HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Ռուսական զրահատեխնիկան մոտենում է Սիմֆերոպոլին (տեսանյութ)

Անցած գիշերը զինված մարդիկ ներխուժել են Ղրիմի ավտոնոմ հանրապետության կառավարության շենք, «Մենք Ռուսաստանն ենք» վանկարկմամբ վնասազերծել են անվտանգությանը և շենքի վրա բարձրացրել են Ռուսաստանի դրոշը: 

Ղրիմի վարչապետը ժամանել է դեպքի վայր, որ բանակցի շենքը գրավողների հետ, սակայն վերջիններս հրաժարվել են բանակցելուց, ասելով, որ «սպասում ենք»` չհստակեցնելով, թե կոնկրետ ինչին են սպասում: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Սևաստոպոլից (ուր գտնվում է ՌԴ ռազմածովային բազան), դեպի Ղրիմի մայրաքաղաք Սիմֆերոպոլ թվով 7 ռուսական զրահափոխադրիչներ են շարժվում: 

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ միջոցներ է ձեռնարկում այդ զրահատեխնիկան Սիմֆերոպոլ չթողնելու նպատակով:

Դեպքերին արդեն արձագանքել են ՆԱՏՕ-ն և ԵԱՀԿ անդամ երկրները: Վերջիններս հայտարարել են, որ սատարում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:

Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը գերագույն ռադայի այսօրվա նիստին հայտարարել է, որ ռուսական զորքերի կողմից Սևաստոպոլի բազայից դուրս գալը կդիտարկվի որպես ագրեսիա: Ավելի ուշ Տուրչինովը հրահանգել է բանակին ետ վերցնել Ղրիմի կառավարության շենքը:

Իսկ ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը ռազմական պատրաստության հրահանգ է տվել ներքին զորքերին և ոստիկանությանը:

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վլադիմիր Պուտինի հրամանով Սևաստոպոլում գտնվող ՌԴ ռազմածովային ուժերի բազան բերվել է մարտական պատրաստության: Իսկ ՌԴ ԱԳՆ-ն հենց նոր հայտարարել է, որ մտադիր է առանց զիջումների պաշտապնել ռուսների շահերը Ուկրաինայում:

Լուսանկարները` lenta.ru, tvrain.ru

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter