HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Սերժ Սարգսյանի հայտարարությունն ու դրան հակասող զուգադիպությունը

Այսօր Սերժ Սարգսյանը քաղաքաշինության նախարարություն կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը կտրուկ գնաճի չի հանգեցնի:

Իսկ այդ ժամանակ ՄՄ-ում

Զավեշտալի զուգադիպությամբ անցած շաբաթ Ղազախստանում և Ռուսաստանում տեղի ունեցավ ազգային արժույթների` տենգեյի և ռուբլու 18 տոկոսանոց դեվալվացիա, այսինքն` 18 տոկոսանոց գնաճ:

Այո, այո: Մեկ շաբաթում` 18 տոկոս գնաճ: Ընդ որում, Ղազախստանում այդ արժեզրկումը տեղի ունեցավ արհեստական` ռուսական ռուբլու դեվալվացիայի արդյունքում: Մասնավորապես, ՌԴ-ից կապիտալի արտահոսքը հանգեցրեց ռուբլու նկատմամբ պահանջարկի նվազեցմանը, ինչն իր հերթին հանգեցրեց արժեզրկմանն ու գնաճին:

Ղազախստանը ՄՄ անդամ երկիր է և, ուստի, հիմնական առևտուրն անում է հենց Ռուսաստանի հետ: Ռուսական ռուբլու անկումը մեծ վնաս կհասցներ ղազախական էքսպորտին, և այդ երկրի իշխանությունները արհեստական կերպով 18 տոկոսանոց դեվալվացիա իրականացրեցին:

Այսինքն, քանի դեռ Սերժ Սարգսյանը մեզ վստահեցնում է, որ Մաքսային միությանն անդամակցելը գնաճի չի հանգեցնի, Ղազախստանը նույն միության պատճառով մեկ օրում 18 տոկոսանոց դեվալվացիայի ենթարկվեց: Դրանից ավելի կտրուկ գնաճ դժվար է պատկերացնել:

Խոսքի կշիռը

Մենք դեռ մանրամասն կանդրադառնանք ՄՄ անդամակցության հետևանքներին: Սակայն, արդեն ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի այսօրվա հայտարարությունը հիմնազուրկ է: Սերժ Սարգսյանի դեպքում առաջինը, և, հավանաբար, վերջինը չէ:

2008 թվականին վարչապետ Տիգրան Սարգսյանը բոլորին վստահեցնում էր, որ ճգնաժամը չի կարող վնասել Հայաստանի տնտեսությանը: Սակայն տեղի ունեցավ հակառակը, և առայսօր նույն Տիգրան Սարգսյանը մեր դժբախտությունների մեծ մասի մեղքը գցում է ճգնաժամի վրա:

Հեռու չգնանք: Անցյալ տարվա մարտ ամսին Սերժ Սարգսյանը այսօրվա հայտարարությունից էլ ավելի վստահ դեմքով պնդում էր, որ գազը չի թանկանալու: Հայաստան մտնող գազի գինը արդեն թանկացել էր:

Եղել են նաև բազմաթիվ այլ հայտարարություններ` տրանսպորտի գին, նոր ատոմակայան, Իրան-Հայաստան երկաթուղի և այլն:

Այսինքն՝ թե թվարկված և թե այսօրվա հայտարարությունները ունեն մի նպատակ` այսօր, այս պահին որևէ կերպ հիմնավորել հանրության շահերին հակասող գործողությունները, իսկ  «մեզանից հետո` թեկուզ ջրհեղեղ»:

Մեկնաբանություններ (2)

Արմենակ
Ձեր քարկոծումները այնքան ալ հիմնաւոր ու պարկեշտ չեն. կ'ենթադրէք,միայն, թէ պիտի կրկնուի Ղազխստանի պարագան, սական և արդէն այդ ենթադրութեան հիմամբ ալ կը ցեխարձակէք նախագահը: Ոչ մէկ երկրի քաղաքացի պիտի նման ենթադրութիւններով նախատէր իր նախագահը, բայց այաստանցիներուդ համար սա շատ սովորական բան է: Ցաւալի է, հայրենիք կերտելու հոգեբանութենէն շատ հեռու էք:
Տիգրան
Հարգելի Արմենակ Ղազախական պարագան համոզված եղիր որ չի շրջանցելու Հայաստանը։ Ցավոք հիմա Հայաստանի իշխանությունները տանում են Ռուսաստանի կողմից պարտադրված քաղաքականություն, իսկ Ռուսաստանին միայն հետաքրքրում է իր սեփական շահերը, իսկ մեր իշխող կուսակցությանն ու իշխանավորներին իրենց սեփական գրպանները։ Նորություն ասած չեմ լինի, բայց համոզված եղեք որ մեր այսօրվա իշխանավորների մեծ մասը անցած 25 տարիների ընթացքում մի գիշերվա մեջ բազմաթիվ անգամ փոխել են իրենց կուսակցական պատկանելիությունը՝ «համոզված կոմունիստներից» անցել են երկար ճանապարհ, մինչև Հանրապետական, այսօրվա հարմար կուսակցությունը։ Իրանց մոտ դա լավ է ստացվում։ Իսկ ինչու՞ չէ, մեկ գիշերվա ընթացքում Եվրոպան իրենց համար «ապագան»կորցեց, դրա համար էլ ընտրեցին ՄՄ- Ռուսաստանը։ Պարզապես բիրիքով վաճառում են Հայաստանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter