HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նաիրիտի» աշխատակիցներին թույլ չեն տալիս գործարանից դուրս գալ և միանալ բողոքի ակցիային

«Նաիրիտ գործարանի» աշխատակիցները «Հետքին» ահազանգեցին, որ իրենց թույլ չեն տալիս միանալ այսօր կառավարության դիմաց նախատեսված բողոքի ակցիային: Գործարանի դռները փակվել են, և աշխատակիցները չեն կարողանում դուրս գալ աշխատավայրից:

Հիշեցնենք, որ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման և աշխատակիցների աշխատավարձներին վերաբերվող որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ներկայացվել, այդ պատճառով այսօր աշխատակիցները նախատեսել են բողոքի ակցիա անցկացնել կառավարության շենքի դիմաց:

Ովքեր գործարանում չեն գտնվել, արդեն իսկ հավաքվել են կառավարության շենքի մոտ, իսկ ովքեր այսօր գնացել են աշխատանքի, չեն կարողանում դուրս գալ և միանալ իրենց գործընկերներին:

«Նաիրիտ գործարանի» մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը մեզ հետ զրույցում  ասաց, որ այս պահին մարդիկ աշխատանքի մեջ են, և մինչև քարտերի ժամը չլրանա, թույլ չի տրվում աշխատակցին դուրս գալ գործարանից:

«Մեզ մոտ այդպես է. եթե առավոտյան 9-ին դու աշխատանքի չհասար, քո քարտը չի բացի, դու չես կարող ներս մտնել: Եթե ավելի շուտ ես ուզում դուրս գալ, պետք է հատուկ թույլտվություն ունենաս քո անմիջական ղեկավարից, որ քեզ թույլ տա դուրս գալու, իսկ եթե ոչ, քո քարտը ուղղակի չի բացում»,-

Մեր հարցին, թե արդյոք աշխատակիցները նման խնդրանքով դիմե՞լ են ղեկավարությանը, թե՞ ոչ, Անուշ Հարությունյանն ասաց, որ չգիտի այդ մասին:

Գործարանում աշխատանքային օրերին մշտական 770 աշխատող է լինում, դրա շուրջ կեսը այս պահին գործարանում է:

Անուշ Հարությունյանը նշեց, որ արդեն 13 ամսվա աշխատավարձի պարտք ունեն աշխատակիցներին, իսկ վերջին աշխատավարձը ստացել են 40 օր առաջ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter