HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որտեղի՞ց է գոյացել 300 մլն դոլարը պարտքը, որ ուզում են «սպիսատ անել»

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ԱԺ իր ելույթում նշեց, որ քաղաքական մեծամասնության որոշ պատգամավորներ փորձեցին խեղաթյուրել իրենց բարձրացրած հարցի բովանդակությունը` այն տեղափոխելով ուրիշ դաշտ, այդպիսով` զբաղվելով բացահայտ դեմագոգիայով:

Մինչդեռ, ըստ նրան, իրենց ներկայացրած նախագիծը` «Հայաստանի Հանրապետության գազամատակարարման ոլորտում 2011 թվականից պետական պարտքի եւ գազի գների ձեւավորման ուսումնասիրության ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին», ցանկանում է ստանալ մի քանի  հարցերի պատասխաններ, թե որտեղից է գոյացել 300 մլն պարտքը, երբ տարիներ շարունակ ԱԺ ամբիոնից էներգետիկայի և բնական պաշարների նախարարը և նրա վերադաս ՀՀ վարչապետը բազմիցս հայտարարել են, որ գազի գին չի բարձրացվել:

«Այսինքն, ուղղակիորեն ստել են, իսկ ի՞նչ պիտի անեին ստախոս պաշտոնյաները: Նրանք ցանկացած նորմալ ժողովրդավարական երկրում հրաժարական են տալիս, բայց, իհարկե, մեր երկիրն առաջնորդվում է խաղի բացարձակապես այլ կանոններով, որտեղ ստախոսությունը, խաբելը, սեփական ժողովրդին «քցելը», սեփական ժողովրդից թաքցնելը խաղի նոր կանոն է, և մեկ րոպե չկասկածեք, որ վաղը այդ կառավարությունը այդ նույն վարչապետի գլխավորությամբ էստեղ կնստի և ստոիկյան դեմքի հանդարտությամբ կպատասխանի բոլոր հարցերին՝ բնականաբար, մոլորցնելով, խաբելով, ստելով»,- նշեց պատգամավորը:

Երկրորդ հարցն այն մասին էր, թե ինչպես է պատահում, որ սահմանին գազի գինը ստանում ենք նորմալ գնով, իսկ սպառողին հասնում է թանկ:

Պատգամավորի երրորդ հարցը վերաբերում էր նրան, թե ինչու կնքվեց գազի պայմանագիրը, որը մինչ 2043 թ. պահպանելու է անընդունելի ստատուս քվոն, ինչը ՀՀ-ին զրկելու է էներգիայի այլընտրանքային աղբյուրներ ունենալու հնարավորությունից:

Ապա ԲՀԿ-ական պատգամավորը դիմեց ԱԺ դահլիճում ներկաներին, թե ինչն է  խանգարում նրանց կողմ քվեարկել այդ հանձնաժողովի ստեղծմանը:

«Որտեղի՞ց է գոյացել  300 մլն դոլար պարտքը, որ, կներեք այս բառի համար, ուզում եք բերել էստեղ և «սպիսատ» անել»,- հարցրեց Ն. Զոհրաբյանը:

Մեկնաբանություններ (3)

Թլկատինցի
«ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ԱԺ իր ելույթում նշեց, որ քաղաքական մեծամասնության որոշ պատգամավորներ փորձեցին խեղաթյուրել իրենց բարձրացրած հարցի .....» Հայերենում, ոչ թէ հարց են բարձրացնում , այլ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ, ԱՐԾԱԾՈՒՄ...
Սամվել
ե՞րբ ստախոս պաշտոնյան կհամարվի սրիկա...
Գալուստ
Դրանք վերջում պատասխան են տալու,Հայերը ձմռանը չեն սիրում կռիվ անեն: Արխայնացել են,ոչինչ:Մտածում են ր ժողովուրդը հարիֆի պես չի կարող իր թասիբը պահել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter