HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոս-Անջելեսում արձանագրված ֆինանսական խարդավանքի հեղինակը հայ է

Դիանա Դանիելյան

Լոս-Անջելեսի LA Payroll ընկերության հայազգի սեփականատեր Թեւոս Գրիգորյանը մեղմ ասած` տհաճ անակնկալ է մատուցել Հարավային Կալիֆոռնիայով սփռված իր բազմաթիվ պատվիրատուներին:

Այս ընկերությունը մեծ ու փոքր բիզնեսներից եկամտահարկեր է գանձում եւ դրանք փոխանցում IRS-ին: Վերջինս ԱՄՆ-ի գանձապետական վարչության  բյուրոյի գործակալություն է, որ զբաղվում է տարեկան ներքին եկամուտների  եւ հարկերի հավաքագրման խնդիրներով: Տարեկան հարկերի հաշվառումն ու վճարումը շատ կազմակերպությունների համար իսկական գլխացավանք է, քանի որ մասնագիտական որոշակի գիտելիքներ ու հմտություններ է պահանջում:

Շատերն այդ գլխացավանքից ազատվելու համար այս գործը պատվիրում են LA Payroll-ի նման մասնավոր ընկերությունների: Եվ հայտնի չէ ինչպես, այս ընկերության հայազգի սեփականատիրոջ գլխում իր հաճախորդների հարկային գումարներով արագ հարստանալու ֆանտաստիկ գաղափարն է ծնվել: Հարկային գումարները IRS-ին փոխանցելու  փոխարեն նա իր գրպանն է դրել դրանք եւ մեկնել անհայտ ուղղությամբ: 56-ամյա արկածախնդիրը, իր աշխատողների վկայությամբ, անձամբ է զբաղվել հարկերի հաշվառման խնդիրներով:

 Ինչպես նշում է LA Times-ը, ընկերության հաճախորդներն այս մասին առաջին ահազանգն ստացել են, երբ IRS-ը նրանց հարկերի ուշացող վճարումների մասին նախազգուշական նամակներ է ուղարկել: Հենց այդ ընթացքում ընկերության սեփականատերը մեկնել է հանգստանալու: Մինչ այդ, իր իսկ եղբոր վկայությամբ, նա չափազանց ուրախ ծննդյան տոներ է անցկացել հարազատների միջավայրում:

Նրա յուրացրած գումարի չափը, ընկերության նախկին մենեջերի գնահատմամբ, հասնում է 4 մլն-ի:

LA Payroll-ի գրասենյակն այժմ փակ է, իսկ շվարած, զայրացած ու կողոպտված հաճախորդներն արդարություն են որոնում: Խնդիրն այն է, որ LA Payroll-ի նման ընկերությունների գործունեությունը նահանգային կամ ֆեդերալ հաստատությունների կողմից այնքան էլ խիստ կանոնակարգման չի ենթարկվում, ինչպես նրանք դա իրականացնում են ֆինանսական այլ հաստատությունների դեպքում եւ նման կարգի խադավանքներից տուժածները կորցրածը ետ բերելու ավելի նվազ շանսեր ունեն: 

Մեկնաբանություններ (3)

henri
comme d'habitude - amot mezi ! zzvatzrik
mrs. salpy stepanian
its so bad that such corrupt people would ruin the excellent Armenian name and reputation through out the world ,he should be held responsible for his actions perod !!! 17 February 2014
Preston bagrationi
Any Armenian, who ruins our good name should be subject to execution. Just like in China, you bring shame, you pay the price with your life. If you are a thief and a swindler, please change your name, and save us all the good Armenians in the USA, shame and ridicule. ENOUGH ALREADY PS: I hope they hunt this animal down and bring him to justice. He is NOT an Armenian, he just proved to us that he is a THIEF, plain and simple.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter