HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Կիևում ծանր բախումներ են. դե-ֆակտո արտակարգ դրություն է

Վերջին շաբաթներին ընդդիմության հիմնական պահանջը 2004 թվականի Սահմանադրության վերականգնումն էր: Ըստ այդ Սահմանադրության, պետության նախագահի լիազորությունների մեծ մասը անցնում է Գերագույն ռադային:

Երեկ Ռադայում պիտի տեղի ունենար 2004 թվականի Սահմանադրությանը վերադառնալու հարցի քվեարկությունը, սակայն իշխանական կուսակցությունները տապալեցին այն, ինչը զայրացրեց ընդդիմությանը:

Բախումները վերսկսվեցին

Պարզ չէ, թե կոնկրետ ով խախտեց հրադադարի ռեժիմը: Սակայն այն խախտելուց անմիջապես հետո ընդդիմադիրները գրոհեցին և վերցրեցին Ռեգիոնների կուսակցության կենտրոնական գրասենյակը:

Այդ միջադեպից հետո սկսեցին բախումներ Մարիենսկի այգում, որտեղ ոստիկանության «Բերկուտ» հատուկ ջոկատը գրոհեց ընդդիմադիրների բարիկադները և ժամեր անց վերցրեց դրանք: Եղան առաջին զոհերը, սկսվեց հրազենի կիրառումը:

Օրվա ավելի ուշ ժամերին մարտերը թեժացան և տարածվեցին Կիևի կենտրոնով մեկ: «Բերկուտը» գրոհեց հունվար ամսին հիմնական մարտերի բեմ հանդիսացող Գրուշեվսկու փողոցը և պաշարեց Եվրամայդանը: Ամենուր լսվում էին կրակոցներ, քաղաքի կենտրոնը ամբողջությամբ ծածկված է անվադողերի այրումից առաջացած ծխով: Զոհերի քանակը անցավ 10-ից:

Արտակարգ դրությու՞ն

Կիևում դադարեցվել է մետրոպոլիտենի աշխատանքը: Քաղաքում արդեն նկատվել է զրահատեխնիկա: Ընդդիմադիրներին անգամ հաջողվել է այրել մի զրահափոխադրիչ (БТР):

Ուկրաինայի կառավարությունը հայտարարել է, որ կեսգիշերից հետո արգելվելու է տրանսպորտային միջոցների մուտքը մարաքաղաք: Ու թեև պաշտոնապես արտակարգ դրություն չի հայտարարվել, այնուամենայնիվ, կիրառվում են հենց արտակարգ դրության ռեժիմին դասվող մեթոդներ:

Կեսգիշերից հետո ոստիկանությունը գրոհեց Եվրամայդանը, որտեղ արդեն երեք ամիս է, ինչ ընթանում են հակակառավարական ցույցերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter