HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայ-ռուսական առաջին ընկերական հանդիպումը

Ինչպես հայտնի է, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երկու օրից՝ մարտի 5-ին, Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում կխաղա Ռուսաստանի ընտրանու դեմ: Սա մեր թիմի առաջին ընկերական հանդիպումն է այս տարի: Չնայած հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի՝ հանձին շվեյցարացի Բեռնար Շալանդի, սակայն քանի որ վերջինս նոր է ստանձնել թիմի ղեկն ու նոր պետք է անմիջական շփման մեջ մտնի ֆուտբոլիստների հետ, ընտրանին առաջիկա հանդիպմանը կգլխավորի նախկին մարզիչ Վարդան Մինասյանը, որն այժմ ազգային հավաքականի տեխնիկական տնօրենն է: Շալանդն իր հերթին կլինի թիմի հետ եւ կհետեւի իր սաների գործողություններին մոտիկից:

Արդեն հայտնի են այն 23 ֆուտբոլիստների անունները, որոնք կպատրաստվեն հանդիպմանը:

Դարպասապահներ

Ռոման Բերեզովսկի, «Դինամո» Մ., Ռուսաստան

Գեւորգ Կասպարով, «Միկա»

Արսեն Բեգլարյան, «Գանձասար»

Պաշտպաններ

Ռոբերտ Արզումանյան, «Ակտոբե», Ղազախստան

Հրայր Մկոյան, «Շիրակ»

Վարազդատ Հարոյան, «Փյունիկ»

Տարոն Ոսկանյան, «Փյունիկ»

Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»

Հովհաննես Համբարձումյան, «Բանանց»

Կիսապաշտպաններ

Գեւորգ Ղազարյան «Մետալուրգ», Դ., Ուկրաինա

Արտակ Դաշյան, «Ալ-Մուհարաք», Բահրեյն

Կառլեն Մկրտչյան, «Անժի», Ռուսաստան

Արտակ Եդիգարյան, «Ժալգիրիս», Լիտվա

Արթուր Եդիգարյան, «Կայրաթ», Ղազախստան

Արաս Օզբիլիզ, «Սպարտակ» Մ., Ռուսաստան

Մարկոս Պիզելլի, «Ակտոբե», Ղազախստան

Հենրիխ Մխիթարյան, «Բորուսիա» Դ., Գերմանիա

Կարեն Մուրադյան, «Շիրակ»

Դավիթ Հակոբյան, «Շիրակ»

Աղվան Պապիկյան, «Փյունիկ»

Հարձակվողներ

Յուրա Մովսիսյան, «Սպարտակ» Մ., Ռուսաստան

Արթուր Սարկիսով, «Վոլգա», Ռուսաստան

Սարգիս Ադամյան, «Նոյշտրելից», Գերմանիա

Չհրավիրված ֆուտբոլիստներից կարելի է առանձնացնել պաշտպաններ Լեւոն Հայրապետյանին, Վալերի Ալեքսանյանին, կիսապաշտպան Դավիթ Մանոյանին, հարձակվող Էդգար Մանուչարյանին: Փոխարենը որոշակի ընդմիջումից հետո կրկին հավաքականում է կրտսեր Եդիգարյանը՝ Արտակը, որն այժմ խաղում է Լիտվայում: 

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, այսօր՝ ժամը 13:00-ին, Հայաստանի ազգային հավաքականը, հանգրվանելով ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, սկսել է մարզական հավաքը: Այսօր՝ ժամը 18:00-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի փակ մարզումը:

Վաղը՝ մարտի 4-ին՝ ժամը 10:00-ին, հատուկ չարտերային չվերթով Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը կմեկնի Կրասնոդար:

Մարտի 4-ին՝ ժամը 17:30-ին, Կրասնոդարի «Կուբան» մարզդաշտում տեղի կունենա Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Այնուհետեւ ժամը 18:00-ին տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի մարզումը, որի առաջին 15 րոպեն «բաց» կլինի ԶԼՄ-ների համար:

Ռուսաստան-Հայաստան ընկերական հանդիպումը տեղի կունենա Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում մարտի 5-ին՝ ժամը 18:00-ին: Հանդիպումը կհեռարձակվի «Արմենիա» հեռուստաընկերությամբ:

Եթե ռուսների համար սա լավ նախապատրաստություն է աշխարհի առաջնությունից առաջ, ապա մեր թիմի առաջին ընկերական խաղում նոր գլխավոր մարզիչը կարող է գնահատել ֆուտբոլիստների որակները «Եվրո-2016»-ից առաջ, չնայած վերջինիս մեկնարկին դեռ շատ կա: Շատ լավ է, որ մինչեւ աշխարհի առաջնությունը մեր թիմը եւս երկու հանդիպում կանցկացնի. նախ մայիսի 31-ին Ժնեւում Հայաստանի հավաքականը կխաղա Ալժիրի թիմի հետ, որը նույնպես աշխարհի առաջնության մասնակից է, իսկ հունիսի 6-ին Մայնցում կհանդիպի Գերմանիային: Աշխարհի կարեւորագույն ֆուտբոլային մրցաշարի մասնակիցների հետաքրքրությունը մեր թիմի նկատմամբ խոսում է Հայաստանի հավաքականի ուժի մասին, որն այս պահին աշխարհում 30-րդն է, ինչն իր պատմության մեջ լավագույն ցուցանիշն է:

Ներկայում Ռուսաստանը ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակում 22-րդն է: Նախկինում մեր թիմն այս հավաքականի հետ հանդիպել է 4 անգամ: «Եվրո-2000»-ի ընտրական փուլում՝ 1999-ի մարտի 27-ին, Երեւանում Հայաստանի հավաքականը պարտվեց 0-3 հաշվով, իսկ նույն տարվա սեպտեմբերի 4-ին, արդեն Մոսկվայում՝ 0-2 հաշվով: «Եվրո-2012»-ում էլ Երեւանում 2011-ի մարտի 26-ին թիմերը նախ 0-0 խաղացին, ապա հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում 3-1 հաշվով հաղթեցին ռուսները: Հաշիվը բացեց Մարկոսը, սակայն Պավլյուչենկոն հետո հեթ-տրիկի հեղինակ դարձավ՝ գոլերից մեկը խփելով 11-մետրանոցից: 

Լուս.՝ ffa.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter