HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թող էդ Մայդանն իրենց հոր բոստաններում լինի»

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն իր ելույթում նախ ասաց, որ կփորձի պարզ ստորադասական նախադասություններ, բայց երբեմն էլ կօգտագործի շրջուն նախադասություններ, ապա շնորհակալություն հայտնեց իրեն անհատականացնելու համար, հետո ասաց, որ ինքը, սակայն, «անհատական» չէ, բայց հակառակն էլ չէ:

«Ինձ մեղադրեցին՝ բա, կնոջը, կնոջը, կնոջը… Էս ի՞նչ ասաց կնոջը: Ես բար չեմ եկել, որ դուք էլ կնոջ հետ խեթ-խեթ նայեք ու դիտողություն անեք»,- ասաց  Գ. Սահակյանը, ով հետո նշեց, որ ինքը ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի ելույթը «լավ» է համարում, որտեղ զեկուցողը պրոֆեսիանալ կարողություններով հասկանալի դարձրեց, թե ինչ է ուզում, ինչը քաղաքական կողմնորոշում ունեցողները երբեք չզգացին: Այնուհետ հորդորեց չվարկաբեկել Լևոն Տեր-Պետրոսյանին: «Մի վարկաբեկեք մեր երկրի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, գոնե մի քիչ նմանվեք, էդ պրովոկացիոն ելույթները մայդանական ոճով…»,- ասաց նա, հետո նշեց, որ մեր Մայդանը եղել է 1988 թ.-ին:

«Էդ ժողովուրդը, որ մտածում եք, մարտի 1-ին պիտի հավաքվի, նաև մեր ժողովուրդն է, մի սեփականաշնորհեք»,- ասաց նա` նշելով, թե իրենք ավելի շատ են ուզում, որ բացահայտումներ լինեն, բայց ոչ իրենք, ոչ էլ նրանք (ոչ իշխանական ուժերը) բացահայտողներ չեն:

«Իմիջիայլոց, ես կարծում էի, որ ՀԱԿ-ի խմբակցության ղեկավարը պիտի ամբիոն բարձրանար և ասեր՝ շնորհակալություն «Բարգավաճ Հայաստան», շնորհակալություն «Բարգավաճ Հայաստան»: Մարդիկ ստորագրել են, ձեզ բերել են մեյդան, կարող ա՞ մտածում եք` «Բարգավաճ Հայաստանը» համարում եք ընտրանքային ուժ, դուք դարձրել եք ընտրանքային, յանի դուք էլ իրենց ընտրյալներն եք»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Այնուհետ նշեց, թե քննարկումներին ամեն ինչից խոսել են՝ բացի նախագծից: «Նույնիսկ զոհերին են մասնավորեցրել. մեր զոհերն են, դուք ո՞վ եք որ: Հիմա մենք գալու ենք քննարկենք ձե՞ր զոհերի հարցը, թե՞ մեր զոհերի: Դուք զոհի կարգավիճակն էլ չգիտեք` ինչ է»,- նշեց նա, քիչ անց վստահեցրեց, որ մարտի1-ի դեպքերը բացահայտվելու են, և ոչ թե «պրովոկատորների» միջոցով, այլ լուրջ մարդկանց միջոցով: «Իսկ հիմա հանգստացեք, հանգիստ սպասեք հաջորդ քառօրյային մինչ քվեարկությունը»,- շեշետց նա:

Ինչ վերաբերում է խմբակցության տեսակետին, ասաց, որ իրենք խնդիր ունեն` գնա՞լ «պրովոկատորների» հետևից, թե՞ ոչ: Սկզբից, ըստ Գ. Սահակյանի, որոշել էին գնալ, հետո փոխել են որոշումը` տեսնելով իրական մտադրությունները, որ մարտի 1-ից հետո կարող են կազմակերպել Մայդան: «Էն մարդիկ, ովքեր մտածում են, թե Մայդան պիտի լինի Հայաստանում, թող էդ Մայդանն իրենց հոր բոստաններում լինի, բայց մեզ հետ երբեք չկապեն: Մենք անթերի չենք, մեր թերություններն ունենք»,- ասաց նա, հետո կրկին կոչ արեց բանակցել իրար հետ, լսել իրար և չթշնամանալ:

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
Ողորմածիկ Չեռնոմիրդինի խոսքն է հիշեցնում: Խազանովը վերցրել էր նրա ելույթն ու բեմից կարդացել, առանց բան փոխելու: Ժողովուրդը տակը շ.ել էր! Ասելս այն է, որ իսկապես ափսոս են Գալուստ ապոր ակամա գոհարները: Պետք է հավաքել պահել, հհկ - ից նույնիսկ կարող է ինչ-որ հիշելու բան մնա պատմության համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter