HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պոչանքները կրկին հոսում են Դեբեդ

Այսօր ժամը 18:00-ից հետո Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի արտադրական պոչանքները Մեծ Այրում գնացող ճանապարհի եզրին գտնվող փոքրիկ պոչամբարի խողովակներից մեկով թափվում էին հարակից  ձորը: Պոչանքները Ախթալայի Բարիտ թաղամաս գնացող ճանապարհաեզրով հոսելով` երկաթգծի կամրջի տակ խառնվում էին Ախթալա գետակի ջրերին և լցվում Դեբեդ գետը: Պոչանքների հոսքերն աննախադեպ էին:

Ակնհայտ է, որ  Ճոճկանի պոչամբարի ջրի շրջանառու համակարգը դեռ չի գործում: Չնայած մեր նախկին հարցումների ժամանակ կոմբինատի տնօրինությունը հավաստիացնում էր, թե Ճոճկանի պոչամբարում ամեն ինչ  կարգին է, բայց կոմբինատը, սովորության համաձայն, մութն ընկնելուց հետո  պոչանքներն ուղղում է դեպի Դեբեդ: Այսօր այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել լեռնահարստացման կոմբինատի ղեկավարների հետ:

Դեբեդ թափվող պոչանքային հոսքերի մասին տեղեկացրինք Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանին: Վերջինս որոշ ժամանակ հետո հեռախոսով մեզ տեղեկացրեց, թե դիսպետչերից պարզել է, որ ԼՀԿ-ում այս պահին արտադրական վթար տեղի չի ունեցել: Մեր նկարահանումները հակառակն են ապացուցում:

Հիշեցնենք, որ արդեն 4 ամսից ավելի է` ԼՀԿ -ն կառավարում է «Ապառաժ» ՍՊԸ-ն:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Մինչև 2002 թ.-ը ՀՀ Բնապահպանության նախարարությունը, իր տարեկան հաշվետվություններում,պարտադիր հրատարակում էր պոչամբարների ցանկը, դրանց դասակարգումն ու նույնիսկ դրանց վտանգավորության աստիճանը: 2002 թ.-ից սկսած՝ ՀՀ Բնապահպանության նախարարությունը իր տարեկան հաշվետվություններում այս տվյալները այլևս չի՛ հրատարակում.այսինքն՝ ԳԱՂՏՆԻ է պահում:Ի՞ՆՉՈՒ: Ի՞նչ են թաքցնում: ՈՒ՞Մ շահերն է պաշտպանում ՀՀ Բնապահպանության նախարարությունը . պետության/քաղաքացիների,թե՞ հանքատերերի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter