HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը մեծամասնություն դարձան նաև հաշվիչ հանձնաժողովում

Ընդմիջման 20 րոպեների ընթացքում ԱԺ նախագահի մոտ քննարկում է կայացել: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ առաջարկում է քվեարկությունը տեղափոխել վաղը: Ընդդիմադիր պատգամավորները հայտարարեցին, որ իրավունք չունեն այսօր չքվեարկելու:

Ի վերջո, Գալուստ Սահակյանն առաջարկեց դնել քվեարկության: Վարման կարգի վերաբերյալ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն չի մասնակցելու Գալուստ Սահակյանի առաջարկած տարբերակի քվեարկությանը: «Եթե ընդունվի այդ տարբերակը, ապա ԲՀԿ-ն իր անդամին չի առաջարկելու հանձնաժողովում»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն առաջարկեց հաշվիչ հանձնաժողովի անդամների թիվը ներկայիս 7-ից դարձնել 11, որտեղ ՀՀԿ-ն կունենա 5 պատգամավոր, ԲՀԿ-ն` 2, իսկ մյուս խմբակցությունները` մեկական: Ընդդիմադիրներն առաջարկում էին հանձնաժողովի թիվը թողնել 7-ը:

ԱԺ ոչ իշխանական պատգամավորները չմասնակցեցին քվեարկությանը, եւ Գալուս Սահակյանի առաջարկած տարբերակը ՀՀԿ եւ ՕԵԿ խմբակցության պատգամավորները 67 կողմ, 1 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատեցին:

Հովիկ Աբրահամյանը ցանկանում էր քվեարկության դնել նաեւ ընդդիմադիրների առաջարկը, սակայն վերջիններս անիմաստ համարեցին: Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ընդունված տարբերակն ուղղված է բացառապես ԱԺ նիստերը բնականոն հունով կազմակերպելու համար. «Մինչդեռ որոշ քաղաքական ուժեր ցանկանում են խոչընդոտել այդ աշխատանքները, ինչը հավաստիացնում եմ, չի հաջողվելու»,- հայտարարեց ԱԺ նախագահը:

Ոչ-իշխանական խմբակցությունները հայտարարեցին, որ իրենք հանձնաժողովում անդամ չեն ներկայացնելու: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter