HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Կուտակայինի դեմ բողոքի երթերը շարունակվում են (լուսանկարներ)

Չնայած հունվարի 24-ին ՀՀ սահմանադրական դատարանը կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ հոդվածների կիրառումը մինչև գործի դատաքննության ավարտը, այնուամենայնիվ, այդ կասեցումը հանգեցրել է խառնաշփոթ իրավիճակի՝ առաջացնելով քաղաքացիների դժգոհությունը:

Այսօր բազմաթիվ քաղաքացիներ երթով անցան մի շարք պետական գերատեսչությունների կողքով` պատկան մարմիններին հորդորելու ճիշտ կատարել իրենց պարտականությունները:

Երթի միջոցով քաղաքացիները նաև կոչ էին անում բոլոր գործատուներին պահումներ չանել իրենց աշխատողների աշխատավարձերից, առավել ևս չփորձել ճնշել մարդկանց և ստիպել կուտակային ֆոնդ ընտրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter