HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր «Մարտի 1»-ի՝ Սերժ Սարգսյանի սցենարը

Ստեփան Դանիելյան

Ի տարբերություն ընդդիմության (ընդդիմություն կանվանենք այն ուժերին, որոնք հավակնում են իշխանության, ի տարբերություն ընդդիմության դեմ աշխատող, սակայն իշխանություն չունեցող կազմակերպությունների, որոնք իշխանության հավակնելու պոտենցիալ չունեն), իշխանությունը Հայաստանում գործել է ավելի համակարգված: Ընտրություններ կեղծելը դեռ գործի կեսն է, ընտրության «արդյունքները» արտաքին խաղացողների հետ համաձայնեցնելը ավելի դժվար լուծելի խնդիր է: Այ այս հարցում են իշխանությունները միշտ գերազանցել ընդդիմությանը: 2008-ին իշխանությունը կարողացել է երևալ ավելի նախընտրելի միաժամանակ և՛ Հյուսիսի և՛ Արևմուտքի համար: Առանց այս նախապայմանի «Մարտի 1»-ը չէր կարող լինել:

Ինչպես հիշում ենք, 2008-ի դեպքերից հետո բոլոր հիմնական արտաքին խաղացողները չափազանց հանդուրժող էին Սերժ Սարգսյանի հանդեպ: Այսօր նույնպես նմանատիպ խնդրի առջև է կանգնած Սերժ Սարգսյանը (ինչու եմ ասում «Սերժ Սարգսյանը», այլ ոչ թե «իշխանությունը», որովհետև այսօր իշխող խմբավորման և Սերժ Սարգսյանի ու նրա նեղ շրջապատի շահերը ակնհայտ կերպով չեն համընկնում): Ակնհայտ է, որ մենք հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, որտեղ Սերժ Սարգսյանը իշխանությունը կարող է պահպանել միայն կոշտ բռնության միջոցով, ինչի ռեսուրսը նա դեռ ունի, սակայն հիմնական խնդրահարույց պահը ուժային քայլերի հանդեպ Հյուսիսի ու Արևմուտքի միաժամանակյա «հանդուրժող» վերաբերմունքի հնարավորությունն է, ինչը 2008-ին կար:

Այս համատեքստում է պետք դիտարկել իշխող կլանի արտաքին, ներքին և քարոզչական քաղաքականությունը: Այսօր իրավիճակը բավականին բարդ է, պետք է միաժամանակ Արևմուտքի համար լինել Հայաստանում գործող քաղաքական ուժերից «չարյաց փոքրագույնը», իսկ Ռուսաստանին պետք է ցույց տալ այն հնարավոր վտանգները, որոնք կլինեն իրենց իշխանությունը կորցնելու դեպքում: Եթե այս երկու խնդիրները լուծվեն, ապա կարելի է համոզված պնդել, որ նոր «Մարտի 1»-ը անխուսափելի է: Այլ ելք ստեղծված իրավիճակից դուրս գալու համար նրանք չունեն:

Հետևելով իշխանության քարոզչամեքենային՝ տեսնում ենք, որ կլանի քաղաքականությունը հետևյալն է.

ա) Համոզել Ռուսաստանին, որ Հայաստանում առկա են խիստ ընդգծված հակառուսական տրամադրություններ, որի համար անհրաժեշտ բոլոր պայմանները իշխանությունն ինքն է ստեղծում: Այսինքն՝ Հայաստանում հնարավոր է հայկական «Եվրամայդան»: Ինչի համար ստեղծվում են համապատասխան լրատվական ֆոն և համապատասխան «արևմտամետ» ուժեր:

բ) Ցույց տալ Արևմուտքին, որ Հայաստանում հիմնական ընդդիմադիր ուժերը, որոնք կարող են օգտվել իշխանափոխությունից, ունեն ռուսական կողմնորոշում: Այսինքն, և՛ Արևմուտքի և՛ Ռուսաստանի համար գործող իշխանությունը պետք է համարվի չարյաց փոքրագույնը: Պետք է զգուշացնել բոլոր քաղաքական և «լրատվական» խաղացողներին, որ նպաստում են այս քաղաքականությանը, որ հնարավոր «Մարտի 1»-ի կրկնության դեպքում նրանք բոլորը կրում են դրա պատասխանատվությունը:

Ուկրաինայի դեպքերը պետք է բոլորին ցույց տան, որ երկրի ժողովրդավարացման, պետության կառավարման գործում հակակշիռների ստեղծման և հանրության վերահսկողության մեխանիզմների ձևավորման գործը պետք չի պայմանավորել աշխարհաքաղաքական գործոններով: Դա դեպի ողբերգություն տանող ճանապարհ է:

Մեկնաբանություններ (3)

Ed
Hetaqrqir mekanabanutyun - sakayn mi shat karevor hangamanq hashvi cher arnvel. Arevmutq@ yev Rusastan@ Hayastani masin giten amen inch. Bolor derakatarnerin yerku ujer@ shat lav janachumen. Nerkayis drutyamb, voch Arevmutqin, vochel Rusastanin, serzh@ petq che. Arevmutq@ serzhi nmannerin yerbek chi handurjum. Rusastan@ miayn karogh e handurjel serzhin, yete na arden yeghats iravijakum shat avelin xostana rusnerin. Yete serzhi voroshi mtni rublu goti, ruserenin petakan kargavijak ta, u eli nmanatip urish xostumneri depqum, Putin@ der @ndaraj kgna serzhin.
SD
Isk inch karevor e, te Hayastani masin amen inch giten, te voch. Qaghaqanutyan mej karevor e steghcel iravichak, vory ashkhati qo ogtin. Irenq el irenc hertin en nman iravichakner steghcum u irenc ogtin ashxatacnum, heto inch, vor Serzhy imanum e, te ov e da sarqel...
ԲԲ
Քաղաքական գործչի արվեստը կայանում է այն բանում, որ կարողանա ստեղծի իրավիճակ, որը սպասարկի իր շահերը: Կարևորմ չի, թո ով ինչ գիտի: Բոլորն էլ այդ գործով են զբաղված: Որոշումներն էլ ընդունվում են ըստ շահերի: Կարևոր չի, թե Սերժին բանի տեղ դնում են, թե ոչ: Ընտրություն մեկ է, պետք է անեն: Հայաստանը կարևոր աշխարհագրական հանգույցում է գտնվում և մեծ գլխացավանքներ է կարող պարգևել: Ինչպես ասում են, թաղթաբիթին փոքր է, բայց վատ հոտ կարող է տարածել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter