HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայ միակ մարզուհին սկսեց ու ավարտեց ելույթները Սոչիում

Այսօր Սոչիի ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերի մրցուղի է դուրս եկել գյուրմեցի դահուկորդուհի Կատյա Գալստյանը: Հայ մարզուհին իր ուժերը չափել է 10 կմ դասական դահուկավազքում: Մրցավազքին մասնակցում էր 76 հոգի: Գալստյանը 10 կմ-ն անցել է 35 ր 26.4 վրկ-ում եւ զբաղեցրել 64-րդ տեղը:

Չեմպիոն է դարձել Լեհաստանը ներկայացնող Ջուստինա Կովալչիկը: Արծաթե եւ բրոնզե մեդալները բաժին են հասել համապատասխանաբար Շվեդիայի ու Նորվեգիայի ներկայացուցիչներին: Գալստյանը հաղթողին զիջել է 7 ր 8.6 վրկ-ով: Սա մեր մարզուհու միակ ելույթն էր օլիմպիական խաղերում: Աշոցքցի դահուկավազորդներ Սերգեյ Միքայելյանն ու Արթուր Եղոյանը վաղը կմրցեն 15 կմ դասական ոճում, իսկ Միքայելյանը փետրվարի 23-ին հանդես կգա նաեւ 50 կմ ազատ ոճի դահուկավազքում: 

Լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանն էլ փետրվարի 19-ին եւ 22-ին իր ուժերը կչափի հաջորդաբար հսկա որոլորավայրէջք եւ հատուկ ոլորավայրէջք մրցաձևերում:

Այս պահի դրությամբ մեդալ է նվաճել 24 երկիր: Առաջատարը գերմանացիներն են՝ 6 ոսկի, 1-ական արծաթ եւ բրոնզ: Նրանց հաջորդում են Կանադան (4-4-2) եւ Նորվեգիան (4-3-6): ԱՄՆ-ն (4-2-6) եւ Հոլանդիան (4-2-4) եզրափակում են լավագույն հնգյակը: Տանտեր ռուսները, կարելի է ասել, հիասթափեցնում են իրենց երկրպագուներին. այս ընթացքում նրանք կարողացել են նվաճել միայն 2 ոսկի, ինչպես նաեւ 4 արծաթ եւ 3 բրոնզ (սա թիմերի մեջ 7-րդ ցուցանիշն է): Ռուսներին պարզերես են անում գեղասահորդները, որոնք թիմային պայքարում ոսկի նվաճելուց հետո առաջին երկու տեղերն են զբաղեցրել նաեւ պարային զույգերի մրցույթում: 

Լուս.՝ sport.news.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter