ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

«Գնում ենք Գառնու կաֆեի ավազը դատարկենք»



«Գնում ենք Գառնու կաֆեի ավազը դատարկենք» ֆեյսբուքյան խմբի մասնակից երիտասարդ բնապահպաններն այսօր, մարտի 2-ին, Գառնի գյուղի բնակիչների հետ համատեղ իրականացրին «Գառնի» արգելոցում իրականացվող սրճարանի կառուցապատման դեմ նախաձեռնված ակցիան: Սրճարանը կառուցելու համար տարածքում եղած ավազն ու խիճը պարկերով տեղափոխեցին եւ լցրին կցասայլակը՝ դրանով իրենց անհամաձայնությունն արտահայտելով մշակույթի նախարարության ձեռնարկած ապօրինի գործողությունների դեմ:

Ոստիկանության Կոտայքի մարզի Գառնիի բաժանմունքի ոստիկանները փորձեցին միջամտել ակցիայի մասնակիցների գործողություններին՝ դրանք որակելով անօրինական, սակայն նրանց հիշեցրին, որ նախարարությունն է անօրինական գործողություններ իրականացնողը: «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի աշխատակիցները հանդարտության կոչ արեցին  ակցիայի մասնակիցներին՝ տեղեկացնելով, որ երեկ տաճարում է եղել մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը նախարարության աշխատակիցների հետ, եւ նրանք Գառնիի համայնքապետի, քրմերի եւ ոստիկանության աշխատակիցների հետ քննարկել են ստեղծված իրավիճակը: Որոշվել է 5 օրով դադարեցնել աշխատանքները եւ քննարկել սրճարանի կառուցման հարցը՝ ոստիկանությանը հնարավորություն տալով պարզել դրա օրինականության հարցը, այլ կերպ ասած՝ հարցը դիտարկել իրավական հարթությունում:

«Գնում ենք Գառնու կաֆեի ավազը դատարկենք» նախաձեռնության մասնակիցները բողոքի ակցիան ավարտեցին՝ իրենց հետ մի քանի պարկ ավազ մայրաքաղաք տեղափոխելով, որը դրվել է մշակույթի նախարարության շենքի առջեւ: 

Լուսանկարները՝ Սառա Պետրոսյանի և Հայկ Դավթյանի


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (7)
1. Hayk18:21 - 2 մարտի, 2014
Ktrakanapes dem em srcharani karuycin Garnii tacharii mot. Garnin mer erkri amenahaytni turistakan kentronneric. Da hnutyun e voch te srcharani karucman tex :(
2. Հայի գործ!10:24 - 3 մարտի, 2014
Մենք իսկապես հիվանդ ու խախտված ամբոխ ենք, ազգ ու պետության փոխարեն: Ի՜նչ է եղել - մեկը մտադրվել է սննդի-բիզնեսի պստիկ օբյեկտ ստեղծել ընդամենը, որն ինքնին բարի գործ է եւ պիտի որ խրախուսվեր ու քաջալերվեր բնականաբար: Սակայն մերը շատ ուրիշ է, ինչպես բոլորս գիտենք, դրա համար էլ գրեթե բոլորիս խիարներն են թարս աճում: Բանն այն է որ ցանկացած լավ կամ վատ բանն անելիս մենք ձգտում ենք այն միայն զարտուղի ճանապարհներով՝ ,,տակից,, կամ ,,կողքից,, իրականացնել անպայման, մյուսներին արհամարելով ու տհասների տեղ դնելով: Այդտեղ ուտելու, լվացվելու, նստել-շունչ քաշելու տեղ հարկավոր էր անշուշտ, եւ հարց չի կարող լինել: Է, նախօրոք թույլատրելի պայմաները որոշվեր - որտեղ, ինչքան հեռու կամ մոտիկ, ու՜մ հողի մեջ եւ այլն: Որից հետո մի փոքրիկ-գեղեցիկ մրցույթ հայտարարվեր ու ներդրող-կառուցող ընտրվեր՝ օրը ցերեկով, որ ոչ մեկի մոտ ոչ մի տեսակի հարց չառաջանար: Բայց դե գելի գլխին ավետարան կարդալու օգուտը որն է - կարմիր կովն իր կաշին չի փոխի, հայն էլ իր ... բնավորությունը!
3. Ռուզան11:32 - 3 մարտի, 2014
Փաստորեն մշակույթի նախարարությունը սոված արտասահմանյան տուրիստներին կերակրելու շնորհակալ գործին է լծվել.էլի բան է, մեկ է, մշակույթից հեռու են հազարավոր մղոններով: Երանի ամոթ ունենայինք:
4. Vahan12:34 - 3 մարտի, 2014
Bravo the youth. The Ministry of Culture should be renamed the Ministry of Absurdity. Have anyone been to the "kebabanots" at the Acropolis? Of course not - there isn't one. Even without this convenience thousands visit this UNESCO Heritage site yearly. Does anyone actually believe that the cafe proceeds will go to improving Garni? They must be NUTS! Let them build an access ramp for Garni, or better yet an elevator for those who can't climb the stairs. And the Armenian govt has just got a $250K grant from the US to create a "brand image" for Armenia. Another joke! These idiots are destroying, little by little, what Armenia has to offer in the way of world culture. They want to build a cafe? Build it in the Garni village square a few meters away!
5. mahmouzian10:21 - 5 մարտի, 2014
that minister of cultur is a complit idiot.where they get those scew ball to govern i wonder .hey you guy bravo .next time add some cow manure to the mix
6. mahmouzian10:26 - 5 մարտի, 2014
bravo you guys .where do they get thoses ministers from .what a srew ball he is next time dump some sow sh.... in the mix
7. noname00:53 - 8 մարտի, 2014
Vahan, 10 steps from Acropolis is the whole area of plaka full of al kinds of eateries, inlcuding so callled "kebabnoce"-. That is not the point though, the point is that Acropolis was built as a place to pray to non-existing mythical God-s ,,, Geghard aside from being a touristic destination is a Monastery in other words a church, I go there to pray and not for cultural-touristic reasons, so that place is supposed to be sacred for a nation that claims to be the first Christian nation on earth,,,
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ