HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թեղուտ» ՓԲԸ-ն իր փոխադրամիջոցների գույքահարկը Շնողին կվճարի, երբ օրենքում փոփոխություններ արվեն

Շնողի համայնքապետ Հովիկ Սահակյանն ասում է, որ համայնքի բյուջեն վերջին տարիներին նվազում է: Բյուջեի եկամուտների մուտքերը 2011թ.-ին կազմել է 93,5 մլն դրամ, 2012թ.-ին` 74,2 մլն դրամ եւ 2013թ.-ին`63,3 մլն դրամ: Հովիկ Սահակյանն այս ցուցանիշները երեք հազար բնակիչ ունեցող Շնողի համար ճգնաժամային է համարում եւ կարծում է, որ բյուջեի այս զարգացումներով անհնարին կլինի լուծել Շնողի 2013-2016թթ. քառամյա զարգացման ծրագրով նախատեսված խնդիրները:

Հ. Սահակյանը որոշել է ապահովել բյուջեի կայուն եկամուտներ եւ փնտրել եկամուտների նոր աղբյուրներ: Այս առումով նրա  համար շարունակում է օրակարգային մնալ «Թեղուտ» ՓԲԸ-ի հաշվեկշռում նստած շենք-շինությունների եւ ծանր փոխադրամիջոցների գույքահարկերը ամեն գնով համայնքի բյուջեին վճարելու  խնդիրը: «Ընկերության անշարժ գույքի 90%-ը գտնվում է Շնողի վարչական տարածքում: Եթե անշարժ գույքի գույքահարկերը Թեղուտ ՓԲԸ-ն սկսի վճարել, արդեն մեր բյուջեի վիճակը կտրուկ կբարելավվի եւ մենք հնարավորություններ կունենանք նաեւ լուծել գյուղի խնդիրները»,- բացատրում  է պրն  Սահակյանը:

Վերջինս շուրջ մեկ տարի է խնդիրը բարձրացնում է ընկերության ղեկավարների առջեւ: «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության տնօրեն Գագիկ Արզումանյանը դեռեւս 2013թ.-ի օգոստոսի 29-ին ընկերության շահառուների հետ հանդիպման ժամանակ եռամսյա ժամկետ է խնդրել «Թեղուտ» ՓԲԸ-ի շենք-շինությունների գրանցման համար եւ պարտավորվել է դրանից հետո Շնողին վճարել ընկերության անշարժ գույքի գույքահարկերը: Այդ օրից անցել է ավելի քան 6 ամիս, սակայն անշարժ գույքի եւ փոխադրամիջոցների գույքահարկի վճարման խնդիրները, ինչպես տեղեկացրեց Հ.  Սահակյանը, այդպես էլ չեն կարգավորվել: 

Ի պատասխան «Հետքի»-ի հարցման, «Թեղուտ» ՓԲԸ-ի լրատվական ծառայության պատասխանատու Վահրամ Ավագյանը փետրվարի 22-ին «Հետքին» հայտնել է, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի անշարժ գույքի հաշվառման եւ գրանցման աշխատանքները դեռեւս ընթացքի մեջ են: «Ընկերությունը պատրաստակամություն է  հայտնել Շնող համայնքին որպես նվեր վճարել  գույքահարկի գումարին հավասար գումար` 2013թ.-ի օգոստոսի 29-ից սկսած այն ժամանակահատվածի համար, որը կպահանջվի գույքահարկի բազայի հաշվարկման եւ վճարման օրինական նախադրյալների ապահովման համար»,- հայտնում   է Վահրամ Ավագյանը: 

Շնողի համայնքապետը հաստատում է, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության ղեկավարության հետ նման քննարկում եղել է, սակայն  ընկերությունից կոնկրետ գումարային առաջարկ Շնողի համայնքապետարանին չի արվել: Փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան հաշվարկը կազմում է 5,4 մլն դրամ, որն ընկերությունը  շարունակում է վճարել իր հաշվառման վայրում` Երեւանի Կենտրոն համայնքին: «Հետքի» հարցմանը Վահրամ Ավագյանը պատասխանում է, որ  փոխադրամիջոցների գույքահարկը «Թեղուտ» ՓԲԸ-ն կարող է Շնողի համայնքի բյուջե վճարել միայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածում փոփոխություններ կատարելուց հետո: Հովիկ Սահակյանն էլ հակադարձում է, թե կա ընդամենը օրենքի պարզաբանման խնդիր: Լրատվական ծառայությունը նաեւ տեղեկացրել է, որ ներկայում ընկերությունը Շնողի  բյուջեին  վճարում  է 3 մլն 125 հազար դրամ հողի հարկ եւ 8,1 մլն դրամ հողի վարձակալության վճարներ:

«Շնողի վարչական տարածքում գտնվող պետֆոնդի 255 հա  անտառածածկ տարածքների 135 հա-ը, չգիտես ում թեթեւ ձեռքով, 2012թ.-ին կառավարության որոշմամբ հանձնվել է Թեղուտ համայնքին: Դրա արդյունքում Շնողի բյուջեն ապօրինաբար զրկվել է 31 մլն դրամ հարկային եկամուտից»,- հավելում է  համայնքապետը: Վերջինիս կարծիքով այս գործարքը նույնպես նպաստել է համայնքի բյուջեի ճգնաժամային վիճակին:  «Թեղուտ» ՓԲԸ-ն Շնողին շատ մեծ կորուստներ է պատճառել: Մեր նախնիներն անտառածածկ գեղատեսիլ այս վայրում պատահականորեն չեն հիմնել մեր  գյուղը: Հիմա մենք «Թեղուտ» ՓԲԸ-ի պատճառով զրկվում ենք մեր նախնիների հիմնադրած արժեքներից»,- նեղսրտում է Հովիկ Սահակյանը:

 ՀՀ բնապահպանության նախարարի 2008թ.-ի օգոստոսի 22-ի N 295-Ա եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2008թ.-ի օգոստոսի 14-ի N 151-Ա համատեղ հրամանով հաստատված ժամանակացույցի համաձայն` «Թեղուտ» ՓԲԸ-ն մինչեւ 2019թ.-ը պետք է հատի 714 հա անտառ: Ըստ ժամանակացույցի` արդեն հատվել է 371,8 հա անտառ: Հովիկ Սահակյանն ասում է, որ հատված անտառները գտնվում են հիմնականում Շնողի վարչական տարածքում: Ընկերությունը անտառավերականգնման ծրագրով պարտավորվել է մեկ հեկտար հատված անտառի դեմաց վերականգնել 2 հա անտառ: Այս ծրագրով էլ Շնողի համայնքապետարանը Թեղուտի տնօրինությանն առաջարկել է Շնողի «Դուզ» հանդամասի 17 հա  վրա տնկել պտղատու ծառեր: «Պտղատու այգիների ստեղծումը գյուղի զարգացման համար լայն հեռանկարներ կբացի: Դա սկիզբ կդնի Շնողի 500 հա այգիների վերականգնմանը, կլուծի Շնողի սոցիալական խնդիրները, կավելանան հողի հարկի բյուջեի եկամուտները»,- ասում է  Հովիկ Սահակյանը:

Վերջինիս տեղեկացմամբ`«Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վալերի  Մեջլումյանը  ողջունել է  առաջարկությունը: «Փետրվարի կեսերից կսկվեն «Դուզ» հանդամասի ծառատնկման աշխատանքները»,- տեղեկացնում է Հ. Սահակյանը:  Հիշեցնենք, որ  «Դուզ» հանդամասի  500 հա նախկին այգիների ոռոգման «Այրում-Շնող» ջրատարը չի գործում, քանի որ ջրատարի  խողովակները յուրացրել են եւ այդ, ինչպես նաեւ այլ յուրացումների փաստերով, Լոռու մարզի դատախազությունը քրեական գործ է հարուցել Շնողի  նախկին համայնքապետ Հայկազ Քոչինյանի դեմ:

«Դուզ» հանդամասի ոռոգման համար ունենք նաեւ մեկ այլ  ջրհան կայան, որը  համայնքի բյուջեի միջոցներով վերանորոգման որոշ աշխատանքներ կատարելուց հետ կգործարկվի»,- հայտնում է համայնքապետը: Հովիկ Սահակյանը կարծում  է, որ Շնողի ամենակենսական խնդիրը գյուղի  կայուն  ջրամատակարարման ապահովումն  է: «Առաջիկա մի քանի օրերին  կսկսվի  Ագարակ-Նոյեմբերյան ջրագծից Շնողի խմելու նոր ջրագծի կառուցման աշխատանքները: Շինարարը  խոստանում է մինչեւ ապրիլի վերջն ավարտել ջրագծի կառուցումը»,- ասում է  նա: Այսուհանդերձ,  նոր ջրագծից հետո Շնողի զարգացման ամենակարեւոր խնդիրը Հովիկ Սահակյանը համարում է «Դուզ» հանդամասի պտղատու այգիների վերականգնումը: 

Մեկնաբանություններ (7)

ando
Հայկազը երբ հասկացավ, որ չի ընտրվել ափալ թափալ մի քանի գործարքներ արեց Թեղուտի ու հանքերի հետ, էտ թվում նաև էտքան հեկտար անտառը տվեց Թեղուտին, Շնողին զրկելով էտքան գումարից, գուցե էտ իրա վրեժն էր շնողնեցիներին, գուցե Սահակյանին ...Աստված իրա հետ... հանքերնել կեղտոտ խաղ խաղացին, իմանալով որ Սահակյանը չի պարելու իրանց դուդուկի տակ, մինչև վերջ օգտագործեցին Հայկազին, իրանց իհարկե Հայկազի նման մեկն էր պետք....ես առաջարկում եմ կոշտ քայլերի գնալ, թեկուզ փակել ճանապարհը ու կտրել արտաքին աշխարհից, եթե որոշեք նման բան անել լավ կլինի, մենք Ձեր հետ ենք....թող իմանան որ շնողնեցուն մատերի վրա պար չեն ածում՝ վտանգավորա: Ու նաև հատուկ ուղերց Հայկազին , թաքուն հույսեր չփայփայես թե հետ ես գալու, դու հետ չես գալու, Սահակյանը կլինի թե մեկ ուրիշը դա կապ չունի, դու չես լինելու, քու պոեզը վաղուցա գնացել, էս նաֆսյակի, որ հանկարծ թաքուն հույսեր չփայփայես....
kolik
es inch lav harcazruic a paaaaaaaaserov paaaaaaaaaaaaaserov lav el stacvum a aranum el hankarc chmoranak Haikazc bambasel vorov hetev ira jamanak ham cri mankapartez kar ham normal jramatakararum ham normal poxocner isk duk inch ek arel jragicn hancnum ek Kololianin cer gluxn azatelu hamar ha mekel karum ek lav tesaxcikneri arcanagrac chanaparain tuganknern mucek ha mekel karum ek patrvac jragcern paiti sepov sarkek u lav xorn poser porek u toxnek hraparakum urish lav ban inch ek karum anel
KOLIKIN
kolik jan eli voskor en tval?
ando
kolik jan, mankapartezi poghe ira xanutov er pakum te, koveri caxats eghn u panrov....mankaparteze hanqn er pahum1, normal jramatakararumnel erevi ira dzi jramatakararman het es, te che 2 tari arach mer taghum sagh amare 2 angam jur cher galis isk ancjal amar haziv arachin angam drane dlig einq arel....normal poghocnernel en 253 mln keracov sarqatn i nkati unes? ashxarn araja gnum menq der geti hotats jurn enq xmum, vaghuc er petq mianal jrmughin, gyughi jramatakararume ktetevana, hamel normal torats jur kxmenq...halala
shnoghneci
բանբասելը որնա լավել ի լուր աշխարհի ասումա, ախպեր դու ոտիտ տակերը լավ նայի փոսը չընկնես, թե չէ շեֆտ կասի ով փոսը փորելա թող նաել հանի ....հա կօլիկ ջան հենց ըլի էտ Kololianin հանձնած ջրից խմելուց մեկ մեկել օրհնեք հանձնողին, չնայած եթե ճիճու ուտել ես ուզում դու կարաս հանգիստ իչնես գետից ջուր խմես, ախպերսսսս...թե չէ ձեզ շատ չկա ....
shnoghneci
ando jan ira koverov u xanutov cher pahum, baic koveri u xanuti eghn u brince laaaav sghacnum er mankapartezi vra...paas eir uzum esel qu pase
madat
հանքերը դառելա նախկին պաշտոնից ազատվածների արխիվանոց, ում ազատում են հանքումը գործ են տալիս, թե դրանց արած գործն ինչ տի ըլի, տենաս Բոշանց արտուշը կամ Հայկազը էտ ինչ տենց անփոխարինելի կադր էին, որ հլա էտքանել աշխատավարձ են քամուն տալիս, երբ էտքան փողով մի քանի հոգու կարան գործի ընդունեն ու մի քանի տուն փող մտնի, կամ տենաս հանքերի իսկական տերերը խաբար են թե ինչքան իզում փողեր են քամուն տրվում , երբ երկու գեղերում շատ կարեվոր հարցերի տենցել արդյունավետ լուծումներ չեն տրվում, եսա ժողովուրդը համբերությունից դուրս տի գալ....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter