HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նախկին ոստիկան պատգամավորը հրաժարվում է ԱԺ հանձնաժողովում իր պաշտոնից

Քիչ առաջ հայտնել էինք, որ մանդատը վայր դնելու մասին ԱԺ նախագահին դիմում է ներկայացրել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը: Նա պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն է:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ եթե 15 օրվա ընթացքում պատգամավորը դիմումը հետ չվերցնի, այն կհամարվի ընդունված: 

Իրականում Գրիգորյանը հրաժարվում է հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից եւ ոչ թե մանդատից: Այս շփոթության համար հայցում ենք ընթերցողների ներողամտությունը:

Գեներալ-լեյտենանտ Գրիգոր Գրիգորյանը հանրությանն ավելի հայտնի է Շերիֆ մականունով: Նա 2000-2008 թթ. ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հրամանատարն էր եւ 2008-ի մարտի 1-ին գլխավորում էր այդ ուժը:

Գրիգորյանի կենսագրությունը՝ այստեղ:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter