HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ազգային ժողովը սկսեց աշխատանքները. ներկա էր նաեւ Գագիկ Ծառուկյանը

Այսօր ՀՀ օրհներգի ներքո սկսվեց հինգերորդ գումարման ազգային ժողովի նիստերի աշխատանքը: Պատգամավորները ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկությամբ մեկ րոպե լռությամբ հարգեցին Ադրբեջանի դիվերսիայի զոհ դարձած զինծառայող Արմեն Հովհաննիսյանի հիշատակը:

Նշենք, որ ԱԺ են եկել գրեթե բոլոր պատգամավորները, նույնիսկ այնպիսի պատգամավորներ, որոնք տարին մեկ անգամ են գալիս: ԱԺ միջանցքում էին հավաքվել մի քանի թիկնապահներ, ինչից լրագրողները գլխի ընկան, որ խորհրդարան է եկել նաեւ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Նիստի մեկնարկից րոպեներ առաջ նա դուրս եկավ իր համար նախատեսված սենյակից: Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, ասաց, որ բոլոր հարցերի պատասխանները կհնչեն  ԲՀԿ-ի համագումարի ընթացքում, որը լինելու է այս ամսվա ընթացքում:

«Նախ` բոլորիդ անցած տոները շնորհավորում եմ եւ ամենակարեւորը ես այսօր ոչ մի հարցի չեմ պատասխանելու»,-ասաց Գ. Ծառուկյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter