HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Կիևում հրադադարը խախտվում է հրազենով (Տեսանյութ, քարտեզ)

Երեկ  և դրան նախորդող գիշերը ամենաարյունալին էին Կիևի համար՝ 1944 թ-ից ի վեր: 24 ժամում զոհվեց 26 մարդ: Իրավիճակը էլ ավելի ծանր էր շրջաններում:

Կիևում

Քաղաքում շարունակում է տիրել փաստացի ռազմական դրություն: Մետրոպոլիտենը չի աշխատում, փողոցներից շատերի վրա բարիկադաներ են (այդ թվում` Կիև մտնող մայրուղիների վրա):

Ի հեճուկս հրադադարի մասին պայմանավորվածության՝ կենտրոնում շարունակվում էին ծանր մարտերը: Ընդդիմությանը այսօր առավոտյան հաջողվեց Եվրոմայդանից (Անկախության հրապարակից) հետ մղել ոստիկանությանը, սակայն դա արվեց հրազենի օգտագործմամբ: Փախուստի ժամանակ ոստիկանությունը թողնում էր զրահաբաճկոններ և այլ հատուկ միջոցներ:

Զոհերի քանակն անցել է 30-ից: Ուկրաինայի ներքին գործերի նախարարության տարածած տեսանյութում երևում է ընդդիմության տրամդրվածության լրջությունը:

Այս պահին Կիևի Գրուշեվսկու փողոցի վրա փոխհրաձգություն է:

Շրջաններում

Թեև Կիև մտնող բոլոր մայրուղիների վրա ոստիկանությունը բարիկադներ է կառուցել, այնուամենայնիվ, շրջաններից մարդկանց հաջողվում է մտնել քաղաք և գալ Եվրոմայդան:

Արևմտյան Լվովում երեկ ընդդիմությունը գրոհով վերցրեց անվտանգության մարմինների, ոստիկանության, դատախազության բոլոր շենքերը և մի զորամաս: Զորամասի զենքն ու զինամթերքը որոշվեց դեռևս չվերցնել: Ընդդիմադիրները Ճանապարհային ոստիկանության մեքենաներով պարեկություն են անում քաղաքում:

26 շրջաններից 8-ում ընդդիմությունը գրոհով վերցրել է շրջանային ադմինիստրացիները, ոստիկանության և ազգային անվտանգության շենքերը:

Խմելնիցկայի շրջանում ընդդիմադիրները ձերբակալել են նահանգապետին: Որոշ քաղաքներում ոստիկանությունը հայտարարում է ընդդիմության կողմը անցնելու մասին:

Երկրում սկսվում է քաղաքացիական պատերազմ:

Լուսանկարը՝ www.telegraph.co.uk-ից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter