HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կաթողիկոսի ցմահն է լավը, եթե…

Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը վերջին շրջանում արժանանում էր լուրջ քննադատությունների: Եկեղեցու պասիվ դերի, գործունեության անարդյունավետության, առանձին եկեղեցականների (այդ թվում` կաթողիկոսի) քրիստոնեական բարոյագիտության ու բարոյականության ընդունված կանոններից շեղվելու վերաբերյալ դժգոհություններն ու մեղադրանքներն ի վերջո հանգեցրել էին սոցիալական ցանցերում, հասարակական նախաձեռնություններում ու խմբերում հայոց եկեղեցու գործունեության համար ի պաշտոնե պատասխանատու գլխավոր անձի` կաթողիկոսի հրաժարականի պահանջին: Քննադատությունների տարափն ու նոր ծավալների ընդգրկումը ենթադրում էր, որ դեպքերին կանդրադառնան նաեւ պաշտոնատար անձիք, իսկ Հայ Առաքելական եկեղեցին հանդես կգա փաստարկված պատասխաններով ու պարզաբանումներով:

Եկեղեցու ու վարչախմբի պատասխան արձագանքը չուշացավ: Սակայն, հայաստանյան իրականությանը բավական համահունչ` պաշտոնական այդ անդրադարձերն ու պարզաբանումները հանգեցին մի կետի: Խնդիրը լուծելու փոխարեն ընտրվեց այն ծածկելու «ավանդական» մեթոդաբանությունը: Բարձրաձայնվող խնդիրների կապակցությամբ չբերելով ոչ մի լուրջ հակափաստարկ` որպես խնդիրը ծածկելու կարեւոր միջոց` մեկ այլ «համոզիչ» թեզի («դավադրությունների տեսության») հետ միասին լրատվամիջոցներով լայն շրջանառության մեջ դրվեց կաթողիկոսի ցմահ աթոռակալելու եւ հետեւաբար կաթողիկոսի հրաժարականի պահանջի սնանկ լինելու թեզը:

Հուլիսի 24-ին Հայաստանի թիվ մեկ հեռուստաընկերության` Հ1-ի «Կիրակնօրյա Հայլուր» հաղորդաշարի եթերում մի ամբողջ անդրադարձ կատարվեց եկեղեցու (այդ թվում` կաթողիկոսի հրաժարականի)` հասարակությանը հուզող խնդիրներին: Նշված հաղորդման ընթացքում պատմաբան, պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանը կաթողիկոսի հրաժարականի պահանջի ներկայացումը համարեց տգիտության արդյունք: Ըստ Հովհաննիսյանի` «Այն պահանջը, որը լսվում է` տգետ պահանջը կաթողիկոսի հրաժարականի մասին, ծիծաղ է առաջացնում: Ինչու, որովհետեւ չգիտեն պատմություն, չգիտեն եկեղեցի, չգիտեն ավանդույթներ: Նման տիպի պահանջներն անշուշտ տգիտությունից է գալիս: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընտրվում է ազգային եկեղեցական ժողովի կողմից, եւ նրա գահակալությունը, պետք է ասեմ ձեզ, դա ցմահ է` որքան որ ինքը կա: Գիտեք սա էժանագին տրյուկ է մարդկանց հրապուրելու, քաղաքական դաշտում գոյություն ունեցող այդ ձեւաչափերը եկեղեցի տեղափոխելու վերաբերյալ»:

Երկու օր անց` հուլիսի 26-ին, նույն թեզն արդեն տեղ գտավ ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովի խոսքում: «Նախքան Կաթողիկոսի հրաժարականը պահանջելը, պետք է իմանալ, որ նա ընտրվում է հոգեւոր խորհրդի կողմից` ցմահ: Այդ պահանջը չի բխում մեր երկրի ու  ժողովրդի շահերից, եւ եթե կան ինչ-որ խնդիրներ, ապա դրանք կարելի է լուծել առանց սեւ PR-ի կիրառման»,- ընդգծեց հանրապետական պատգամավորը:

Եւ ուրեմն խնդիր է դառնում պարզել, թե որքանով են սնանկ կամ տգիտության արդյունք կաթողիկոսի հրաժարականի պահանջները:

Խնդրի դիտարկման համար էական է արձանագրել, որ «հրաժարական» եզրը իսկապես անհաջող է ընտրված եւ ենթակա է վերափոխման «աթոռազրկում» եզրով: Կարելի է միայն ենթադրել, որ հասարակական առանձին շրջանակների` կաթողիկոսի հրաժարականի պահանջը պայմանավորված է եղել վերջին տարիներին աշխարհիկ իշխանության մարմնացում` ՀՀ նախագահի հրաժարականի շուրջ ձեւավորված ընկալմամբ: Վերջինս էլ անալոգիայի ուժով դրվել է հոգեւոր իշխանության մարմնացում` կաթողիկոսի հրաժարականի պահանջի հիմքում:

Հայոց եկեղեցու պատմությունից հայտնի են ցմահ ընտրված կաթողիկոսների աթոռազրկման մի շարք դեպքեր: Ներկա ժամանակներին համահունչ են հատկապես Բագրատունյաց թագավորության շրջանում տեղի ունեցած աթոռազրկումների օրինակները:

Անանիա կաթողիկոսի մահից հետո` 968 թ., Շիրակավանում գումարված եկեղեցական ժողովը հայոց կաթողիկոս ընտրեց Սյունյաց եպիսկոպոս Վահանին: Սակայն, արդեն հաջորդ տարի կաթողիկոսի քաղկեդոնամետ վարքի շուրջ եկեղեցում սկիզբ առած դժգոհությունները հասան թագավորական արքունիք եւ պատճառ դարձան կաթողիկոսի աթոռազրկման: Աշոտ Գ թագավորի հրամանով Անի քաղաքում եկեղեցական մի նոր ժողով գումարվեց` քննելու համար կաթողիկոսի` վրաց ու հունաց եկեղեցիների հետ գործակցության, նրա հրամանով քաղկեդոնական սրբապատկերների մեր եկեղեցում կիրառության եւ այլ փաստեր: Ժողովը կայացավ առանց կաթողիկոսի ներկայության, քանի որ Վահանը, խուսափելով ժողովում մեղադրանքի սյունին գամվելու հեռանկարից, փախավ Վասպուրականի թագավորություն եւ հաստատվեց Ձորովանքում: Ամբաստանյալի բացակայությամբ քննելով գործը` ժողովականները հաստատված համարեցին կաթողիկոսին ներկայացված մեղադրանքները ու նրան հայտարարեցին գահընկեց: Նույն ժողովի որոշմամբ եւ Աշոտ թագավորի հրամանով կաթողիկոսական գահին նստեց Ստեփանոսը` Սեւանի վանահայրը:

Համանման մի իրավիճակ էր ստեղծվել նաեւ 1030-ական թվականներին: Հայոց կաթողիկոսական գահին էր նստած հայ ժողովրդի կյանքում իր բացասական դերակատարությամբ հայտնի, սակայն եկեղեցու կողմից սրբազնացված անձանցից մեկը` Պետրոս Գետադարձը: Ինչպես Վահանի դեպքում, այդ շրջանում Պետրոսի նկատմամբ եւս մեծ էր քննադատությունն առ այն, որ նա հայոց եկեղեցու ու պետության շահերը ստորադասում է հունական եկեղեցու ու Բյուզանդական կայսրության շահերին` մի տեսակ «հինգերորդ շարասյան» դեր կատարելով Անիի թագավորությունում:

1033 թ. Հովհաննես թագավորի հետ գժտությունը պատճառ դարձավ, որ կաթողիկոսի հանդեպ բացասական վերաբերմունքը հասնի իր գագաթնակետին` Պետրոսին ստիպելով շտապ լքել Անին: Փախստական կաթողիկոսը, որը բացի բյուզանդասիրությունից հայտնի էր նաեւ իր անչափ գանձասիրությամբ ու փառամոլությամբ, ապահով կեցության համար ընտրեց Ձորովանքը, որն այդ ժամանակ գտնվում էր արդեն Բյուզանդական կայսրության սահմաններում:

Չորս տարի շարունակ թագավորն ու իշխանները փորձեցին տարբեր միջոցներով, այդ թվում` «քաղցրությամբ» ետ դարձնել նրան Անի` վտանգավոր համարելով նրա ներկայությունը Բյուզանդական կայսրության սահմաններում: Վահանի օրինակով նոր եկեղեցական ժողովի գումարումը հղի էր կաթողիկոսական գահի երկպառակությամբ, քանզի Պետրոսը վայելում էր Պոլսի հովանավորությունը, եւ նոր կաթողիկոսի ընտրությունը խնդրահարույց էր լինելու ու, հետեւաբար, ենթակա անհաջողության (Հայաստանի մեծագույն մասն արդեն գտնվում էր կայսրության սահմաններում):

Ի վերջո, 1037  թ. օգոստոսին հաջողվեց Պետրոսին բերել Անի (ըստ Սամվել Անեցու` գործը գլուխ էր բերվել խաբեության միջոցով միայն), որտեղ նա ձերբակալվեց ու արգելափակվեց Բջնի բերդում: Թագավորի հրամանով նա հռչակվեց կաթողիկոսական աթոռից զրկված: Իսկ նոյեմբերին հայոց նոր հայրապետ հռչակվեց Սանահինի վանահայր «այր սուրբ եւ առաքինի» Դիոսկորոսը:

Հայոց եկեղեցում Պետրոսի համախոհների թիվը բավական մեծ էր, եւ այդ է պատճառը, որ թե՛ Պետրոսի աթոռազրկումը, եւ թե՛ Դիոսկորոսի կաթողիկոսական օծումը տեղի չունեցան ազգային եկեղեցական ժողովներում, այլ` թագավորական հրամանով եւ միայն առանձին հոգեւորականների հավանությամբ ու մասնակցությամբ: Իր կողմնակիցների թիվը մեծացնելու համար նոր կաթողիկոսին հարկ եղավ անգամ նոր ձեռնադրություններ կատարել: Սակայն դա եւս չօգնեց ներեկեղեցական նոր իրավիճակ ձեւավորելու համար:

Մեկ տարի անց` 1038 թ. վերջերին,  նախորդ կաթողիկոսի կողմնակիցներին ու բյուզանդասեր աշխարհիկ ու հոգեւոր շրջանակներին հաջողվեց մեծ ճնշման գնով Պետրոսին վերադարձնել կաթողիկոսական գահին: Թագավորն ու հայրենասեր ուժերը ստիպված էին սեփական իշխանության ու դիրքերի կորստից խուսափելու համար տեղի տալ եւ այլ պահանջների հետ միասին կատարել նաեւ Պետրոսի մի կարեւոր ցանկություն. այն է` իր վերադարձը պետք է կատարվեր ազգային եկեղեցական ժողովի կողմից, որպեսզի չեզոքացներ նախորդ` «ոչ ըստ Աստուծոյ հրամանի» կատարված «անօրինականությունները»: Անի քաղաքում շուրջ չորս հազար հոգու մասնակցությամբ գումարված նոր ազգային եկեղեցական ժողովը սուր քննադատության ու պարսավանքի ենթարկեց Դիոսկորոսին, պատվազուրկ արեց ու հայրապետական աթոռից ցած առավ: Ժողովը նրա բոլոր ձեռնադրածներին բանադրեց, իսկ Պետրոսին հաստատեց հայրապետական աթոռի վրա:

Դիոսկորոսն այնուհետ հանվեց կաթողիկոսների գավազանագրքից եւ մինչ օրս չի ընդունվում որպես Ամենայն հայոց կաթողիկոս: Նա վտարվեց Սանահինի վանք (աղբյուրները պահպանել են հետաքրքիր վկայություններ առ այն, որ 1045 թ. Անիի անկումից հետո անեցիները Դիոսկորոսի անարդար պատվազրկությունը համարում էին սեփական անհաջողությունների նախադուռ, որը պատճառ դարձավ, որ կորսվի պետականությունը եւ քաղաքամայր Անիում վերջնականապես հաստատվի կայսերապաշտ հոսանքը):

Աթոռազրկման սույն երեք օրինակները բավարար են պնդելու համար, որ կաթողիկոսի հրաժարականը պնդող քաղաքացիների պահանջը տգիտության արդյունք չէ: Կաթողիկոսի աթոռազրկումը եղել եւ մնալու է որպես ցմահ ընտրված հայոց հայրապետների ազգի ու պետության հանդեպ իրենց օծման փաստով իսկ ստանձնած պարտականությունների ոչ պատշաճ կատարմանը հակազդելու իրավաքաղաքական անհրաժեշտ մի մեխանիզմ: Նշված օրինակները միաժամանակ վկայում են, որ կաթողիկոսների աթոռազրկումներն առաջին հերթին քաղաքական կամքի կիրառման արդյունք են, որի ժամանակ անհրաժեշտ է պահպանել իրավական ողջ ընթացակարգը` խուսափելու համար արտաքին ուժերի միջամտությունից:

Սարո Սարոյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ

Մեկնաբանություններ (26)

HAY
ovqer havatum ev vstahum en Vehaparin karox en mianal Կողմ ենք Գարեգին II-ին xmbin
Aramazd
Ջուր ծեծելու փոխարեն կարդացեք ,,Հեղափոխությու՞ն , թե՞ Գանդու ճախարակը,, հոդվածը
Gevorg
ԱՐԱ ՍԱՂԴ ԷԼ ԲԵՐԱՆՆԵՐԴ ՓԱԿԵՔ ԳՆԱՑԵՔ ՁԵՐ ԳՈՐԾԻՆ։ ԴԱՏՈՒՄ ԵՔ ԴԱՏԵՔ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ։
Arso
Voroshner@ knnadatum u varkabekum en Vehaparin, u da hajuyk e patjarum nranc, bayc asem vor miayn HOGEKAN xangarum unecogh mardkanc mot e nman varkagitsdrsevorvum. Shater@ Astvatsacnum en Vazgen Vehaparin, ov irok ir jamanaki hamar lav hogevorakan er, u ayd nuyn mardik knnadatum Garegin II-in, bayc voch vok chi xosum Garegin I-in Vehapari masin. Kartsum em vor Garegin I-ini gahakalutyan orok shaaaaaaaaaaaaaaaaaaaaaaat teri koghmer e unecel Hay Arakelakan Yekeghecin....... vori masin bolor@ chgites inchu lrum ein........
Karo
Thank you Samo. Hey Varaz are you a bloody bint? It looks like your face caught on fire and you tried to put it out with a fork.
Meri
kecces Marine jan ete vomanq xelq unenam ev haskana dzer grac@ apa el aystex meknabanutyunner voch voq chi gre,kecces du liirav hay hristonya es ev tox bolor varkabekoxner@ karoghanan qez pes qristonya linel ev heto nor qarkocel iren hogevor arajnordin......................................
Arso
varaz- prpurneric es kakhvum?!?!?!?!?!?!??!?!
Varaz Syuni (Amsterdam)
HETQ-in: comment 15-y parunakum e TEMA-its LRIV durs u ANDZIN uxvats AMENA-LKTI viravorakan barer.
Varaz Syuni (Amsterdam)
Dear Hetq (English editor) - I DO think that you really SHOULD delete comments 15 and 16, as they contain very personal-insulting words and those 2 (or 1) do not write anything that has any connection to the topic. They just insult other comment writer(s). Thanks.
Սամո
Կարո ջան, ձեր հարցերը կարդացի մյուս էջի վրա ու ըստեղ, արա ծիծաղից ճաքում էի, գետին եմ ընկնել ու փորս բռնել։ Դու շատ շատ շատ ու շատ տաղանդավոր կոմեդյան ես հումորդ շատ լավն ա ու վարազին հասնումա, նա շատ էր խածնում հայ կանանց ու ձեզ սփյուրքահայերին։
Vahe
Karo I think he is that and also a sad loser.
Karo
So... there you are! Hey bro, we found Varaz the coward idiot spewing garbage again. Are you a pissy gobbler or are you a shag snorter? Why didn't you answer the questions on the other page you twat?
Varaz Syuni (Amsterdam)
Լուծումը SHAT parz e u ARDEN ka- mnum e IRAKANUM kirarel. Ayn e- SAHMANADRAKAN Hayastan, vorum BOLORY (ktknum em: BOLORY) HAVASAR en ORENKI araj......................Ete meky TURK chmutsi, ir finansneri masin HSTAK hashvetvutiun chta, u nman ARTONUTIUNNER unena, PARZ CHI vor iren KZGA/kpahi vorpes MI PATUTIUN- petutian mej.
Aramazd
Tika -in Տիկա էս չլնի տերտեր ես, ախպեր, որովհետեւ տոչնի կաթողիկոսի նման ես խոսում, , 1ալիքով կաթողիկոսն էլ էր եկեղեցու հզորացումից խոսում, մի հատ լավ կարդա քո գրածը ,,մեր Սրբազան ԵԿԵՂԵՑՈՒ օրեցօր հզորացումը,...մեր, իբրև քրիստոնյաներ Աստծուց և հոգևոր կյանքից հեռանալն է և մոտենալը մեղքին,
Aramazd
Armen այ ախպեր բզկտվելուց ես վախենում
marin
Անշուշտ, ամեն քննադատություն պետք է ունենա իր պատճառներն ու այն էլ հիմնավոր….Ուղղակի մենք սովոր ենք լավ ,,հիմնավորել,, այն ինչը մեզ ձեռնտու է… քար շպրտողների էս բանակին մի հարց տամ միայն` երբևէ աղոթած կան? իրենց վեհափառի ու հոգևոր դասի համար, երբևէ Աստծուն խնդրած կան? մեր եկեղեցու շինության ու նորոգման համար…. չէ, որովհետև նրանք աղոթելը համարում են ժամանակի զուր վատնում կամ էլ` ամենաքիչը հետամնացություն… Սովորեք մուսուլմաններից` բարձրաձայն , ողջ ազգով աղոթել իրենց առաջնորդի համար, որ վերջինս իրենց տանի ուղիղ ճանապարհով և չսայթաքի…թե? կարծում եք նրանց հոգևոր առաջնորդները մերից լավն են ու սուրբ….?????? մենք ազգովի քար շպրտող ենք, սպանող ենք, հոգի ջարդող ենք ու երախտամոռ…Ճիշտ են ասում` մենք մեռել սիրող ենք, .. մեռնելուց հետո ենք մարդկանց գնահատում…. Ապրի հոդվածի հեղինակը, որ այդքան մտահոգված է մեր եկեղեցու ու կաթողիկոսի համար.. Եվ եթե հավատում է հրաշքների, թող ուրեմն առաջ Աստված իր միտքը ,,պայծառակերպի,, և սեր ու հավատ տա նրան…
Armen
Լուծումը ի՞նչ է, Արամազդ։ Դուն ի՞նչ կը կարծես։ Աղանդներուն ձեռքը տանք լաւագոյն զէնքը որ դառնալով մե՞զ բզկտեն։
Aramazd
Armen Արմեն ջան դու քո ասածներին հավատում ես, ինչքան խոզից բալետ պարող դուրս կգա, սրանից էլ հայրապետ, չեմ ասում քրիստոնյա
Armen
Արսէն ջան, աղանդները բոլոր պետութեանց մէջ են, եւ շատ աւելի մեծ ծաւալով ու գործունէութեամբ քան Հայաստանի մէջ։ Աւստրալիայի, Եւրոպայի, Ամերիկայի կամ Քանատայի նման զարգացած եւ յառաջացած երկիրներու նոյնիսկ Ռուսաստանի կամ Ատրպէյճանի մէջ աղանդները շատ զօրաւոր են քան Հայաստան։ Իսկ գալով Վեհափառին, լաւագյն լուծումը Աստուած պիտի պարգեւէ շուտով։ Մենք որպէս մարդ կը վիճաբանինք, բայց Աստուած մեր լուծումը կուտայ, որովհետեւ եթէ Աստուած Սիմոն Պետրոսին նման անձ մը կը փոխէ, ան կրնայ որեւէ անձի փոխել։
Armen
Արամազդ մարդոց վրայ սուլելով ցոյց կը տրուի անքաղաքավար անվայել ընթացք։ Հայ Քրիստոնեան այդպիսի վերաբերմունք չունենար եթէ իսկապէս մկրտուած քրիստոնեայ է, գիտեմ չես սիրեր, բայց ՅԱՐԳԱՆՔ ունեցէք։ Ես ալ կրնամ ինծի ծնունդ տուող հօրս չսիրել (օրինակ, բայց անշուշտ ոչ իրական) բայց որեւէ տեղ հօրս տեսնելով անոր վրայ չեմ սուլեր, ու նախ ինքզինքս ցածացնել մարդոց եւ Աստուծոյ առջեւ։
Armen
Վարդան ջան, Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին միայն Հայաստա՞նի մէջ է։ Եւ բոլո՞ր հոգեւորականները վատ են Հայաստանի մէջ։
Tika
Անհասկանալի և շատ զարմանալի մի կացություն է ստեղծվել մի քանի տհաս և կիսագրագետ, համացանցային հոդվածներ կարդացած և իրենց գրագետ համարող կամ իրենց հավատացյալ համարող անձանց մեջ: Առաջարկում եմ Աստծո կողմից յուրաքանչյուրիս կյանքում բաժին ընկած ծառայության մեջ հավատարիմ լինել և մի փոքր էլ եկեք փորձենք մենք մեզ քննել, և եթե կգտնվեն արդարներ, որում շատ կասկածում եմ թող նրանք շարունակեն գրել կամ սևացնել մի բան որ իրենց իբրև զավակ անառակություն է դիտվում, քանի որ իրենց ծնողական սրբություններն են տկարացնում: Այս վերջին շրջանի անհեթեթությունները ևս մեկ անգամ ապացուցում են մեր Սրբազան ԵԿԵՂԵՑՈՒ օրեցօր հզորացումը, որից այրվող և չհրկիզվող սրտերը այդպես էլ չեն հանգստանում իրենց չար գործերում: Այս ամենի պատճառը մեր, իբրև քրիստոնյաներ Աստծուց և հոգևոր կյանքից հեռանալն է և մոտենալը մեղքին, այն ինչից ինքներս ուզում ենք խուսանավել և մեզ արդարացնելու համար ուրիշի վրա ենք քար նետում: Առաջարկում եմ աղոթել այս խնդիրների համար. մեր ազգի դարձի համար: Տերը ողորմություն թող անի բոլորիս
aramazd
Լավագույն տարբերակը, երբ դա մարդկանց մեջ ելնի, պետք է սուլել
Arsen
Ես համամիտ եմ, որ մեր ներկայիս Կաթողիկոսը իր վարքագծով խայտառակում է թե մեր ազգը, թե մեր պետությունը և թե մեր եկեղեցին: ԵՎ ինչ էլ որ կոչենք` հրաժարական թե գահընկեց, կարևոր չէ, կարևորը այն է, որ այս կաթողիկոսը պետք է այլևս չներկայանա որպես Ամենայն Հայոց Կաթողիկոս, նա այդ իրավունքը չունի: Տերտերները դարձել են գողական, մաֆիոզներ ու էլ չգիտեմ ինչ: Դրա համար էլ աղանդները սնեց թափ են առլե Հայաստանում` 1-ին քրիստոնեական պետությունում:
vardan
Արմեն դու երևումա որ ազնիվ հայ քրիստոնիա ես: Բայց քո գնահատականներում շատ զգուշավոր ես ու խուսափում ես կոնկրետ գնահատականներ տալ երևույթներին: Մի ուրիշ տեղ Դու գրում ես որ եկեղեցին մեղք չունի իր փողասեր, անբարո սպասավորների գոյության հետ և պետք չէ հայ առաքելական եկեղեցին նույնականացնել այդ անբարո սպասավորների հետ: Եթե Հայ առաքելական եկեղեցին կապ չունի իր անբարո հոգեվորականների գոյության, առաջացման հետ ապա այդ դեպքում ով կապ ունի? Մի քանի տարի էլ որ սենց շարունակվի ներկա եկեղեցականների շնորհիվ Հայաստանը կվերածվի անհավատների ու բազմազան այլ հավատքների Հայաստանի: Առաքելական եկեղեցին կմնա իր քարե բետոնե դատարկ կառույցնեով առանց հավատացյալների:
Armen
Որեւէ եկեղեցական չարաշահումներու առաջքը առնելու համար, լաւագոյն լուծումը պիտի ըլլար, Վեհափառ Կաթողիկոսի ընտրութիւնը եւ գահակալումը ըլլար ժամանակաւոր եւ վերընտրելի, օրինակ, ըսենք եօթ կամ տաս տարին անգամ մը, եւ վերընտրութիւնը ըլլայ Ազգային Եկեղեցական Գերագոյն ժողովով։ Կամ յօդուած հաստատուի Հայ Եկեղեցւոյ Կանոնագրքին մէջ որով որեւէ հաստատուած չարաշահումի, հերետիկոսութեան, սայթաքումի, կամ այլ մեծ սխալի պարագային Ազգային Եկեղեցական Գերագոյն Ժողովը նոյն յօդուածի ուժով գումարուիլ եւ աթոռազրկել օրուան գահակալը։ Ինչպէս որ Թեմերու մէջ թեմակալ առաջնորդներ կը վերընտրուին իրենց ծառայութեան ժամանակի լրացմամբ, եւ հոգեւոր հովիւներ կը հաստատուին թեմի առաջնորդ սրբազանին որոշումով։ Որեւէ սխալ չկայ Վեհափառ Հայրապետի մը վերընտրութեան մէջ, (մինչեւ մահ), որովհետեւ եթէ առնենք Կոստանդնուպոլսոյ այսօրուան Մեսրոպ Պատրիարքի պարագան, (հիւանդութեամբ անկարողութիւն), ուրեմն ո՞վ է լիազօրուած անոր փոխարինողները, Թուրք Կառավարութի՞ւնը թէ Հայ ժողովուրդը։ Վերընտրութեան այս առաջարկը իմ կարծիքս է միայն , որով նպատակ չունիմ դոյզն իսկ վիրաւորանք ուղղել Եկեղեցւոյ Հայրապետական Սուրբ Աթոռի հաստատութեան, կամ որեւէ գահակալ հայրապետին, եւ բաց եմ լսելու հակառակ կարծիքներ, միայն թէ ըլլան յարգալից եւ տրամաբանական։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter