HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշոտ Սուքիասյանի նկատմամբ 40-օրյա կալանք է սահմանվել

Երեկ Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշել է դատապարտել օֆշորային պատմության գլխավոր դերակատար, գործարար Աշոտ Սուքիասյանին «արտահանձնման կալանքի»:

Համաձայն դատարանի որոշման` 40 օրվա ընթացքում հայկական կողմը պետք է փաստաթղթեր տրամադրի վրացական կողմին, որոնք հիմնավորեն Հայաստանի Հանրապետություն Աշոտ Սուքիասյանի արտահանձնման անհրաժեշտությունը:

Այս տեղեկությունը «Հետքը» ճշտեց վրացի գործընկերների միջոցով Թբիլիսիի քաղաքային դատարանի մամուլի քարտուղար Կատի Տքեշելաշվիլիից:  

Ըստ նույն աղբյուրի՝ երբ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը լինեն վրացական կողմի մոտ, ևս մեկ դատական նիստ կկայանա, որտեղ դատարանը կորոշի Աշոտ Սուքիասյանի արտահանձնման հարցը:

Հիշեցնենք, որ գործարար Աշոտ Սուքիասյանին ձերբակալել են Թբիլիսիի օդանավակայանում, երբ նա Թուրքիայից Վրաստան է ժամանել:

2013թ. հունիսի 17-ից նախաքննական մարմնի որոշմամբ` Աշոտ Սուքիասյանը գտնվում էր հետախուզման մեջ: Նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ. Քր. օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնասպատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար:

Լուսանկարը՝ hraparak.am

Մեկնաբանություններ (3)

մի քիչ պահեք
Այսինքն, սկսվեց էժան մեյմունությունը՝ չեղած օրենքներին հղումներ անելով: Տո, հայ ու հայաստանցի լինելու մեջ կասկած հո չկա, գնացեք վերցրեք բերեք օր առաջ, եթե իսկապես ուզում եք! Թե չե քյոռն էլ է հասկանում որ խնդրել են վրացի տղերքին - ,,Կացո! մի քիչ պահեք ըտեղ, տեսնենք ինչ ենք անում!,,
Վ. Առաքելյան
Ըստ ինձ հեռազգայական կապով հասած լուրի, Սերժիկ և Տիգրանիկ Սարգսյանները սկսել են հիմնավոր փաստաթուղթ մշակել, ըստ որի` Աշոտ Սուքիասյանի արտահանձնման անհրաժեշտությունը ի չիք դառնա:
ara
Ashotin asel en arxein ari Hayastan qez ban asox chi lini, bayz morazel en interpoli Vrazakan koxmin haytnel vor voronum@ hanvaz e, aylapes inchu minchev Vrastan mtnel@ urish petutyunnerum chen dzerbakalel.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter