HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Թեքիլայից մինչեւ Վերբեր․ մեկ տարվա զրույց

Անուշ «Ուզում եմ՝ գրքի մասին, գրքասերի մասին պատմող հետաքրքիր մեկին գտնել։ Շատ փորձեր եմ արել, չի ստացվել, մեծ մասը հորինում է։ Ի՞նչ կասես, որ ամեն երեկո գրախանութի օրն ինձ հետ ամփոփես, տեսնենք՝ քաղաքն ինչ է կարդում, ինչ գրքեր է գնում, ինչի է գնում»։

Վահե․ «Չգիտեմ՝ հատկապես ինչու ես ինձ ընտրել, բայց ես խոսել սիրում եմ»։

Անուշ․ «Ինձ դու չես կարող մտաբերել երեւի, բայց շատ եմ եղել ձեր գրախանութում, տեսել եմ մարդկանց ինչեր ես խորհուրդ տալիս գնել եւ հատկապես ինչու»մայիսի 13, 2013թ։

Գրեթե մեկ տարի է անցել այն օրվանից, երբ Վահեն սկսեց պատմել աշխատանքային օրերի մասին։ Այս պատմություններն ուղղակի վավերագրություն չեն։ Շփումը, որ ամեն երեկո տրված էր գրքավաճառի հետ մեկ ժամ, օն-լայն տարածությունում, ներկայացնում է նախ իրեն՝ Վահեին, իր կապը գրքին ու գրականությանը եւ տեսակին, որը դեռ կա Երեւանում։

Երեկ որոշեցի խմբագրել զրույցը․ արդյունքում 170 էջից թողնելով չորս օրվա հակիրճ պատմություններ։ 

Օր 1

Դժվար է ինչ-որ բուռն զգացումներ ունենալ, երբ արդեն երկու տարի նույն տեղում աշխատում ես: Երևի, եթե գնաս սովորելու ինչ-որ մոգերի դպրոցում, մի երկու տարի հետո սովորական կդառնան հրաշքները... Բայց հետաքրքիր մի բան միշտ կա: Ես մի տեղ գրել էի, որ հավատում եմ գրքի մոգությանը, ու դա էդպես է: Գրախանութում լինի, գրադարանում, գրքավաճառների շարքերի մոտ, ինչ-որ գրքասերի տանը․ էդ զգացումն ամենուր կա: Խոսքս ինչ-որ խորհրդավոր աուրայի մասին է: Գիրքն ուղղակի տեղեկատվական կամ գեղարվեստական տեքստ չէ, այլ նաեւ հոգու նյութական ձեւ, ու որտեղ կա էդպիսի հոգիների կուտակում, էնտեղ էլ կա յուրահատուկ մթնոլորտ:

Այսօր գրախանութ մտնող մարդկանց դեմքեր տպավորվե՞լ են։

Հա․․․ Էսօր ռուս երեխեք էին եկել իրենց հայ ընկերոջ հետ: Երևի մայիսի մեկի կամ իննի առիթով։ Պրովինցիալ ռուսներ էին՝ ոչ խոշոր քաղաքներից, ու ո՜նց էին զարմացել, որ մեր գրախանութում իրանց ուզած գրքերը կային: Ի դեպ` հայ երեխաները գրքերին էդքան փող չէին տա։ Ռուսներից մեկը հարցնում էր Վալենտին Պիկուլ, որին ինքը դիմում էր անպայման հայրանունով էլ, բայց բացի Պիկուլից վերցրեց «Ստալկեր» սերիայի մի երկու-երեք գիրք էլ, դրանք ֆանտաստիկայի ժանրի էին։

Իսկ մի աղջիկ էսօր հարցնում էր Էլչին Սաֆարլի` «Мне тебя обещали». ադրբեջանական ծագումով թուրք գրող, գիրքն էլ` սիրավեպ, բայց գնեց Ֆոլքների «Շառաչ եւ ցասում»-ը` ընդ որում տեղյակ լինելով, թե ինչ է գնում:

Գիրք կա՞ր, որի վաճառքն այսօր առանձնահատուկ էր։

Գիտես չէ՞՝ գրախանութ մտնողների զգալի մասը հարցնում է շտեմարաններ, աշխատանքային տետրեր, թեստեր և այլ դպրոցական պարագաներ:

Ուրեմն էսօր եկել են ամուսիններ ու իրենց չորս տարեկան երեխայի համար ուզում են գնեն թեստերի տետր ու մի հատ հարցրու՝ որ առարկայի։

Ո՞ր։

Փիլիսոփայության: Ասում եմ` էդ վունդերկինդների դպրոցում է սովորում ձեր երեխան, ասում են` ինչ իմանանք, էդ են ուզել... Մի խոսքով, ասեցի, որ չկա էդպիսի բան, ու գնացին, մի քիչ հետո եկան՝ կներեք, ասում են, Դուք ճիշտ էինք, մենք խառնել էինք, թեստերի հեղինակի ազգանունն է Փիլիպոսյան, իսկ թեստերը մաթեմատիկայից են...

Գիրք կա՞ր, որ վաղուց չէին հարցրել, այսօր գնեցին։

Էսօր մի հատ գիրք, որը մի տարի ոչ մեկ չէր գնել, գնեցին։

"Лик смерти", ինչ-որ թրիլլեր էր, էսօր չվաճառված գրքերի ցուցակներ էինք նայում, ես էդ գիրքը հանեցի, իջեցրեցի, դրեցի սեղանին, մի քանի րոպե հետո մեկը եկավ, գնեց ու տարավ։

Էսպիսի դեպքեր հաճախ են լինում։ Պատկերացնու՞մ ես՝ կան մարդիկ, ովքեր ունեն էնքան փող ու էնքան ազատ ժամանակ, որ կարող են գալ գրախանութ, նայել գրքերն ու գնել` կազմի գեղեցկության համար, անոտացիայի խոստումնալից լինելու համար, հեղինակի համար։

Էսօր լարված էր գործի տեղը, չեմ հասցրել մի բան կարդամ... Հիմա գործի տեղը Վերբեր եմ կարդում, բայց կարեւորը լավ գրքեր եմ ձեռք բերել։

Օր 2

Հոգնա՞ծ ես այսօր ոչ մի պատմություն չգրեցիր։

Չէ, ուղղակի հանգիստ եմ, ուրբաթ երեկո եւ երկու բաժակ վիսկի։ Ի դեպ․․․

Այո, կարդում եմ, գրի՛։

Էսօր էլի լավ գրքեր եմ գտել ու կուզենամ էդ թեմայով խոսել, եթե դեմ չես` հին ու նոր գրքերի։

Իհարկե, դու ես ստեղծում գրքավաճառի պատմությունը, ես ընդամենը կարդում եմ, խմբագրում, որ հետո ընթերցողն էլ իմանա։

Հետաքրքիր է համեմատել նոր ու հին գրքերը, ու մարդկանց վերաբերմունքը դրանց նկատմամբ։ Նոր հրատարակված ռուսական գրքի միջին արժեքը 3000 դրամ է, իսկ հին սովետական «բարի» հատորիկը, որպես կանոն, արժե 500 դրամ, ու, շնորհիվ էդ հին գրքերի, շատ գրքասերներ, կարողանում են իրենց ծարավը հագեցնել։

Կան պապիկներ, երևի թոշակառու, որոնք գրեթե ամեն օր գալիս ու 500 կամ 300 դրամանոց գիրք են գնում, ու կան երիտասարդ «գլամուր» օրիորդներ, որոնց եթե առաջարկես գնել հին գիրք, առնվազն կնեղանան։ Ինչ էի ասում, ուր հասա․․․

Էսօր գտել էի 1965 թվի հրատարակչության «сборник современной фантастики» 20-հատորյակի մի քանի հատորիկներ: Ու գիտես՝ ի՜նչ լավն էին՝ տպագրված ամենալավ թղթի վրա, բայց թեթև, թավշյա, մի քիչ մաշված կազմով, իսկական գրքի հոտով... Նույն գրքերից հիմա նորերն էլ կան, բայց հենց էսօր ես հասկացա, որ գրքի տարիքն, իրոք, կապ ունի․կան գրքեր, որոնք երեւի ավելի իմաստուն են դառնում ավելի հնանալով․ հիմա ամբողջ օրն էդ գրքերի մասին եմ մտածելու, մինչև չբերեմ դրանք տուն։

Չեմ կարող հիացմունքս թաքցնել ու փոխանցում եմ քեզ՝ էդ գրքերի կազմը մի տեսակ կարմրավարդամոխրամարմնագույն է, հանդգնեմ էսպիսի արտահայտություն ասել` մայրամուտի գույնի կազմ։ Հեղինակներին առանձնացրեցի գնելու համար` Курт Воннегут, Джон Уиндем, братья Стругацкие, Артур Кларк! Все, первая волна моего алкогольного монолога прошла!

Լսի, բա ես վաղը գործի չեմ, ի՞նչ պիտի պատմեմ։

Վաղը չես պատմի։

Մի պատմություն պատմեմ ուրեմն վաղվա փոխարեն, հա՞։

Պատմիր։

Ժամանակին մի պապիկ կար՝ դաշնակահար Սոկրատը։ Էս պապիկը կիրակի օրերին գալիս էր ու նվագում: Շատ վիրտուոզ էր նվագում, ինքն իսկական դաշնակահար էր, նրանցից, ովքեր զգում են, թե ինչ են նվագում։ Մեր ժամանակակից գրողներից Պաչյանը պատմվածք ունի Սոկրատ պապիկի մասին` «Սոկրատի առավոտը»:

Հետո մի քանի անգամ կիրակի օրերին չեկավ, իմացանք, որ մահացել է։

Ամեն դեպքում կիրակի, երբ բոլորը հանգստանում են, քաղաքում կան մարդիկ, ովքեր չեն երեւում, թաքնված են, ծերացած ու կիրակիները նրանց համար հրաշալի հնարավորություն են նորից ապրելու։ Սիրում եմ կիրակին։

Էսօր են գրքերը գնեցի, հիշու՞մ ես, որ ասում էի։ Հիմա պոլկայիս վրա դրված են, ես երջանիկ եմ, բայց էսպես էլ չի կարելի․ես հենց սկզբից, երբ ընդունվել էի գրախանութ, պայման էի դրել, որ զսպեմ ինձ ու աջ ու ձախ չառնեմ գրքերը, թե չէ տանը տեղ չկա դնելու։

Օր 3

Լսի, կլինի՞ վերջում ես ամեն դեպքում ուղարկեմ քեզ իմ գրածը՝ «Голос пабов»։

«․․․ Да не только текила, еще к пиво и коньяк»այդտեղից քեզ հատված։ Կարդացել եմ։

«Мой друг Артур, кандидат исторических наук, уже никогда не станет супергероем»։ Քո գրածից քեզ հիշեցում։

Վերջ, էլ բան չեմ ասի։ Կպատմեմ երկուշաբթիից։ Ես սովորաբար չեմ աշխատում երկուշաբթի օրերին, ու որ հարցնում են` ինչի, ես ասում եմ` «понедельник- день тяжелый»։

Իրոք էդպես է․ լավ է՝ գոնե անձրեւ եկավ․մեր խանութի դիմաց մի հատ ջահել ծառ կա։Երկու տարի առաջ, երբ ես նոր էի ընդունվել աշխատանքի, էդ ծառը դեռ նորածին երեխա էր, ու մի օր սարսափելի քամի էր ու կարկուտ, էն կարգի, որ ծառը արմատից պոկում էր։ Դուրս էի եկել, բռնել, որ չվնասվի։Էսօր, որ անձրեւ եկավ, ինքը վստահ կանգնած էր․․․Շեղվեցի գրքերից, ես պետք է գրքերի մասին խոսեմ, չէ՞։Ուղղակի թեքիլա եմ խմել։

Երկուշաբթի օրով գրքավաճառ Վահեն թեքիլա խմեց․․․

«Я долгое время работаю в сфере обслуживания. Я продавал апельсины, бананы, грейпфруты, виски, страховые полисы, одну квартиру, когда работал в агентстве по недвижимости, рыбу и всякое другое. Список достойный великого торговца. Сейчас я продаю книги».

Օր 4

Էսօր մի մարդ հետաքրքիր բան պատմեց: Մոտ վաթսուն տարեկան, կիսագողական թաղային հեղինակություն, էդպիսի «բանդյուգ» բիձա էր: Գրքերից էինք խոսում, պատմում էր, որ ինքը ժամանակին շատ էր կարդում։ Մի անգամ սրան բռնում են կռիվ անելու համար, 14-15 տարեկանում, ու, եթե դատեն, ուղարկելու են անչափահասների գաղութ։

Քննիչն ասում է սրան` ինչի՞ ես խուլիգանություն անում, օրինակ, դրա փոխարեն կարող էիր չէ՞ գիրք կարդալ, ասում է` կարդում եմ: Քննիչն ասում է, դե որ էդպես է, մի հարց կտամ, եթե պատասխանես, բաց կթողնեմ։ Հարցնում է՝ Վասակի տղաների անունները։ Էս մեր բիձեն էլ ասում է` Ներսիկ ու Բաբիկ ու ազատ արձակվում։

Գրքի խանութում աշխատողի օրը կտրվի, լրիվ ասածը գեղարվեստական է դառնում, օրինակ ո՞նց կարելի է չզարմանալ-չզմայլվել էսպիսի տեսարանով․էսօր գալիս է չափազանց բարի ժպիտով հմայիչ մի կին՝ 30-ն անց, բաց գույնի մազերով, սիրուն ու հարցնում փիլիսոփայական գրքեր, ուղեկցում ես փիլիսոփայության բաժին, ու զգում եմ, որ ահագին խմած է, ու աչքերն էլ մի քիչ թաց են։ Հարցնում է գրքեր հանդերձյալ կյանքի մասին։Միանգամից իր հետ ես մնում էդ քառակուսու վրա․ի՞նչ է լինելու երբ որ մեռնենք։Նայում է, ընտրում, ու մտածում ես՝ ինչի հենց գրախանութ․ կա՛մ գիժ է ուղղակի, կա՛մ նոր ինչ-որ հարազատ մարդ է կորցրել, կա՛մ ինքն է պատրաստվում էն աշխարհ գնալուն: Բայց չես հարցնում, ուղղակի նայում ես։

Ու գիտե՞ս՝ հետաքրքիրը որն է, որ նույն տիպի բան երեւի կարող էր մի բարմեն պատմել, կա՛մ տաքսիստ, կա՛մ գիշերը սուպերմարկետում խմիչք վաճառողը... Ու փաստորեն նաեւ գրքավաճառը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter