Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Շնողցիները փորձում են դատարանով հետ վերցնել ամբուլատորիայի վաճառված հատվածը



Հունվարի 4-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում, դատավոր Արթուր Աթաբեկյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Շնողի  նախկին գյուղապետ Հայկազ Քոչինյանի և Մարինե Ավետյանի դեմ`անշարժ գույքի առուվաճառքի գործով քաղաքացիական  հայցի նախնական դատական նիստը: Հիշեցնենք, որ Լոռու մարզի Շնող գյուղի նախկին գյուղապետ Հայկազ Քոչինյանը Շնողի ավագանու 15.11.2004թ.-ի 32 որոշմամբ, «Շնողի ամբուլատորիա» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար Կարենի Ազարյանի հետ կնքած 24.03.2005թ.-ի պայմանագրովգնել է գյուղի ամբուլատորիայի 2-րդ հարկի 400ք.մ. տարածքը: Այն առ այսօր ծառայեցնում է իր աղջկա համար որպես բնակարան: Հայկազ Քոչինյանը պայմանագրով պարտավորվել է 3-օրյա ժամկետում վճարել ամբուլատորիայի 400 ք.մ. տարածքի համար սահմանված 600 000 դրամ գինը, որը նա անցած 8 տարիներին այդպես էլ չի վճարել:  

Շնողի գյուղացիները դեռս 2013թ. նորընտիր գյուղապետ Հովիկ Սահակյանից պահանջել են իրենց վերադարձնել ամբուլատորիային վաճառված տարածքը: Շնողի գյուղապետարանը քաղհայցով դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` ՇՆողի ավագանու 15.11.2004թ.-ի թիվ 32 որոշումը և  ամբուլատորիայի մասնաշենքի առուվաճառքի 24.03.2005թ.-ի պայմանագիրը չեղյալ հայտարարելու և տարածքի կադաստրային և նոտարական  գրանցումները անվավեր ճանաչելու պահանջով:

Այս գործով նաև պատասխանող էին հանդիսանում Մարինե Ավետյանը, 3-րդ անձինքն են  «Շնողի բժշկական ամբուլատորիա» ՓԲԸ-ն, Թումանյանի նոտարական տարածքը և  ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Լոռու ստորաբաժանումը:

Դատավոր Աթաբեկյանը կողմերին հայտնեց, որ նրանք դատական նիստի մասին պատշաճ ծանուցված  են, սակայն նիստին չեն ներկայացել: Նրանց բացակայությամբ գործի քննությունը շարունակելու համար դատավորը հարցրեց կողմերի կարծիքը: Կողմերը առարկություն չներկայացրեցին: Դատարանը որոշեց նախնական դատական նիստը շարունակել գործին մասնակցող մյուս անձանց բացակայությամբ: Այնուհետև դատավորը Աթաբեկյանը  պարզաբանեց  ՀՀ քաղաքացիական դատավարության օրենքով սահմանված կողմերի պարտականությունները, ապա հայցվորի ներկայացուցիչներից պահանջեց դատարանին  ներկայացնել հայցի հիմքը և առարկան: Գյուղապետարանի իրավախորհրդատու Տիգրան Ծատրյանը  դատարանին հայտնեց, որ դատարանին ըստ էության ներկայացվել է երկու պահանջ`Շնողի համայնքի ավագանու թիվ  32`15.11 .2004թ որոշումը անվավեր ճանաչելու և 24.03.2005թ.-ի կատարված անշարժ գույքի պայմանագիրը անվավեր ճանաչելու մասին: «Հիմնականում երկու պահանջ է, անվավերության հետևանքներ ենք պահանջում դատարանից: Հայցի առարկան`առք ու վաճառքի պայմանագիրը մեր կարծիքով ճիշտ չի կնքվել, հայցի հիմքերը և հիմնավորումները մենք գտնում ենք, որ օրենքի պահանջը չի պահպանվել և հայցադիմումում նշել ենք իրավական հիմնավորումները: «Թվարկեմ բոլորը, թե…» -, դատավորին հարցրեց Տիգրան Ծատրյանը:

«Ձեր հայցի առարկան հիմնավորեք» ,- պատասխանեց դատավորը: Շնողի գյուղապետարանի  իրավախորհրդատուին այդպես էլ չհաջողվեց կատարել դատավորի պահանջը: «Առաջին պահանջի իրավական հիմնավորումը ներկայացրեք», «Ներկայացրեք հիմքերը, փորձեք ավելի հակիրճ ներկայացնել»,- իրավախորհրդատուից մի քանի անգամ պահանջեց դատավորը: Դրա փոխարեն  Տիգրան Ծատրյանը  նախնական դատական նիստի ողջ ընթացքում պահանջում էր դատարանի միջամտությամբ իրեն տրամադրել կադաստրի և նոտարական գրասենյակի կողմից առուվաճառքի պետական գրանցման փաստաթղթերը: Դատավոր Ա.Աթաբեկյանը հայցվորի ներկայցուցիչին մի քանի անգամ բացատրեց, որ նախնական դատական նիստի այս փուլում դատարանը պետք է հիմնավորի հայցի հիմքն ու  առարկան: Առուվաճառքի կադաստրի և նոտարական փաստաթղթերը  դատարանի միջամտությամբ կարող է պահանջել դատաքննության ապացույցների փուլում: Այսուհանդերձ Տիգրան Ծատրյանը սևեռվել էր կադաստրի և նոտարական փաստաթղթերի վրա: Նա անգամ գրավոր միջնորդագիր ներկայցրեց դատարանին, որտեղ  կրկին 3-րդ անձանցից  պահանջել էր վեճի առարկա հանդիսացող Շնողի համայնքի ամբուլատորիայի վերաբերյալ կադաստրային նոտարական գործերն ամբողջությամբ: 

Պատասխանողի ներկայացուցիչ Արտակ Ոսկանյանը առարկեց միջնորդությանը և պահանջեց դատարանից մերժել այն: Դատարանը քննարկելով միջնորդությունը մերժեց  այն: Հայցի առարկան և հիմքի հայցվորի ներկայացուցիչի կողմի պատշաճ ներկայացնելու համար դատավոր Աթաբեկյանը ստիպված հետաձգեց նախնական դատական նիստը: Հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 27-ին: 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (10)
1. klara10:16 - 6 փետրվարի, 2014
paron gjuxapet es chem haskanum du ches haskanum vor prpurneric kaxvelov harc chi lucvum aveli lav klini duk mtacek gjuxi jramatakararman ev nerqin canci veranorogman masin vorovhetev es giuxn nmanvel e 90-akan tverin erp cer pesan er giuxapetn u vacharel er giuxum amen inch nuinisk i ashxataseniaki heraxosn
2. klarain dati tvogh13:54 - 6 փետրվարի, 2014
klara jan ba het chberen vor et pogherovel jramatakararumt u canct sarqen, te che poghern irenq uten baic sarkele urishe sarqi? u mekel te ases vorteghic michocner gtnen vor sarqen lav kli...isk pesu pahov gna pesun harcru
3. kolik14:36 - 6 փետրվարի, 2014
klara hima khorhurd eq talis, vor mi erku shenqel inqe sepakanashnorhi, meka hajorde galua u prpurneric kaxvi?
4. Ando11:16 - 7 փետրվարի, 2014
երբ, որ Հայկազ Քոչինյանը 252 մլն դրամը հանքերի տված փոշիացնում էր, էտ ջրի ու մնացած հարցերը դուխտ չէր տալիս պահանջեիր, իսկ պահանջողիցել նեղանում ես, կարողա դու հոգեկան հիվանդ ես....
5. eli Ando11:56 - 7 փետրվարի, 2014
Կտակարանում գրված է, երբ մի երեսիտ ապտակում են մյուսը դեմ տուր, այնպես որ սիրելի շնողնեցիներ ով նախկին գյուղապետի ֆան կլուբի անդամ է կարող է հետևել Աստվածաշնչյան տողերին, ինքը հաստատ դեմ չի լինի......
6. pastaban14:37 - 7 փետրվարի, 2014
henc կադաստրի և նոտարական գրասենյակի կողմից առուվաճառքի պետական գրանցման փաստաթղթերը karogh en pahandzi iravakan himnavorman himq handisanal, qani vor nakhkin gjughapete vochnchacrel e gjughapetarani pastatghtere, inchi hamar i dep qreakan patasxanatvutjun e hasnum, ete datarane chi michnordum dra mjus orinaknere kadastric u notaric, nshanakum e inqnel e et iravaxaxtman masnakice....
7. MUKUCH16:06 - 7 փետրվարի, 2014
es uxaki chm karoxanum haskanal en mardum vor inkn e es erkric amena shat gumarnern shortel u esor ekel u mtom ardarutiun e pahanjum paron giuxapet kxndrei tvarkel cer pashtonavarman jamanak katarac naxntrakan xostumneric voreve mekn te tvarkelu ban chunek uxaki esor porcum ek hanel 25 tarineri kutakvac cer.............................. meka irank makur en i tarberutiun kez
8. մուկուչին հավեսով19:18 - 7 փետրվարի, 2014
մուկուչ իսկ դու դիմի դատարան, դու հիմա հանցագործության մասին վկայություն ես տալիս, ուզում ես ասել դու տեղյակ ես ելել քու ասած ,, շատ գումարների շորթման,, մասին ու լռելես՞ , քեզ հանցագործության պարտակման մեջ կարող են մեղադրել, խնդրեմ փաստեր ունես դիմիր դատարան, թե չէ գլուխ մի ........, համել ախպեր կարողա դու թերհասես տառերը չես ճանաչում, սաղ թերթերը թվարկած բաներ են...էտ որտեղ մաքրվեցին, կարողա Երուսաղեմ ուխտի են գնացել կամ ծոմ պահել......
9. Haykaz Kochinyan00:50 - 8 փետրվարի, 2014
es goxutin chem arel
10. Ando 15:59 - 9 փետրվարի, 2014
ne vinavat@ zhe ja , on sam prishjol....
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ