HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետի մոտ քննարկվել է «Գառնի» արգելոց-թանգարանի տարածքում սրճարան կառուցելու հարցը

Երեկ՝ մարտի 3-ին, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի մոտ քննարկվել է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների հարցը: Խորհրդակցությանը մասնակցել են Կոտայքի մարզպետը, Մշակույթի, Քաղաքաշինության, Տարածքային կառավարման նախարարությունների  ներկայացուցիչներ, Գառնիի համայնքապետը:

Քննարկումների արդյունքում որոշվել է, որ բոլոր գործընթացները կիրականացվեն Հողային օրենսգրքով եւ «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված ընթացակարգերի համաձայն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Մշակույթի նախարարությունն անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացնի համայնքին:

Անդրադառնալով խնդրի շուրջ ստեղծված իրավիճակին` փոխվարչապետը կարեւորել է պետական, տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ համագործակցված աշխատանքը` առաջարկելով ի հայտ եկող խնդիրները լուծել համատեղ աշխատանքային քննարկումների ընթացքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter