Հակապուտինյան ցույց ՌԴ դեսպանատան դիմաց (լուսանկարներ)
Ռուսաստանի դեսպանատան դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց իրականացրեցին. նրանք իրենց վերաբերմունքն էին արտահայտում ռուսական զորքերի`Ղրիմ ներխուժելու առիթով: Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ սատարում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և դատապարտում ՌԴ նախագահ Պուտինի քաղաքականությունը:
Ոստիկանները ստիպեցին, որպեսզի ակցիայի մասնակիցները տեղափոխվեն դիմացի մայթ և այնտեղ իրենց բողոքն արտահայտեն: 4 քաղաքացի բերման ենթարկվեցին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել