HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայ դահուկորդները մրցուղի չեն ելել՝ առաջիկա մրցումներին ավելի լավ նախապատրաստվելու համար

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Սոչիի օլիմպիական խաղերի դահուկային սպորտի արագավազք մրցաձեւում իրենց ուժերը պետք է չափեին նաեւ աշոցքցիներ Սերգեյ Միքայելյանն ու Արթուր Եղոյանը, որոնք արդեն հանդես էին եկել սկիաթլոնի մրցումներում եւ զբաղեցրել համապատասխանաբար 46-րդ եւ 63-րդ տեղերը 68 մասնակիցների մեջ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, Միքայելյանը եւ Եղոյանը մարզիչների հետ լրջորեն խորհրդակցելուց հետո որոշել են չմասնակցել այսօրվա արագավազքի մրցաշարին,  չհոգնել  ու  զերծ մնալ մրցումային լարվածությունից: Փոխարենը մեր մարզիչները  իրենց սաներին կհայտավորեն փետրվարի 14-ին կայանալիք15 կմ ձգվող դասական ոճի մրցումներին: Սերգեյ Միքայելյանը փետրվարի 23-ին հանդես կգա նաև 50 կմ ազատ ոճի  դահուկավազքում:

Փետրվարի 13-ին կանանց 10 կմ դասական ոճի մրցատարածությունում հայտավորված է նաեւ գյումրեցի Կատյա Գալստյանը: Ինչ վերաբերում է լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանին, ապա նա փետրվարի 19-ին և 22-ին իր ունակությունները կդրսեւորի հաջորդաբար հսկա որոլորավայրէջք և հատուկ ոլորավայրէջք մրցաձևերում:

Ներկա պահի դրությամբ 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում 87 մասնակից երկրներից մեդալ է նվաճել 19 երկիր, որոնցից 11-ն արդեն չեմպիոն ունեն: Մեդալների հաշվարկով լավագույնը Կանադան է` 4 ոսկի, 3 արծաթ, 2 բրոնզ, ապա` Հոլանդիան (3-2-2) եւ Նորվեգիան (2-1-4): Լավագույն հնգյակում են նաեւ ԱՄՆ-ն (2-1-3) ու Գերմանիան (2-0-0): Տանտեր ռուսներն առայժմ չեն փայլում իրենց ելույթներով, նրանք վաստակել են 1 ոսկե, 2 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ: Միակ ոսկին ռուսներին բերել է գեղասահքի հավաքականը, որը թիմային մրցաշարում նվաճել է առաջին տեղը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter