HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշոտ Սուքիասյանը չի ուզում, որ իրեն արտահանձնեն

Գործարար Աշոտ Սուքիասյանը չի ուզում, որ իրեն արտահանձնեն Հայաստանի Հանրապետություն: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Վրաստանի հանրային պաշտպան Իրմա Ինասարիձեն:

Վերջինս նշեց, որ ինքն այլևս չի պաշտպանում Աշոտ Սուքիասյանին, քանի որ նրա ընտանիքն արդեն երկու նոր փաստաբան է վարձել, իսկ ինքը պետության կողմից տրամադրված պաշտպան էր:

Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը դատապարտել է գործարար Աշոտ Սուքիասյանին «արտահանձնման կալանքի»: 40 օրվա ընթացքում հայկական կողմը պետք է փաստաթղթեր տրամադրի վրացական կողմին, որոնք հիմնավորեն Հայաստանի Հանրապետություն Աշոտ Սուքիասյանի արտահանձնման անհրաժեշտությունը:

Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնեց, որ միջազգային հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանին Թբիլիսիում ձերբակալվելու կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը Վրաստանի գլխավոր դատախազություն է ուղարկել Աշոտ Սուքիասյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն: Հանձնման մասին միջնորդությունը գտնվում է քննարկման փուլում:

Լուսանկարը՝ «Հրապարակի»

Մեկնաբանություններ (3)

նամի
Իսկ մի գուցե ուզում է իրեն ազատ արձակեն: Մարդիկ որ Աֆրիկայում առանց աշխատավարձ այս մարդակերի կողմից հրավիրվել էին, իսկ ընտանիքները Հայաստանում սոված-անփող ինչ որ բան արդյոք չէին ուզում: Թե պիտի վարչապետն ու կճոյանը գործովդ լինեն, որ ուզել-չուզելու իրավունք ունենաս: Բնականաբար չէ ուզենա գա՝ նենց չի որ Հայաստանի տեղը մոռացել էր, որ ուզենար, պարզ է շուտ կգար: Ու չփորձեք նորից բաներ հորինեք. ուզում ա, չի ուզում՝ գլուխը պատին ա տալի, պատն էլ՝ գլխովը: Իսկ ժողովուրդը ուզում է, որ աշոտը գա, փաստաբաններին էլ անիմաստ հարստացնելու փոխարեն թող պարտքերը տա: Հայրապետյան Փայլակի փողերով փաստաբան ա վարձել, որ Հայրապետյանից ու ժողովրդից պաշտպանվի: Ասել Էղավ քեզ ազիզ ջան...
վ. Առաքելյան
Ոչ մեկը չի կարող ճիշտ հաշիվը պահել թե Հայաստանի բանտեում որքան կարևորագույն վկաներ էլեկտրահարվեցին, ,,սեփական կամքով,, կախաղան բարձրացան կամ այլ կերպ ,,ինքնասպանություն,, գործեցին: Հայաստանի համեմատ վրաստանն այսօր հարյուրապատիկ անգամ ավելի օրինապահ երկիր է դարձել և այդ երկրում, արդեն բժիշկներն ու ոստիկաններն անգամ կաշառք չեն վերցնում: Այնպես որ Աշոտ Սուքիասյանի համար վրաստանը ավելի նախընտրելի է: Սակայն երբ հարցը վերաբերում է ժողովրդից թալանված հարյուրավոր միլիոն դոլարներին, այդ ժամանակ տված կաշառքի չափը կարող է միլիոն դոլարն անցնել և Սուքիասյանի նախընտրությունին արհամարհել:
mane
mite kcohi nwipaz xachi zoputjun@ anchel e,mite kchon chi hordopum

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter