HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

48-րդ հորիզոնական. Հայաստանի բնապահպանական ցուցանիշը

Հրապարակվել է Բնապահպանական գործունեության համաշխարհային ինդեքսը (Environmental Performance Index-2014): 178 երկրների ցանկում Հայաստանը զբաղեցրել է 48-րդ հորիզոնականը: Առավելագույն 100 միավորից Հայաստանը հավաքել է շուրջ 62 միավոր:

Բնապահպանական ոլորտի այս ուսումնասիրությունը ցույց է տալիս, թե ինչպիսին է երկրում բնապահպանական վիճակը:

Առաջին հնգյակում տեղ են գտել  համապատասխանաբար` Շվեյցարիան, Լյուքսեմբուրգը, Ավստրալիան, Սինգապուրը և Չեխիան: Վատագույն ցուցանիշներն ապահովել են վերջին եռյակում հայտնված երկրները`  Հայիթին, Մալին և Սոմալին:

Տարածաշրջանում Հայաստանի ցուցանիշն ամենալավն է. հարևան Վրաստանը 101-րդ հորիզոնականում է, Ադրբեջանը` 63-րդում: Ավելին` Հայաստանը նախորդ տարիների համեմատ բարելավել է իր դիրքերը. օրինակ` 2012-ի ցուցանիշներով Հայաստանը 132 երկրների ցանկում 93-րդ հորիզոնականում էր, 2011-ին` 76-րդում:

Բնապահպանական գործունեության համաշխարհային ինդեքսի ուսումնասիրությունն անցկացնում են ԱՄՆ Յեյլի և Կոլումբիայի համալսարանները: 9 ցուցանիշ է հաշվի առնվել. ազդեցությունը մարդկանց առողջության, օդի, ջրի սանիտարական վիճակի, ինչպես նաև ջրային ռեսուրսների, գյուղատնտեսության, անտառների, ձկնային պաշարների, կենսաբազմազանության և շրջակա միջավայրի, կլիմայի և էներգիայի վրա: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter