HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏԻՄ ընտրություններ են անցկացվում նաև Լեհվազում

Մարիամ Մաթևոսյան

Մարտի 9-ին Մեղրու տարածաշրջանի Լեհվազ գյուղում ևս տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում: Ի սկզբանե համայնքի ղեկավարի ընտրությանն իրենց թեկնածությունն են  առաջադրել գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Սասուն Զաքարյանը և անկուսակցական Ռոմիկ Պողոսյանը, բայց ավելի ուշ անկուսակցական թեկնածուն ինքնաբացարկ է հայտնել:

Նշենք, որ միաժամանակ Լեհվազում անցկացվում են  նաև ավագանու ընտրություններ:  Հանձնաժողովի նախագահ Օկսաննա Ջալալյանի խոսքով` ընտրություններն անցնում են խաղաղ պայմաններում: Ժամը 13:00-ի դրությամբ 462 ընտրողներից տեղամաս է ներկայացել 120 ընտրող: Հանձնաժողովի տեղամասի նախագահի խոսքով` այս ընթացքում ընտրախախտումներ չեն արձանագրվել, միայն անվավեր է ճանաչվել մեկ ընտրաթերթիկ:

«Պատճառն այն է, որ թեկնածուն մեկն է, իսկ մարդիկ սովոր են, որ անմիջապես դիմացը քվարկեն, իսկ հիմա պետք է նշեն կողմ եմ կամ դեմ: Ընտրողը սխալմամբ գրիչով գրել է համաձայն եմ: Մենք անվավեր ճանաչեցինք և երկրորդ թերթիկը տրամադրեցինք»,- նշում է Օ. Ջալալյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter