HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

46. հայկական թիվը Սոչիում

Սոչիում շարունակվող ձմեռային օլիմիպիական խաղերում իր առաջին ելույթն ունեցավ ամերիկահայ Արման Սերեբրակյանը: Հայ լեռնադահուկորդն այսօր մրցեց հսկա ոլորավայրէջք (սլալոմ) ձեւում եւ զբաղեցրեց 46-րդ տեղը: Առաջին փորձի ժամանակ Սերեբրակյանը տարածությունն անցավ 1 րոպե 29.59 վրկ-ում, ինչը 54-րդ ցուցանիշն էր, իսկ երկրորդ փորձի ժամանակ ցույց տվեց 1:28.81 արդյունք, որը 42-րդն էր: Գումարային հաշվարկով՝ 2:58.40, մեր մարզիկը հայտնվեց 46-րդ տեղում: Հատկանշական է, որ 108 մասնակիցներից միայն 72-ը կարողացան երկու ելույթներում արդյունք ցույց տալ, շատերը պայքարից դուրս մնացին հենց առաջին փորձից հետո:

Օլիմպիական չեմպիոն դարձավ ամերիկացի Թեդ Լիգետին, որը ցույց տվեց ընդհանուր 2:45.29 արդյունք: Ամերիկացուն օգնեց առաջին փորձում հաջող ելույթը, այլապես երկրորդում նա միայն 14-րդն էր, սակայն ընդհանուր ցուցանիշով 0.48 վրկ-ով գերազանցեց ֆրանսիացի Սթիվ Միսիլիեին: Երրորդը նույնպես ֆրանսիացի Ալեքսիս Պինտուրոն էր: Սերեբրակյանը չեմպիոնին զիջեց 13.11 վրկ-ով:

Ինչպես հայտնի է, դահուկավազորդներ Արթուր Եղոյանն ու Կատյա Գալստյանն արդեն ավարտել են ելույթները, եւ սպարեզում մնացել են միայն Սերեբրակյանն ու դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը: Սերգեյն իր երկու մրցումներում նույնպես զբաղեցրել է 46-րդ տեղը: Ստացվում է, որ Սոչիի խաղերում մեր մարզիկների համար 46-րդ տեղը «ապահովագրված» է: 

Սերեբրակյանը հանդես կգա նաեւ հատուկ ոլորավայէջքում (փետրվարի 22), իսկ ամսի 23-ին Միքայելյանը ուժերը կփորձի 50 կմ ազատ դահուկավազքում: 

Այս պահի դրությամբ մեդալների թիմային հաշվարկը գլխավորում է Նորվեգիան՝ 8 ոսկի, 4 արծաթ, 7 բրոնզ: Սկանդինավցիներին հաջորդում են Գերմանիան (8-3-4), ԱՄՆ-ն (7-4-10), Ռուսաստանը (6-9-7) եւ Հոլանդիան (6-6-8): 87 մասնակից երկրներից մեդալներ են նվաճել 26-ը, որոնցից 20-ը չեմպիոններ ունեն: Տանտեր ռուսները չնայած ամենաշատ մեդալներ ունեն՝ 22, դրանցից միայն 6-ն են ոսկե: 

Լուս.՝ armradio.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter