HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեհվազում ևս մեկ ընտրաթերթիկ է անվավեր ճանաչվել

 

Մարիամ Մաթևոսյան

Լեհվազում շարունակում են համայնքի ղեկավար և ավագանի ընտրել: Գյուղի մշակույթի տան շենքում տեղակայված թիվ 38/1 ընտրատեղամասում ժամը 17:20-ի դրությամբ՝ ընտրատեղմաս է ներկայացել 462 ընտրողից 268-ը, որը կազմում է ընտրողների 56-60%: Ընտրազանգվածի մնացած հատվածը կարող է իր մասնակցությունն ունենալ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությանը առաջիկա կես ժամվա ընթացքում:
Հանձնաժողովի նախագահ Օկսաննա Ջալալյանի խոսքով՝ մարդկանց հոսքը թեև գնալով պասիվանում է, բայց համայնքի ղեկավարի ընտրությունը շարունակվում է: Այս ժամանակահատվածում հանձնաժողովը ստիպված է եղել ևս մեկ ընտրաթերթիկ անվավեր ճանաչել,  բայց այս անգամ արդեն ավագանու ընտրաթերթիկ. «Բնակիչն ավագանիներից մեկի անվան դիմաց «պտիչկայի» փոխարեն թողել է իր ստորագրությունը, այս անգամ ևս այն անվավեր է ճանաչվել և փոխարինվել նորով»,-նշում է Լեհվազ համայնքի ՏԻՄ ընտրությունների հանձնաժողովի նախագահը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter