HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զուրաբյան. «Արդյո՞ք մենք ստեղծում ենք թաղման հանձնաժողով»

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոնբ Զուրաբյանն անդրադառնալով ՀՀԿ-ի` «գազային» ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանն` ասաց, որ որպես կանոն նման հանձնաժողովների ստեղծումը նպատակ է հետապնդում կոծկել ճշմարտությունը: Նա այդպիսի հանձնաժողովներն անվանեց «թաղման» հանձնաժողովներ, որոնք զբաղվելու են ճշմարտության թաղումներով` դիմելով  ՀՀԿ մեծամասնությանը:

«Արդյո՞ք մենք ստեղծում ենք թաղման հանձնաժողով, այսինքն` ճշմարտության թաղման հանձնաժողով, թե՞ մենք ստեղծում ենք ճշմարտության բացահայտման հանձնաժողով»,- ընդգծեց նա:

Լ. Զուրաբյանը նշեց, որ մեր ժողովրդին անհանգստացնում են շատ պարզ հարցեր, որոնցից նա առանձնացրեց երեք հարց.

« Ինչո՞ւ է ապօրինաբար կուտակվել 300-միլիոնանոց պարտքը: Ասում եմ` ապօրիանաբար, որովհետև այդ պարտքը կուտակվել է թաքուն` շրջանցելով  Սահմանադրության պահանջներ, Ազգային ժողովը, և մենք ուզում ենք հասկանալ, թե ովքեր են դրա պատասխանատուները, ովքե՞ր են մեղավորները»,- ասաց Զուրաբյանը:

Նրա երկրորդ հարցը վերաբերում էր գազի սակագնի թանկ լինելուն, թե ինչու է սպառողին հասնում թանկ գնով գազ: Իսկ երրորդ հարցը ռուսական «Գազպրոմին» տրված լիազորությունների մասին էր, թե ինչու ռուսական այդ ընկերությանը տրվել են այնպիսի լիազորություններ, որոնցով այն ավելի բարձր է դասվում, քան Հայաստանի Հանրապետությունն ու Սահմանադրությունը:

«Ժողովուրդը սպասում է այս հարցերի պատասխաններին»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter