HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

18-ամյա Սյուզին ինքանսպան է եղել. «Առանց հորս, մորս, ինչի եմ պետք, մենակ եմ, տխուր եմ»

«Քեզ շատ եմ սիրում, բայց գնում եմ մամայիս մոտ»: Ինքնասպանությունից առաջ եղբորը հեռախոսով այս հաղորդագրությունն է թողել 18-ամյա Սյուզին: Դեռ չծնված՝ հորը` Սողոմոն Քոչարյանին, դատապարտել են ցմահ ազատազրկման: Մայրը մահացել է չորս տարի առաջ: Ապրում էր եղբոր ընտանիքի հետ: Սյուզի Քոչարյանը սովորում էր Գորիսի մանկավարժական քոլեջում, ուզում էր դեղագործ դառնալ:

«Զգացմունքային աղջիկ էր, տարիքին անհամեամատ հասուն: Սիրում էր շփվել՝ հատկապես միջահասակ կանանց հետ, երևի մոր կարոտն էր առնում»,- ասում է բարեկամուհիներից մեկը:

«Փոփոխական տրամադրություն ուներ, երբեմն ուրախ էր, երբեմն օրերով չէր հաղորդակցվում: Մորը շատ էր կարոտում: Ինքն էլ էր լսել, որ մայրը հղի է եղել, երբ ոստիկանները հանկարծ ներս են խուժել տուն և ձերբակալել հորը: Շատ էր տխրում, երբ այդ մասին հիշեցնում էին»,- պատմում է եղբոր կինը՝ Աննան:

Սյուզին հորը երկու անգամ է տեսել. տեսակցության է գնացել: Երբ «Հետքում» հոդված հրապարակվեց հոր՝ Սողոմոն Քոչարյանի մասին,  մի քանի օր շարունակ շատ բարձր տրամադրություն ուներ, զանգում էր ծանոթներին, հարևաններին, ասում էր` պապայիս կարող է բաց թողնեն:

«Կգնանք կապրենք, որտեղ պապաս կասի»,- ասել է Սյուզին: Անհամբեր սպասում էր հոր զանգին, որ տեսակցության կանչի. մտաբերում են հարևանուհիները:

Ինքնասպանության նախորդ օրը ևս աղջիկը եղել է այն մատուռում, որի հարևանությամբ գտնվող ժայռից ցած է նետվել, բայց այդ օրը տուն է եկել սովորականի նման՝ չնայած մի քիչ անտրամադիր:

Դեպքի օրը՝ առավոտյան, երբ նկատել են, որ աղջիկն անկողնում չէ, տնեցիներն անհանգստացել են, մինչև  կպարզեին, հեռախոսով հաղորդագրություն են ստացել:

Առաջինը շտապել են այն գերեզմանատուն, որտեղ 40-ամյա մայրն է թաղված, բայց հետո պարզվել է, որ ցած է նետվել ժայռից:

Եղբոր կնոջ խոսքով՝ օրեր առաջ Սյուզին ֆեյսբուքի իր էջում հաղորդագրություն է գրել. «Առանց հորս, մորս, ինչի եմ պետք, մենակ եմ, տխուր եմ…»:

Մեկնաբանություններ (22)

Mane
Shat cavali e Ayo Bravo mer xekavar marminnerin vor et vijvacknere geri en vercnum mer Cer u anognakan Papikin kttankneri en entarkum amenadajan dzevov isk meronk mi hat ayo drank hat en hogi chen iji cnund spanelu hamar korcanecin ays entanike ....cavali e
Սուսաննա
Ովքեր ինքնասպանոություն գորած աղջկա մասին անիմաստ լուրեր են տարածում թող կարդան այս հղումը և փորձեն հասկանալ նրա ողբերգությունը https://www.facebook.com/syuzanna.sargsyan.35?fref=ts
hasmik
hajry datapartvel e turq spanelu hamar, ajn turqi, wory paterazmi jamanak haj er cpanum, amot serjikin, ais yntaniqi djbaxtutjan patchary serjikneri vra e ynkac
Վեհարի
Թիվ 10 և թիվ 11 մեկնաբանությունների հեղինակները գորիսեցիներ են, և նրանց ասածները ավելի արժանահավատ է քան համակարգին ծառայող դպրոցի տնօրենի ամենայն հավանականությամբ կեղծ ցուցմունքը: Այսօր Գորիսում կարծես անցյալ դարի 37-ականների մշուշը իշխի,` մարդիք ահաբեկված են: Սյուզի Քոչարյանը խելացի էր, նա չեր կարող ինքնասպանություն գործել.` Նրան սպանել է ոհմակներին ենթարկվող անօրեն համակարգը:
TATEV
SHAT TXUR PATMUTYUNA SHAT EM CAVUM
Սուսաննա
Որքան ժամանակ է անցնում, որքան շատ մարդկանց հետ ես շփվում, պարզվում է, որ Սյուզին անտուն է, եղել, որովհետև այն տանը, որտեղ ինքն ապրում էր` քնքշանքի կարիք է ունեցել. այլոց եսասիրությունը սպանեց այս աղջկան: Արդարանալու տեղ չունեն նրա հարազատները` և ոչ մեկը:
hasmik
հոգիս մղկտւմ է, երբ կարդում եմ հոդվածը և համոզվում բռավո Ալիեվ
sirts xarnum a srancic
adrbejancinerin knac hay spanelu hamar herosi kochum en talis , millionavor dollarner en caxsum, isk mer es tesek inchen anum azatamartikneri het, hima vor paterazm sksvi tesnenk ova gnalu es krcotneri exac chexac@ pashtpanelu
patron
Петутян ев hасаракутян деградациаи цавали ардюнк.Воч араджин ев воч эл верджин.
GORISECI
HAZAR APSOS, VOR NMAN AXCHIKNER@ ARJANANUMEN NMAN CAVI.....CHEVOR EXPAYR@ PETQE AYS DEPQUM KAREKIC LINER IR QROJ@........
armine
es barer cem gtnum artahaytvelu, hazar apsos, bayc indz hasac terekutyunneri hamadzayn vor@ aveli qan hstak e, amot ayn mardun vor Syuziin drtel e ayd qaylin, dranic heto na vonc piti apri , ce vor inqn el kin e.....
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Կարող է կոշտ թվալ,բայց ես գտնում եմ,որ ինքնասպանությունը փոքրոքության/էգոիզմի ու անշնորհակալության նշան է. հատկապես այս դեպքում: Ես անկեղծորեն ցավակցում, բայց չե՛մ հարգում ինքնասպանություն գործողներին: Կոնկրետ այս դեպքում՝ ջահել-գեղեցիկ-առողջ աղջիկ էր. նա առաջինը շնորհակալ պիտի՛ լիներ սրա՛ համար:Իսկ ի՞նչ պիտի ասեն սայլակին գամվածներն ու խրոնիկական հիվանդները:Այ քեզ տարօրինակ հարց՝ ապրում ես ՔՈ համար՝ ի հիշատակ քո մոր (տվյալ դեպքում): Նաև այն,որ եղբայր ու հայր ուներ: Իսկ ո՞վ այս կյանքում ցավ չունի: Պիտի կենտրոնանաս ԻՆՉ ՈՐ ՈՒՆԵՍ-ի վրա, ու շնորհակալ/երջանիկ լինես դրա համար. սրանից հետո՛ է միայն տիեզերքը քեզ ուղարկում այն, ինչի ԿԱՐԻՔ դու իսկապես ունես (այլ ոչ ինչ ՈՒԶՈՒՄ ես):
Susanna
Ափսոսում եմ, որ դպրոցի տնօրենը -ին տեղեկատվություն է տվել այն մասին, թե աղւիկը հոգեկան խնդիրներ ուներ:Անհարմար է, որ հենց տպրոցի տնօրենն է սխալ տեղեկատվություն տարածում: Եթե թոշակառու չլիներ, երևի հիշեր, թե որքան պայծառ ու կենսուրախ աղջիկ էր: Եվ չեմ կարծում, որ Գորիսում մեկը կհամաձայնվի նրա ասածի հետ: Ավելի վատ, որ այդ մանկավարժական կոլեկտիվը չի կարողացել մոր մահից հետո կարեկից լինել դպրոցական աղջկան, օգնել հաղթահարել դժբախտությունը, մանավանդ, որ այդ դպրոցը հատուկ կարիքներ ունեցող և սոցիալապես անապահով երեխաների համար է նախատեսված:
Goriseci
@ntaniqi chakatagir@ voroshec mer chakertavor ardaradatutyun@, erexaner@ korcnelov hayr, mayr, mnacin vorb, @ntaniqi hayr@ paterazmi iskakan masnakic er, bazmativ angam viravorvac (voch te aysorva lisaneri kam ayl kendanakan ashxarhi nerkayacucichneri pes), ishxanutyunner@ chognecin erexaneri mor@ hasarak gone derorayqov, bayc che vor azatamartiki kin er, porcum ein ognel hasarar jorovurd@, @ntaniqi cav@ jamanakin shat gorisecineri sirt e xocel, hima el depq@ lselov karces te spaseli liner nman verjaban, shat apsos cavum em.
Արթուր
Սյուզին իրա հորը ու եղբորը դժբախտացրեց իր պահվածքով:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Սյուզան(2) -Համաձայն եմ ձեր հետ, որ՝ «Պետք էին ճիշտ մարդիկ կողքին: »: Այս հարցում նաև դպրոցները, ԲՈՒՀ-երը, աշխատատերերը ու նման (պետական ու հասարակական) հաստատությունները կարևոր դեր ունեն խաղալու՝ մեկուսացված-տխուր մարդկանց հայտնաբերելու ու օգնելու համար: Իսկ հային/հայաստանցուն կասեմ հետևյալը՝ ԱՄՈԹ ՉԷ պրոբլեմ ունենալը. կիսվե՛ք: ԱՄՈԹ ՉԷ դեպրեսիվ-տխուր լինելը, ԱՄՈԹ ՉԷ հաշմանդամ երեխա ունենալը կամ լինելը, ԱՄՈԹ ՉԷ նույնասեռական լինելը, ԱՄՈԹ ՉԷ ծեր լինելը,ԱՄՈԹ ՉԷ աղքատ ու անաշխատանք լինելը, ԱՄՈԹ ՉԷ...
Դավիթ
ԱԽ Ցավտ Տանեմ Սյուզի... Թող Աստված Ընդունի քեզ... Վոնցոր հարազատ Կորցրաց լինեմ... Վախ...
hermine
Shat cavali patmutyuna baych inqnaspanutyun anelov harc ches luchi @ntakarak@ qe serox mardkanc es cavacnum.
xcxzc
chgitem inch asem....
Zhanna
Ankexc cavakcum em, shat apsos isk exborn u hor@ uzh ,karoxutyun ev hamberutyun em cankanum ays kyanqi dzhvarutyunnerin dimakayelu hamar...
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Իսկ ցմահ դատապարտվածների հարցը Հայաստանում մի ուրիշ մեծ ու չկարգավորված թեմա է: X տարի նստելուց հետո պայմանագրով վերաբնակեցրեք ազատագրված տարածքներում՝ պայմանով որ՝ ա) միշտ այնտեղ պիտի ապրեն, բ) երկրից դուրս չեն կարող գալ, գ) նոր հանցանք գործելու դեպքում- կրկին հետ՝բանտ: Պետական բյուջեի հաշվին ջահել տղամարդկանց բանտում մաշելուց օգու՞տ կա:
Սյուզան
Ավելի ցավալի պատմություն դժվար ա մտածել: Առողջ էր, կյանքով լեցուն: Պետք էին ճիշտ մարդիկ կողքին: Եղբայրը գուցե մտածելու բան ունենա: Եթե մարդ ունի եղբայր, նրանք պիտի փոխարինեն բոլորին ու հույս տան ուժ տան: Մենք ոչինչ չգիտենք, բայց այս աղջիկը մեծ ճամփա ուներ, դեմքից երևում է ամեն ինչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter