HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Գազային» հանձնաժողովը կստեղծվի, «Նաիրիտինը»՝ ոչ

Ազգային ժողովն այսօր շարունակվում է քառօրյա նիստերի աշխատանքները: Նախ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ողջունեց պատգամավորների ոգեւորությունը, ապա քվեարկության դրեց երեկ քննարկված հարցերը:

«Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագծի քվեարկությունից առաջ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ բացառությամբ մեկ վերապահման, այն է՝ հանձնաժողովի նիստերի դռնփակ անցկացումը, իրենք կողմ են քվեարկում որոշման նախագծին եւ ակտիվորեն մասնակցելու են հանձնաժողովի աշխատանքներին, քանի որ ստեղծված է մի գործիք, որը թույլ կտա բացահայտել այս խնդրի նկատմամբ հարցերը:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ իրենց խմբակցությունը ակտիվորեն կմասնակցի այս հանձնաժողովի աշխատանքներին, բայց քանի որ իրական նպատակների նկատմամբ ունեն զգուշավորություն եւ մտավախություն, ուստի ԲՀԿ-ն կքվեարկի ձեռնպահ:

Նախագիծն ընդունվեց 75 կողմ 3 դեմ, 3 ձեռնպահ ձայներով:

Այնուհետեւ քվեարկության դրվեց ՀՅԴ խմբակցության պատգամավորների նախաձեռնությանը՝ «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների եւ անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին»:

Քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում խնդրեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը: Ընդմիջումից հետո ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը նշեց, որ իրենք ոչ թե դեմ են հարցի քննարկմանը, այլ իրավիճակն այնպիսին է, որ թե քաղաքական, թե տնտեսական տեսակետից հանձնաժողովի ստեղծումը իր հիմնական արդյունքներին չի ծառայի, եւ խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին: Պատգամավորների 44 կողմ, 55 դեմ, 1 ձեռնպահ ձայներով նախագիծը մերժվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter