HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Քիչ է մնում մեր «պադիեզդների» վրա էլ արագաչափեր դնեք, որ տեսնեք՝ մեր տներից սահմանված արագությամբ ենք դուրս գալիս, թե ոչ»

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ ճանապարհատրանսպորտային պատահարներին եւ տեղադրված արագաչափերին ու դրանցից ստացված գումարներին: Ըստ Ն. Փաշինյանի՝ 2011 թ.-ին ճանապարհատրանսպորտային խախտումների համար վճարվել է 3 մլրդ դրամ, 2012-ին՝ 7.5 մլրդ դրամ, իսկ 2013-ին՝ 11.3 մլրդ դրամ: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սա մի բեռ է, որը նախկինում չի եղել եւ այս ամենն արվում է ներդրվող կուտակային կենսաթոշակների, թանկացումների ֆոնին:

«Քիչ է մնում մեր «պադիեզդների» վրա էլ արագաչափեր դնեք, որ տեսնեք՝ մեր տներից սահմանված արագությամբ ենք դուրս գալիս, թե ոչ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նաեւ հրապարակեց ճանապարհատրանսպորտային խախտումների թիվը, որը ավելանում է, թեեւ ենթադրվում էր, որ արագաչափերի տեղադրումով դրանք պետք է նվազեին: Այսպես, ըստ Նիկոլ Փաշինյանի, 2011 թ.-ին արձանագրվել է 679 հազար 978 խախտում, իսկ 2013-ին՝ 1 մլն 258: Պատգամավորն այս ամենը որակեց «քաղաքացիներին գռփել», այն դեպքում, երբ գանձված գումարները պետբյուջե չեն մտնում:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատասխանելով Նիկոլ Փաշինյանի մտահոգությանը՝ ասաց, թե եթե նույն տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա ստվերային տոկոսը նվազելու դեպքում էլ կարող ենք ասել, որ ռեկետ է իրականացվում: «Կարո՞ղ եք նշել մի դեպք, որ խախտում չի եղել, սակայն արձանագրվել է խախտում»,- պատգամավորից հետաքրքրվեց նախարարը եւ ներկայացրեց որոշ թվեր, թե ինչի վրա են ծախսվել հավաքագրված գումարները:

Հրայր Թովմասյանի ասելով՝ 500 մլն դրամ փոխանցվել է պահուստային ֆոնդ՝ զինծառայողների եւ նրանց ընտանիքների համար բնակարան ձեռք բերելու նպատակով, 310 մլն դրամ ծախսվել է ոստիկանության փոստային ծառայությունների համար, կապի ծառայությունների համար ծախսվել է 373 մլն դրամ, 830 մլն դրամ՝ ճանապարհային նշանների տեղադրման համար եւ այլն:

Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ պետք է հանվեն տեսախցիկները եւ, օգտագործելով իր պատգամավորական մանդատը, հետաքննություն է կատարելու՝ պարզելու համար, թե որտեղ են հոսում գումարները, քանի որ, նրա կարծիքով, ակնհայտն են կոռուպցիոն երեւույթները:

Մեկնաբանություններ (1)

James C. Walker
Speed cameras will produce enough revenue to even pay their own high costs ONLY when the posted limits are set less-safely and artificially-low, below the safest 85th percentile speeds of free flowing traffic under good conditions. When you find a speed camera that is profitable, you know it is corrupt because the engineering is deliberately wrong. James C. Walker, Life Member-National Motorists Association (USA)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter