,հետաձգման պատճառը դարձյալ գործը քննող դատավոր Արմեն Բեկթաշյանի` մեկ այլ գործով խորհրդակցական սենյակում գտնվելն է,, խոսքերը: Սա նշանակում է իշխանության կողմից Արդարության դեմ համակարգված պատերազմ: Անհրաժեշտ է քրեական պատասխանատվության կանչել համակարգի համակարգողներին իր առաջնորդ Սերժիկ Սարգսյանով:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ