HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Նաիրիտի» աշխատակիցներն իրենց աշխատավարձն են պահանջում (լուսանկարներ)

 «Նաիրիտ գործարանի» բազմաթիվ աշխատակիցներ հավաքվել էին կառավարության շենքի մոտ և պահանջում էին ամիսներ շարունակ իրենց չվճարված աշխատավարձը: Կառավարության նամակների բաժնի ղեկավար Ալեքսանդր Ղազարյանը բողոքող քաղաքացիներին առաջարկեց հանդիպել էներգետիկայի և բնական պաշարների նախարար  Արմեն Մովսիսյանին, սակայն «Նաիրիտի» աշխատակիցները պահանջում էին հանդիպում վարչապետի հետ: Ոմանք սպառնում էին անժամկետ գործադուլով: Կարճատև բանակցություններից հետո «Նաիրիտի» մի քանի աշխատակիցներ համաձայնեցին հանդիպել նախարարին, որից իրենց բավարարող պատասխանը չստանալուց հետո երթով գնացին դեպի Բաղրամյան 26` իրենց դիմում-բողոքը հանձնելու ՀՀ նախագահին:

Գործարանի աշխատակիցների գրավոր պահանջներին նախագահական նստավայրում խոստացան պատասխանել վաղ առավոտյան: Աշխատակիցները որոշեցին առավոտյան հանդիպել «Նաիրիտի» մոտ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter