HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորի քաղաքապետի բացատրությունը` քաղաքի բյուջեի կալանքի տակ գտնվելու վերաբերյալ

Վանաձոր քաղաքի ավագանու` փետրվարի 26-ին տեղի ունեցած արտահերթ նիստի օրակարգային հարցերը քննարկելուց հետո քաղաքապետ Սամվել Դարբինյանը հանդես եկավ Վանաձորի քաղաքապետարանի շարժական եւ անշարժ գույքի, ինչպես նաեւ դրամական միջոցների վրա ԴԱՀԿ-ի որոշմամբ դրված արգելանքին վերաբերող հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ Վանաձորի քաղաքապետարանի եւ Վանաձորի բնակիչ Համլետ Չատինյանի ընտանիքի միջեւ 2007թ.-ին պայմանագիր է կնքվել, ըստ որի`քաղաքապետարանը քաղաքի մի տարածք ազատել է ժամանակավոր տնակներից, կառուցել է բազմաբնակարան շենք եւ այդ շենքից երկրաշարժի հետեւանքով բնակարանը կորցրած Չատինյանների ընտանիքին խոստացել է հատկացնել 55 քմ տարածքին համապատասխան բնակարան:

Պայմանագրով սահմանված ժամկետում քաղաքապետարանն իր խոստումը չի կատարել, որի համար էլ քաղաքացին դիմել է դատարան եւ քաղաքապետարանից պահանջել վճարել 38 հազար ԱՄՆ դոլար գումար: Դատարանը գործի քննությունը ձգձգել է մինչեւ 2011թ.-ը: Այդ ընթացքում կողմերը հաշտության համաձայնություն են կնքել, ըստ որի` քաղաքապետ Դարբինյանը պարտավորվել է 2013թ.-ի գարնանն ավարտվող շինարարությունից հետո 55 քմ տարածք հատկացնել Չատինյանների ընտանիքին, իսկ չհատկացնելու դեպքում համարժեք բնակարան գնել նրանց համար: Քաղաքապետը պայմանը չի կատարել, քաղաքացին էլ կատարողական թերթը հանձնել է ԴԱՀԿ-ին, որը հունվարի 30-ին արգելանքի է վերցրել քաղաքապետարանի շարժական եւ անշարժ գույքը:

Սամվել Դարբինյանը տեղեկացրեց, որ կալանք է դրվել ոչ թե համայնքի բյուջեի` 2,2 մլրդ դրամ եկամուտների վրա, այլ բյուջեն կալանքի է վերցվել քաղաքացու պահանջած 38 հազար դոլարին համարժեք դրամի չափով: Ըստ քաղաքապետ Դարբինյանի` Վանաձորի քաղաքապետարանը ոչ մի առնչություն չունի Տիգրան Մեծ փողոցի 73 շենքի ինչպես մյուս բնակիչներին, այնպես էլ Չատինյանների ընտանիքին բնակարան տալու հետ: Քաղաքապետը լրագրողներին տեղեկացրեց, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը Վանաձորի ավագանին բողոքարկել է վերաքննիչ դատարան:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter