HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մանուկյանը հայերենի «դաս» տվեց պատգամավորներին

Այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հայոց  լեզվի փոքրիկ դաս տվեց պատգամավորներին: Նա նախ խնդրեց դահլիճում ներկաներին, որ իրար դիմեն ոչ հայրանուններով: Նա նկատի ուներ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ով այսօրվա նիստին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին դիմում էր «Ռոբերտ Նիկոլաևիչ»-ով: Ա. Մանուկյանը նաև հորդորեց, որ պատգամավորները «նախագա»-ի փոխարեն` ասեն «նախագահ», «վերաբերվում է»-ի փոխարեն` վերաբերում է, «գույքերի» փոխարեն` «գույք», ոչ թե «հրավերքներ», այլ «հրավերներ»:

«Եվ սա էլ է անկախության արժեք, մանավանդ, որ դեռ չենք մտել Մաքսային միություն»,- ասաց նա:

Մեկնաբանություններ (10)

Hannibal
aveli lav e khothrdarane pakek yev gnak mi kargin gorts gtnek.menk spjurkahayers petke vor veradarnank yev yerkire karavarenk.dzezanits ban durs chi ga.
Hannibal
mi ban el asem dzez.inchu masnaktsel olimiadain yerb hay ashkhatavor Mardirose brnabarvets rus vostikanneri koghmits.mite aydkan apuosh ek sireli zhoghovurd.knats ek eli.
Ռուզան
իսկ ,,ոչ մեկ,,. ամեն ձեւ,,...անհոդ ձեւերը?
henri
Բարեկամներ ՈՐ յարաբերական դերանունը չի հոլովուիր։ ՈՐ-ը , ՈՐՄԷ-նը, ՈՐ-մովը ։ եւ այլն եւ այլն
hasmik
patgamavornerin hajereny chi hetaqrqrum, aveli karevor gorcer kan, talan, grpel, qcel, jip, chalaxaj...
Արտակ
«հիցուն»-ի փոխարեն՝ հիսուն
Թլկատինցի
Սրանց ցանկը ԱՆՎԵՐՋ է.....Եւ ամենամեծ ապուշությունը թէ Ազգային ժողովում, թէ լրագրողների կողմից, այդ անիծյալ «որը որ» ձեւակերպումն է որ այլեւս ամենուր գործածվում է: «Այն մարդը որը որ....» Լեզվին հանդեպ եթէ տարրական հարգանք չկա, նման անհեթեթություններ երեւալու եւ աճելու են:
Սամվել
«քյաշ փողերի » հեղինակին էլ տեղեկացրեք,խնդրեմ
Աննա Ալոյան
«Վերաբերել» եւ «վերաբերվել» բայերը տարբեր իմաստներ ունեն, մեկը մյուսի փոխարեն չի կարող գործածվել:
Ժիրայր Աբաջյան
Անգրագետները խորհրդարանում չպետք է լինեն, սրանց պետք է ոչ թե ուղղել այլ հեռացնել խորհրդարանից, քաղաքականությունից, լավ կլինի նաև երկրից: Ոմանց տեղը ճաղերի ետևում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter