HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեծ Բրիտանիայի քաղաքացին չի կարողանում ապացուցել, որ տուն ունի Հայաստանում

Լուսանկարում Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ռոյ Հարիսոնն է, ով մոտ 20 տարի ապրում է Հայաստանում, աշխատել է Երևանի «Հանթսման բիլդինգ Փրոդաքս» գործարանում (նախկին երկաթբետոնյա կոնստրուկցիաների համար 1, իսկ ԱՄՆ-ին սեփականաշնորհելուց հետո` «Հանթսման Հայաստան» ՍՊԸ) որպես տնօրեն:

Երկար ժամանակ ապրելով Հայաստանում՝ Ռոյը մի քիչ հասկանում է հայերեն, մի քանի բառ ասում մեր լեզվով, իսկ «Հետքի» հետ խոսեց ռուսերենով: Պատմեց, որ տեսնելով Ծաղկաձորը, հավանելով տեղանքն ու բնությունը՝ ցանկացել է հողակտոր գնել, տուն կառուցել: Բայց քանի որ օտարերկրյա քաղաքացի է, խնդրել է իր տեղակալ ու թարգմանիչ Ժիրայր Զաբունյանին իր անունով ձևակերպումներն անել: Ռոյի փոխանցմամբ՝ ինքը 2000թ. Զաբունյանի անունով գնել է Ծաղկաձորի Օրբելու 3 հասցեում գտնվող կիսակառույցը՝ կից հողամասով, որը պատկանել է Արմեն Մուրադյանին և նրա մորը:

Ռոյ Հարիսոնի տեղեկացմամբ՝ նա 60 մլն դրամի ներդրում է կատարել, քանդել կիսակառույցը ու կառուցել նոր առանձնատուն: Սեփականության վկայականի բնօրինակը, տան բանալիները մշտապես գտնվել են Ռոյ Հարիսոնի մոտ: Նա ապրել է այնտեղ: 2006թ. Հարիսոնը իր տեղակալ Զաբունյանից պահանջել է տունն անվանափոխել իր անունով, քանի որ արդեն ունեցել է կացության հատուկ կարգավիճակ, սակայն Զաբունյանը հրաժարվել է: 2008թ. Ռոյը կարճ ժամանակով Անգլիայում լինելուց հետո վերադարձել է ու հայտնաբերել, որ չի կարող տուն մտնել. առանձնատան կողպեքները փոխված են եղել: Իսկ հարևանները պատմել են, որ Զաբունյանը ոստիկանների ուղեկցությամբ կոտրել է փականները:

Անգլիայի քաղաքացին դիմել է ՀՀ նախագահին, որի աշխատակազմը հարցը վերահասցեագրել է ոստիկանությանը, սակայն ոստիկանությունից պատասխանել են, որ ոստիկանության աշխատակիցների մասնակցությունը փականների կոտրմանը չի հիմնավորվել: Հետո էլ գրություն է ստացել, թե Զաբունյանը պահանջում է ազատել իր առանձնատունը: Այդ օրվանից սկսվել են մեկը մյուսին հաջորդող դատական պրոցեսները, սակայն հայաստանյան դատական ատյաններում Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ռոյ Հարիսոնը չի կարողացել ապացուցել, որ առանձնատունն իրենն է, քանի որ չի ունեցել պայմանագիր Ժիրայր Զաբունյանի հետ:

Միակ գրավոր ապացույցը, որ գտանք քաղաքացիական գործի հաստափոր փաթեթում, տան նախկին տիրոջ՝ Արմեն Մուրադյանի հայտարարությունն է, որ ինքը տունը վաճառել է Ռոյ Հարիսոնին: Սակայն նույն գործում կա նրա մոր՝ Գարանիկ Մուրադյանի գրությունը, որ տունը վաճառել է ոչ թե Ռոյին, այլ՝ Զաբունյանին:

Փաստորեն, մայր ու տղա հակառակ բովանդակությամբ գրություններ են գրել, բայց, միևնույնն է, դատարանը սեփականության իրավունքը չի փոխանցել Ռոյին, քանի որ որևէ պայմանագիր-ապացույց չի եղել Ռոյի ու Զաբունյանի միջև: «Հետքի» հետ զրույցում Ռոյը նշեց, որ իր միակ սխալը եղել է այն, որ վստահել է իր տեղակալ Ժիրայրին, դա է եղել պատճառը, որ որևէ փաստաթղթով չի ամրագրել, թե ինքն է հողամասի գնորդը: Նա խնդրել է անգամ դատարանում կիրառել ստի դետեկտոր՝ համոզվելու համար, որ տունն իրենն է: Դատական ատյաններում պարտվելով՝ Ռոյ Հարիսոնն ու իր ներկայացուցիչ Արմեն Ումրշատյանը ներկայացրել են առանձնատան շինարարական աշխատանքների նպատակով ծախսված շուրջ 60 մլն դրամի հայցապահանջ, սակայն առաջին ատյանի դատարանը դարձյալ մերժել է հայցը՝ հիմք ընդունելով այն, որ չկա այդ աշխատանքների կատարման կապալի կամ շինաշխատանքների պայմանագիր:

«Հետքը» զրուցեց նաև Ռոյ Հարիսոնի ներկայացուցիչ Արմեն Ումրշատյանի հետ, ով նշեց, որ դատարանը չի լսել բոլոր 22 վկաներին, լսել է միայն 4-ին ու կայացրել որոշում. «Սակայն, եթե դատարանը լսեր նաև մյուս վկաներին, կհամոզվեր, որ այդ մարդիկ աշխատել են առանձնատան վրա, կատարել են շինարարական աշխատաքներ ու վճարվել Ռոյ Հարիսոնի կողմից»:

Ռոյ Հարիսոնը նշեց, որ առանձնատան շինարարական աշխատանքների համար վարձել է մալականների, անհատ վարպետների, արհեստավորների, որոնց հետ, բնականաբար, որևէ պայմանագիր չի կնքել: Վճարել է բանավոր պայմանավորվածության դիմաց. «Նման բաներ այն ժամանակ հաշվի չեմ առել, քանի որ չգիտեի, որ իմ տունը մի օր ձեռքիցս կխլեն: Նման բան Անգլիայում չէր կարող լինել: Անգլիական ասացվածքն ասում է՝ «Իմ տունն իմ ամրոցն է»: Մեզ համար տունը սուրբ է: Անգլիայում մարդիկ իրար վստահում են ու վստահության չարաշահում չի լինում: Ես վստահել եմ Ժիրայրին»,- նշեց Ռոյը: Իսկ Վերաքննիչ քաղաքացիական դատարանում այսօր դարձյալ մերժվեց փաստաբան Ումրշատյանի և նրա վստահորդի հայցադիմումը՝ 60 մլն դրամի շինարարական աշխատանքների դիմաց վճարելուն Զաբունյանին պարտավորեցնելու վերաբերյալ:

Պատասխանող կողմի՝ Ժիրայր Զաբունյանի ներկայացուցիչ Հայկ Օսեփյանը «Հետքի» հետ զրույցում ասաց. «Գտնում եմ, որ իմ վստահորդից գումար ստանալու պահանջն անհիմն է: Կարծում եմ՝ սա ուղղակի միջոց էր ևս մեկ անգամ փորձել Ժիրայր Զաբունյանից գումար ստանալ, որը ձախողվեց»: Մեր զրույցի վերջում Ռոյ Հարիսոնն ասաց, որ չի պատրաստվում մեկնել Հայասստանից, ապրում է այստեղ կնոջ հետ, պատրաստվում է ներդրումներ անել: «Հետքի» հարցին՝ չե՞ք վախենում նոր ներդրումներից, պատասխանեց. «Բոլոր մարդիկ հո վատը չե՞ն»:

Մեկնաբանություններ (10)

Mikael
Գողը գողից գողացավ, աստված տեսավ զարմացավ
Goharik-Gavriella
Shat vat e vor nman mardik shat kan Hayastanum u xaytarakum en hayi [email protected] depq el indz het e katarvel.Vstahel em banavor xosqin remont arogi u kanxavchar em tvel,isk na cher uzum gorc anel u an@ndhat xabum er.Dra hamar vzic brneci tara notari mot,grec vor partavorvume e het veradardznel gumar@ minchev suyn hunvari 15.Bayc minchev hima chi vcharel u galu em dataran tam gorc@,tokosnerov gumar@ het kvercnem. Aydpisi mardik el kan cavoq....
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ես միանշանա՛կ գտնում եմ,որ դա ԱՆԱՐԴԱՐ,սխալ ու չհարգելու նշան է, որ սփյուռքահայ ՀՀ ոչ-քաղաքացիները (հատկապես Հայաստանում ծնված-մեծացած) ՀՀ-ում հողի սեփականատեր չեն կարող լինել: Սրա պատճառով բազում հայրենասեր սփյուռքա-/դրսի հայեր դարձան հայաստանցի գցողների զոհերը,հիասթափվեցին ու այլևս ՉԵՆ ցանկանում ՆԵՐԴՆԵԼ Հայաստանում: Գազպրոմի,Ռոսնեվթի ու ռուսական բազայի համար ինչքա՜ն ասես հայկական հող, բայց ոչ հայի համար: Հայաստանյան օլիգարխային իշխանություններին միա՛յն քյասիբ հայաստանցիներ են պետք,որ իրենց դեմ հանկարծ ուժ չդառնան:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հարգելի Goharik (2) -դուք միակը չեք: Տողերիս հեղինակն էլ նման հայաստանյան պատմություններ ունեցել է,որը շա՜տ տհաճ է: Ուստի հայաստանցու (հատկապես երևանցու) խոսքերին ՉՀԱՎԱՏԱՔ ու՝ ա) ամե՛ն ինչ ՆԱԽՕՐՈՔ սևը սպիտակի վրա, բ) վճարումը ՄԻԱՅՆ վերջում, գ) հազար անգամ ստուգեք ամեն ինչ՝ամեն օր ու ամեն տեղ:
ara sutlian
Zabounyan gets the house, Armenia that need so much collective support from all Armenians, gets another black eye. It's sad the individuals commented above have suffered consequences of actions by such individuals. Enjoy your house, who gives a damn about the County or the Nation where this property is located.
Roy
xaytarakum en respublikan!
qwert
Zabunyan@ da chi marselu, ireniz aveli neng zabunyaner@ et tan arzeqi krknakin nra mashk@ pokelov kxlen nraniz.
Preston Bagrationi
This is FRAUD of the highest level. Why are us, Armenians, have very bad reputation all over the world when FRAUD and THEFT are involved? Sad legacy of our peoples. I had some very ugly experiences with Armenian immigrants from Armenia. All they do is try to rob you blind. When my grandparents came to the USA around 1917,they were decent and hard working people who contributed for the betterment of the USA.Nowadays,Armenians that come here from Armenia, engage in fraudulent activities, theft and drugs.And we want our host country to support us?Shame on Zhirayr Zabounyan and the others,this is not a new story, several US Armenians were in the same EXACT situation.Native crooks steal and rob you blind.When will this stop?When will we bring HONOR to the souls of our 2 million fallen during the Genocide? When? Reply
hasmik
dataran dimum en vor inch anen, HH-um dataran chka, datarani poxaren ka vchirneri biznesi kentron, ajd biznesy hovanavorvum e serjikneri koxmic
Nelli
Честно говоря, так ему и надо. Сделка было чисто мошеническая, фактически два мошенника кинул другого. Первый, т.е. анлгичанин смошеничал с государством, второй кинул его. Вот и все. А доказать что либо он не сможет, судя по тому, что документальных подтверждений сделки нет.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter