HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդանիձորի գյուղապետը 4-րդ անգամ առաջադրել է իր թեկնածությունը

Անահիտ Բաղդասարյան

Սյունիքի մարզի Վարդանիձոր համայնքում այսօր համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ են: 38/1 ընտրատեղամասում 12:00-ի տվյալներով ընտրությանը մասնակցել է 201 ընտրողներից 40-ը: Առաջին ընտրողը եղել է համայնքի գործող ղեկավար Ալբերտ Բեկլարյանը, ով կրկին առաջադրվել է: «4-րդ անգամ նորից կընտրվի, թե ոչ հարցին» համայնքի ղեկավարը խուսափեց պատասխանել. «Թող գյուղացին որոշի»:

Ընտրական հանձնաժողովի նախագահ  Թևոս Ալեքսանյանի խոսքով` ընտրախախտումներ դեռ չեն գրանցվել: Նրա կարծիքով` ընտրությանը կմասնակցի 150 հոգուց ոչ ավել: Ավելացնենք, որ ընտրատեղամասում չկան ոչ դիտորդներ, ոչ էլ վստահված անձիք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter