HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

«Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի աշխատակիցները գործադուլ են անում (լրացված)

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի մի խումբ աշխատակիցներ գործադուլ են հայտարարել իրենց աշխատավարձերից գանձված կենսաթոշակային գումարների պատճառով: Նրանք հավաքվել են ընկերության գլխավոր գրասենյակի դիմաց:

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Վահե Դավթյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դա դժվար է անվանել գործադուլ, քանի որ նրանք ընդամենը ՓԲԸ-ի աշխատակիցների մի մասն են, ովքեր պահանջում են հանդիպում ընկերության գլխավոր տնօրենի հետ: Թե արդյոք աշխատակիցները զգուշացվել են, որ իրենց աշխատավարձերից պահումներ են արվելու, Վ. Դավթյանն ասաց, որ առայժմ չի կարող պարզաբանել. «Հիմա գլխավոր տնօրենը կհանդիպի աշխատակիցների հետ, որոշում կկայացնեն ու դրանից հետո կմեկնաբանեմ»:  

Թե քանի հոգի են գործադուլ հայտարարել և որ բաժնի աշխատակիցներ են, Վ. Դավթյանը նշեց, որ գործադուլավորները տարբեր բաժիններից են և մոտ 40-50 հոգի: Նրա խոսքով` ընկերության բոլոր աշախատողների աշխատավարձերից են պահումներ արվել:

Ընկերության օպերատորներից Քրիստինե Գևորգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բոլոր աշխատողներն են դժգոհ կուտակային պահումներից: Ք. Գևորգյանը թեև աշխատանքի մեջ էր, սակայն ասաց, որ ինքն էլ է բողոքում: Թե ինչու չի միացել գործադուլին այդ դեպքում, պատասխանեց. «Բողոքները հենց այստեղ են, աշխատանքի մեջ են»:

Նա նշեց, որ խոսակցություններ էին պտտվում, որ պահումներ արվելու են, սակայն իրենք դրանից դժգոհել են, իսկ հիմա էլ այդ բողոքը վերածվել է գործադուլի: Ղեկավարությունից առայժմ դեռ ոչ մի արձագանք չկա` ավելացրեց նա: 


«Դեմ եմ ՀՀ պարտադիր կուտակային կեսնաթոշակային համակրգին» նախաձեռնության անդամներից Արտաշես Արաբաջյանը տեղեկացրեց, որ գործադուլին մասնակցող աշախատակիցների մի խումբ հրավիրվել է տնօրենի մոտ` գործադուլի պատճառ դարձաց խնդիրը քննարկելու:


Դրսում սպասող գործադուլավորները դեռևս նորություն չունեն, թե իրենց աշխատակիցներն այսքան ժամանակ ինչ են քննարկում:

«Դեմ եմ» նախաձեռնության անդամներից որևէ մեկը տնօրենի մոտ պատվիրակված խմբում չկա: Նրանք նույնպես սպասում են դրսում: 


Մեկնաբանություններ (1)

Թլկատինցի
. «Հիմա գլխավոր տնօրենը կհանդիպի աշխատակիցների հետ, որոշում կկայացնեն ու դրանից հետո կմեկնաբանեմ»: Ոչ թէ «կհանդիպի աշխատակիցների հետ...» այլ՝ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter