HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի՞նչ է կատարվում ՏՄՊՊՀ-ում

«Հետքը» նամակ է ստացել ընթերցողներից մեկից, որտեղ մեղադրանքներ են հնչեցվում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հասցեին (ՏՄՊՊՀ): Նամակում արծարծված փաստերի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով հարցեր էինք ուղարկել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձաժողով: Հարցերն ու ՏՄՊՊՀ-ից ստացած պատասխանները ներկայացնում ենք ստորև. 

-Պրն Շաբոյան, նամակում նշվում է, որ ՏՄՊՊ հանձնաժողովի աշխատակիցների գրեթե 90 տոկոսը չեն գտնվում հաստիքների վրա, այսինքն` չեն հանդիսանում քաղծառայողներ և հանձնաժողովում անօրինական ձևով են ընդունվում աշխատանքի՝ որպես փորձագետներ: Արդյունքում նրանք ստանում են քաղաքացիական ծառայողից ավելի քիչ աշխատավարձ, և այդ աշխատակիցների աշխատավարձերի հաշվին կատարված խնայողությունները բաշխվում են Ձեր հայեցողությամբ:

-Տեղեկատվությունը ակնհայտորեն չի համապատասխանում իրականությանը, հանձնաժողովում գոյություն չունի ոչ մի ուռճացված հաստիք: Յուրաքանչյուր մասնագետ գտնվում է իր տեղում և բարեխղճորեն կատարում է իր աշխատանքային պարտականությունները: Բոլոր այն մասնագետների հաստիքները, որոնց համար պահանջվում է քաղծառայության որակավորում, համալրված են մրցույթը հաջողությամբ հաղթահարած աշխատակիցներով: Անշուշտ, հանձնաժողովում կան նաև հայեցողական պաշտոններ, որոնց նշանակման և ազատման կարգը չի կարգավորվում Քաղաքացիական ծառայության մասին օրենքով և որոնց աշխատավարձի հստակ չափը նախատեսված է ՀՀ պետբյուջեով հանձնաժողովին հատկացվող միջոցների շրջանակում:

-Նամակում նաև ասվում է, որ հանձնաժողովում տարիներ շարունակ գրանցված են եղել 5-7 աշխատակիցներ, որոնց երբևէ որևէ մեկը չի տեսել հանձնաժողովում, սակայն հանձնաժողովի բյուջեից նշված աշխատակիցները ամսական ստացել են իրենց հասանելիք աշխատավարձը` յուրաքանչյուրին մոտ 120 000 դրամ: 

-Նախորդ տարի ՀՀ Վերասկիչ պալատը ինչպես շատ այլ պետական մարմիններում, այնպես էլ ՀՀ ՏՄՊՊՀ-ում իրականացրել է լայնածավալ ուսումնասիրություն, որի արդյունքում որևէ խախտում չի հայտնաբերվել: Հանձնաժողովի բոլոր մասնագետները իրենց տեղում են և մասնագիտական բարձր որակներով ապահովում են ՀՀ ՏՄՊՊՀ աշխատանքի արդյունավետությունը:

-Քանի՞ մեքենա ունի ՏՄՊՊՀ-ն, և ովքե՞ր են օգտագործում դրանք:

-ՏՄՊՊՀ-ը ունի 5 ծառայողական ավտոմեքենա, այդ թվում նաև ՀՀ ՏՄՊՊՀ նախագահի և տեղակալի ավտոմեքենաները: Մի մեքենան ՏՄՊՊՀ նախագահն է օգտագործում, մյուսը` տեղակալը, մեկը օգնականինն է, չորրորդը աշխատակազմի ղեկավարի մեքենան է, հինգերրորդն էլ հերթապահ ավտոմեքենա է, որն այս պահին անսարք է. սպասարկում էր հանձնաժողովի անդամներին: 

 -2012-ին հանձնաժողովի նիստում «ՍԻ ՓԻ ԷՍ» ընկերության նկատմամբ գերիշխող դիրքի չարաշահման համար նշանակվեց տուգանք 100 մլն դրամի չափով: Ինչո՞ւ է հետո ընկերության նկատմամբ նշանակված տուգանքը անվավեր ճանաչվել: 

- «Սի Փի Էս» ընկերության նկատմամբ կայացված որոշումը ընկերությունը բողոքարկել է դատարանում: Դատական գործընթացի ժամանակ «Սի Փի Էս»-ը ներկայացրել է այնպիսի փաստաթղթեր և տեղեկատվություն, որոնք չեն համապատասխանել վարչական վարույթի ընթացքում ներկայացված տեղեկատվությանը: Հանձնաժողովը, հիմք ընդունելով ընկերության կողմից դատարանում ներկայացված հաշվապահական փաստաթղթերը, պարզել է, որ վարչական վարույթի ընթացքում հանձնաժողով է ներկայացվել ոչ հավաստի տեղեկատվություն: Եւ, քանի որ օրենքով հանձնաժողովը տնտեսվարողի մոտ փաստաթղթային ուսումնասիրություն իրականացնելու իրավասություն չունի, կեղծիքը հնարավոր չէր բացահայտել ի սկզբանե: Այս ուղղությամբ աշխատանքները դեռևս շարունակվում են, սակայն տեղեկացնենք, որ կեղծ տեղեկատվություն ներկայացնելու համար ընկերությունը կրկնակի անգամ ենթարկվել է պատասխանատվության՝ 5 մլն դրամի չափով, որը տվյալ դեպքում օրենքով սահմանված ամենախիստ պատասխանատվությունն է:

-Ձեզ մեղադրում են նաև այն բանի համար, որ աշխատանքից ազատել եք գործին քաջատեղյակ բազմաթիվ բանիմաց աշխատակիցների` նրանց փոխարինելով Ձեր մտերիմներով, ընկերների, գործընկերների հարազատներով: 

Վերջին մեկ-երկու տարիներին ՏՄՊՊՀ-ի աշխատակազմը համալրվել է բանիմաց և մրցակցային ոլորտին քաջատեղյակ աշխատակիցներով: Որևէ մեկը չի հանդիսանում ՏՄՊՊՀ նախագահի բարեկամը, ազգականը կամ, ինչպես Դուք եք նշում, գործընկերների և ընկերների հարազատը: Հանձնաժողովում աշխատանքի են ընդունվում բացառապես մասնագիտական բարձր որակներ ունեցող անձինք, որոնք բոլորն էլ պատշաճ ժամկետներում մասնակցում են քաղծառայողների համար նախատեսված համապատասխան քննություններին և ապահովում են բարձր արդյունքներ:

-Ինչո՞ւ չկա աշխատակազմի ղեկավար, և ի՞նչն է պատճառը, որ 9 վարչություններից և բաժիններից միայն 3-ն ունեն պետ: 

- ՀՀ ՏՄՊՊՀ աշխատակազմի ղեկավարը 2 ամիս առաջ սեփական դիմումի համաձայն ազատել է զբաղեցրած պաշտոնը՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՏՄՊՊՀ իրավաբանական վարչության պետ Հայկ Կարապետյանը: Հանձնաժողովն այդ մասին տեղեկացրել է ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդին: Խորհրդի կողմից թափուր պաշտոնի համալրման նպատակով արդեն իսկ հայտարարվել է մրցույթ, որը կկայանա փետրվարի 17-ին: Ապատեղեկատվություն է նաև այն, որ հանձնաժողովում  6 վարչություններ և բաժիններ չունեն ղեկավար: Այս պահին վարչության պետի հաստիքը թափուր է միայն 2 վարչություններում՝ օբյեկտիվ պատճառներով: Միջազգային վարչության նախկին պետ Կարինե Փոլադյանը ՀՀ Նախագահի հրամանագրով մի քանի օր առաջ նշանակվել է ՏՄՊՊՀ անդամ, իսկ Մեթոդաբանության վարչության պետն օրերս ազատվել է աշխատանքից, ինչը պայմանավորված է քաղծառության համար սահմանված առավելագույն տարիքով:

Մեկնաբանություններ (17)

Armine
ես ինքս չեմ հանդիսանում ՏՄՊՊՀ-ի ոչ նախկին ոչ էլ առավել ևս ներկա աշխատակից …Դե ձեզ հետ իզուր է բանավիճել, կարծում եմ արդեն պարզից էլ պարզ է ձեր ձաձրախոսելու ամբողջ պատճառը: Ընդամենը մեկ խորհուրդ եղեք ազնիվ գոնե ինքներդ ձեզ հետ:
Գոռ
Ցավալի է, բայց կարծես թե մեր հասարակության մեջ պնակալեզությունը մի տեսակ սովորական բան է դանել: Կարծում եմ՝ որոշ անձինք փորձում են հասնել նրան, որ իրենց հետ կնքված ժամկետայաին աշխատանքային պայմանագրերը ևս մեկ տարով երկարաձգվեն:
Կարինե
Միանշանակ )))
Armine
Այս բոլոր մեկնաբանություններից ՝էլ պարզ է դառնում որ Հետքի կայքը դարձնելով անձնական վրեժխնդրության բեմ ՏՄՊՊՀ-ի Նախկին աշխատակիցը փորձում է իր նախկին թիմի աշխատանքը զրոյացնել: Կարծում եմ Կոլեկտիվ հաջողության հասնելը և հանրաճանանչ դառնալը շատ ավելի դժվար է, իսկ այս երեք տարում Հանձնաժողովը դարձել է հանրության համար ընդունելի: Եղեք կառուցողական և անաչառ:
Տիգրան
Ցավալի է, բայց կարծես թե մեր հասարակության մեջ միմյանց դեմ չարախոսելն ու տակ փորելը մի տեսակ սովորական բան է դառնում: Հետքին դիմաց չարախոսը ոչ մի փաստ չի ներկայացրել իր մեղադրանքների վերաբերյալ: Մի ամբողջ պետական կառույցի աշխատանքը վարկաբեկելուց առաջ նախ պետք էր փաստեր ներկայացնել, չնայած հանուն արդարության պետռք է նշեմ, որ Հետքը բավականին անաչառ և անկողմնակալ մոտեցում է ցուցաբերել: Ափսոս, որ այդ թաքնված վախկոտ ընթերցողը չի համարձակվել իր անվամբ հանդես գալու: Թե ինչու՝ դժվար չէ կռահել, նա երևի սույն հանձնաժողովի նախկին աշխատակից է, որը ոչ մի կերպ այլ բնագավառում չի կարողանում կայանալ և իր մասնագիտական թերացումների համար չգիտես ինչու մեղադրում է ՏՄՊՊՀ-ին:
Աննա
Կարծում եմ թե հոդվածի, և թե որոշ մեկնաբանությունների ընթերցումից ակնհայտ է, որ այստեղ խնդիրը ոչ թե ՏՄՊՊՀ-ի աշխատանքի լավ կամ վատ լինելն է, այլ ընդգծված անձնական թշնամանքը: «Հետք»-ին դիմած անձը լավ կանի իր անձնական խնդիրները և մաղձը հանրության քննարկման առարկա չդարձնի:
Գոռ
Հարգելի Արմինե, հավատացնում եմ Ձեզ, որ չեմ հանդիսացել ՏՄՊՊՀ-ի նախկին աշխատակից, սակայն ծանոթ եմ պետական տարբեր մարմիններում ժամկետային աշխատանքային պայմանագրերով փորձագետներ աշխատանքի ընդունելու արատավոր պրակտիայի հետ: Դա, կարծես, միջոց է դարձել շրջանցելու քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենսդրության պահանջները և աշխատակիցներին զրկելու օրենքով նախատեսված երաշխիքներից: Ինչ վերաբերում է մեղավորությանը, ապա յուրաքնաչյուր մարմնի ղեկավար մեղավոր է և պատասխանատու է տվյալ մարմնում առկա արատավոր երևույթների համար:
Արմինե
Հարգելի Գոռ, Այնպիսի տպավորությունն է, որ դուք եք ՏՄՊՊՀ-ի նախկին աշխատակիցը և ցանկանում եք ցեխ շպրտել; ձեր իսկ հանձնաժողովի վրա: Օբյեկտիվորեն`կա արդյոք մեղավորություն???
Գոռ
Կարծում եմ այստեղ չարի ու բարու խնդիրը չէ: Այստեղ կամայականության հանդեպ անհանդուրժողականություն դրսևորելու յուրաքանչյուր պարտքի հարցն է: Եթե բոլորս լռենք, մի օր էլ ինքներս կհատնվենք ժամկետային աշխատանքային պայմանագրով աշխատող փորձագեգի կարգավիճակում, ով որևէ կերպ պաշտպանված չէ, և ղեկավարի քմահաճույքով կարող է դուրս շպրտվել աշխատանքից պայմանագրի ժամկետի ավարտման դեպքում: Իսկ եթե խոսենք, վեր հանենք խնդիրները, մի գուցե հաջողվի հասնել արատավոր երեևույթների կրճատմանը:
Armine
Ոնց թե CPS-ին 100 մլն դրամ չեն տուգանել? Հիշում են օրը 24 ժամ բոլոր հեռուստաալիքներով այ Շաբոյանիկ գլուխ էիր գովում, թե տեսեք-տեսեք Ես՝ Մեծն Շաբոյանը էնքան կամ, որ կարամ օլիգարխների ոտը տրորեմ, են էլ փաստորեն չեղար էտքան... Վստահ եմ, բոլոր հարցադրումներն էլ ճիշտն են, սրա պատասխանելուց արդեն զգացվում ա, որ լրիվ սուտա պատասխանում
Կարեն
Հարգելի ընթերցողներ' բոլոր մեկնաբանությունները գրված է մեկ մարդու կողմից, դա պարզից ել պարզ երևում է, պետք չե այդքան չար լինել.
Karen
Hargeli @ntercoxner' sys bolor meknabanutyunner@ grvac e mek mardu koxmic, da parz ic el parz e.
Գոռ
ՏՄՊՊՀ-ն անհրաժեշտ է վենավանել Տնտեսական մրացակցության պաշտպանության փորձագիտական կետրոն:
Գոռ
Ես կարծում եմ ՏՄՊՊՀ-ն անհրաժեշտ է վերանվանել , քանի որ այդ մարմնում փորձագետների թիվը գերազանցում է, օրինակ, ՊՈԱԿ-ում աշխատող փորձագետների թիվը: Սա աննախադեպ երևույթ է, և նպատակ է հետապնդում աշխատակիցներին զրկել քաղաքացիական ծառայողների համար նախատեսված երաշխիքներից և ամենը պայմանավորել պարոն Շաբոյանի շատ սիրելի հայեցողությամբ: Ինչ է նշանակում աշխատավարձի չափը, պաշտոնի անվանումը, պայմանագրի գործողության ժամկետը որոշում է Շաբոյանը? Որևէ մեկը երբևէ համադրել է այդ մարմնի համար սահմանված քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը առկա աշխատակիցների ցանկի հետ? Եվ բավական է թաքնվել վերահսկիչ պալատի կողմից ստուգված լինելու հանգամանքի հետևում: Եթե այդ փաստը որպես խախտում չի արձանագրվել, ապա դա ստուգողների անփության և անգրագիտության արդյունք է:
Միշա
Ես կարծում եմ, որ պարոն Շաբոյանը նաև սխալ պատկերացում ունի հայեցողական պաշտոնի մասին, քանի որ, հավանաբար, իր կարծիքով. : Սակայն չպետք է մոռանալ, որ այդ պաշտոնների ցանկը հստակ սահմանված է ՀՀ օրենքով:
Գեղամ
Ես կարծում եմ, որ հարգելի պարոն Շաբոյանը իր օգնականին ծառայողական ավտոմեքենա տրամադրելու իրավունք չուներ, քանի որ ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ հանձնաժողովում ծառայողական ավտոմեքենա կարող է տրամադրվել միայն նախագահին, նախագահի տեղակալին, աշխատակազմի ղեկավարին: Նշված որոշման համաձայն՝ մյուս երկու ավտոմեքենանաները պետք է սպասարկեն աշխատակազմին, այլ ոչ թե օգնական կոչվածներին:
Սերոբ
Իրանք սաղ էլ նույն թիմից են ոնց կարա մեկը մեկին տուգանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter