HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Տեր-Պետրոսյան. «Սա ոչ այլ ինչ է, քան դարի հանցագործություն»

Կիմա Խաչատրյան

«Արդեն 5-րդ անգամն է, որ մենք նշում ենք մարտի մեկի ոճրագործության տարելիցը, բայց ցավով պետք է նշենք, որ այն դեռ բացահայտված չէ»,- այսպես իր ելույթը սկսեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Դիմելով` հավաքվածներին Լևոն Տեր-Պետորսյանը ասաց, որ մարտի մեկը ողջ ազգի հավաքական ողբերգությունն է. «Թող ոչ ոքի չթվա, թե մարտի մեկի հարցը իրեն չի վերաբերում»։

Լեւոն Տեր-Պետրոսյանը վստահեցրեց, որ մարտի մեկի լիակատար բացահայտումը եղել եւ մնալու է ՀԱԿ-ի գլխավոր խնդիրներից մեկը։

Նա խոսեց նաև վերջերս զգալիորեն թանկացած գազի ու էլեկտրաէներգիայի սակագների մասին: Նրա կարծիքով՝ դա իշխանությունների կողմից մի քայլ էր, որ էլ ավելի վատացներ առանց այդ էլ թշվառացած մարդկանց վիճակը։ 

«Որոտան» կասկադի վաճառքով Հայաստանը կորցրեց իր ինքնիշխանությունը՝ ավելացրեց Տեր-Պետորսյանը. «Սա ոչ այլ ինչ է, քան դարի հանցագործություն»։

Մի քանի ամիս առաջ ՀՀ-ն երդվյալ եվրոպամետ էր, իսկ հիմա երդվյալ ռուսամետ է՝ մատնանշում է Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Հայաստանի իշխանությունների այս ակնթարթային կերպարանափոխությունը գավառամտություն է։ Հարցը այն չէ, որն է լավ, որը՝ վատ, հարցն այն է, որ Հայաստանը Մաքսային միություն մտնում է ոչ թե որպես գործընկեր, այլ որպես ձայնազուրկ»,- նշեց ՀՀ առաջին նախագահը։

Նա առաջարկեց ԱԺ-ի ոչ իշխանական 4 ուժերին եւ մյուսներին հանդես գալ միասնական, համաձայնեցված: Տեր-Պետրոսյանը համաձայնություն հայտնեց իշխանափոխությունը կառավարության հրաժարականի պահանջով սկսել, իսկ վերջանական արդյունքը լինելու է իշխող վարչակազմի հեռացումը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter