HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Ղրիմի կոնֆլիկտի մասին

Արդեն հայտնել ենք, որ Ռուստանի Դաշնության Սևծովյան ռազմածովային ուժերը գրավել են Ուկրաինայի մաս կազմող Ղրիմի ինքնավար հանրապետության մի շարք ռազմավարական օբյեկտներ:

Առաջիկայում կանդրադառնանք Ռուսաստանի այդ գործողությանը` հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում: Սակայն այժմ փորձենք հարցը դիտարկել Ղրիմի բնակչության տեսանկյունից:

Թեև Ռուսաստանը ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հետ միասին Ուկրաինայի միջուկային զինաթափման դիմաց ստանձնել է այդ երկրի տարածքային ամբողջականության երաշխավորի պարտականությունները, այնուամենայնիվ, շատերն արդարացնում են ռուսական զորքերի ներխուժումը Ղրիմ` պայմանավորելով դա Ղրիմի ինքնորոշման իրավունքի պաշտպանությամբ:

Ղրիմի բնակչության կարծիքը

Հիմա կոնֆլիկտի տարբեր կողմեր իրենց ցանկությունները ներկայացնում են որպես Ղրիմի բնակիչների ցանկություն: Ռուսաստանը պնդում է, որ Ղրիմի բնակիչները ցանկանում են անկախանալ, իսկ Ուկրաինան պնդում է հակառակը:

Եկեք պատկերացնենք, որ Ղրիմի բնակչության մեծամասնությունն, իրոք, ցանկանում է անկախանալ Ուկրաինայից: Այդ դեպքում հենց այդպիսին կլինի մարտի 30-ին նախանշված անկախության հանրաքվեի արդյունքը: Այս դեպքում ո՞րն է ռուսական զորքերի ներխուժման իմաստը: Առավել տրամաբանական կլիներ սպասել հանրաքվեի ավարտին, և եթե հանրաքվեն որոշեր անկախանալ, իսկ Կիևը չհարգեր այդ որոշումը, նոր միայն ներխուժել Ղրիմ:

Այդ դեպքում ռուսական ներխուժումը կլիներ շատ ավելի արդարացված և, մասամբ, իրավաչափ:

Սակայն Ռուսաստանը որոշեց ներխուժել հիմա՝ հանրաքվեից մեկ ամիս առաջ, ինչը վկայում է, որ Կրեմլը, մեղմ ասած, համոզված չէ` արդյոք մարտի 30-ի հանրաքվեն կտա՞ իր ցանկացած արդյունքը: Իսկ ահա Ռուսաստանի կողմից օկուպացված Ղրիմում ցանկացած հանրաքվե/քվեարկություն կտա այն արդյունքը, որը ցանկալի կլինի Կրեմլին` ճիշտ այնպես, ինչպես անցնում (կեղծվում) են ընտրությունները Ռուսաստանում:

Այս հանգամանքին պետք է գումարել նաև այն, որ Ղրիմում ոչ միայն բոլոր թաթարներն ու ուկրաինացիներն են դեմ Ուկրաինայից անկախանալուն, այլև բազմաթիվ ռուսներ (այդ մասին վկայում է պրոկիևյան ցույցերին ռուսների մասնակցությունը):

Այստեղ հարկ է նկատել, որ դեռևս Վիկտոր Յանուկովիչի ռուսամետ իշխանության օրոք Ուկրաինայի բոլոր շրջաններում անցկացվեցին սոցհարցումներ Ռուսաստանին միանալու հարցի շուրջ:

Համաձայն այդ հարցումների` Ռուսաստանին միանալու ամենամեծ ցանկություն ունեցողը Ղրիմի Ինքնավար Հանրապետությունն է, սակայն անգամ այստեղ այդ ցանկությունն ունեցողների թիվը 41 տոկոս է:

Պաշտոնական Մոսկվան պնդում է, որ Ուկրաինա զորք մտցնելու հիմնական պատճառը նացիոնալիստներից ռուս բնակչության պաշտպանությունն է: Այստեղ ընդամենը հարկ է ընդգծել, որ Ուկրաինայում վերջին շրջանում ազգային հողի վրա որևէ սպանություն տեղի չի ունեցել` ի տարբերություն Ռուսաստանի, ուր ազգայնականները պարբերաբար սպանում են կովկասցիներին և միջին ասիացիներին:

Ու թեև Ռուսաստանում նացիոնալիզմը մի առանձին խնդիր է, Ուկրաինայի ուժային կառույցները, ի հեճուկս Կրեմլի պնդումների, որևէ սպառնալիք չեն ներկայացնում ռուսների համար:

Մի քիչ Ղրիմի պատմությունից և հեռանկարից

Ղրիմի թերակղզին ունի բավականին հարուստ պատմություն: Այն սկսվում է մ.թ.ա. 12-րդ դարից: Ղրիմը եղել է մի քանի տասնյակ պետությունների տարածքում: Բազմիցս «ձեռքից ձեռք» է անցել: Եղել է շատ ծանր ու արյունալի ճակատամարտերի բեմահարթակ:

Ու թեև Ղրիմի բնակչության կազմը դարերի ընթացքում բազմիցս էականորեն փոփոխվել է, այնուամենայնիվ, այն պահպանել է գերտերությունների համար ցանկալի տարածքի կարգավիճակը: Թերակղզին բազմիցս եղել է տարբեր պետությունների ու գերտերությունների կռվախնձոր:

Կարծես պատմությունը կրկնվում է: Ու թեև այժմ 3-րդ համաշխարհային պատերազմը քիչ հավանական է, Ղրիմն արդեն զավթել են ռուսական զորքերը, թերակղզում կան բազմաթիվ ուկրաինական ստորաբաժանումներ, իսկ այսօր Սև ծով են մտել ԱՄՆ երկու կործանիչ (эсминец) ռազմանավեր, որոնք, համաձայն տեղեկատվության, շուտով կմոտենան Ղրիմին:

Ակնհայտ է, որ եթե դիվանագետներն առաջիկայում չգան ընդհանուր հայտարարի, պատերազմն անխուսափելի կլինի:

Լուսանկարը՝ www.sputnikipogrom.com-ից

Մեկնաբանություններ (3)

hay mard
Meznic xoseceq meznic, ibr gnum einq MM-n, vor heto inch aneinq, yerb ashxarh@ rusin uzum e mekusacni (te pet na ira unecacov kapri), menq el linelov varemi mekusacvac yerkir, mer verj@ inch piti darna es voch herates ishxanavorneri patcharov.
hervic nayor
Nyuti herinakin. Nuyn kerp kareli e hakarak@ mtacel u asel, hakarusakan ujer@ mtnelov Ղրիմ chein torni kam tuyl tal irenc hakarak hanraqve voroshum liner, kam hasarak@ Ղրիմը ankaxanar, heru petq che gnal, Arcaxn el hanraqve arec ir taracqum u aranc voerve mek ayl uji nerxujmamb, bayc azerin vayrenabar harcakvec Arcaxi hayutyan vra, karcum em ayster arag kormnoroshveln e arajnayin.
vahan
ayn,vor Putin@ bacahayt kerpov cuyc e talis ir anhag axorjak@ urisi unecvacqi handep , da anararkeli e . xrimum rusneri ev rusastani qaxaqacineri mkatmamb voch mi jnshum kam xtrakanutyun chi kirarvum da past e . Ukrainayum aprox ev ashxatox hayer@ giten te inchpisi hskayakan tarberuyun ka ukrainacineri u rusneri hatkapes iravapah marminneri ashxatakicneri mej. rusastanum kan erku azgutyunner: rusner ev voch rusner (rucckie i nerusskie) nman ban chka ashxarhi voch mi erkrum. rusnern ukrainayi bnakichnerin nuynpes bajanum en erk masi- rusneri ev banderakanneri. ykrainacinerin vorpes azg chen janachum. arevmutqi koxmic amen inch arvec ,vorpeszi virana chariqi kaysrutyun XSHM, sakayn gorc@ kisat mnac ev chriqi kaysrutyun@ verakendanacv aveli vtangavor mutaciayov . ayjm hamashxarhayin hanrutyan voxj neruj@ uxvelu e nra verjnakan vnasazercman@ . dra hamar ka mi qani janaparh. 1. rusastani bnakcutyan arajadem zangvaci ognutyamb hasnel demokratakan ishxanapoxutyan, vor@putinyan diktaturayi paymannerum qich havanakan e, 2.azgayin azatagrakan sharjumneri mijocov Rusakan kaysrutyunum dzevavorel arnvazn 10-12 ankax petutyunner, vorev mekndmisht verj ktrvi velikorusakan shovinizmi sindromin ev rusastan@ kbavararvi ir 15 dari sahmannerov. ays tarberakin anhamber spasum en kaysrutyan shat azger . voronq unen kremli koxmic janachvac varch- taracqayin sahmanner.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter