HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քվեաթերթիկների հաշվարկը մեկնարկել է

Մարիամ Մաթևոսյան

Լեհվազում 38/1 ընտրատեղամասի դռները փակվեցին: Վերջին տվյալներով՝ մինչ 20:00-ն 462 ընտրողներից այդպես էլ տեղամաս չի ներկայացել 141 ընտրող: Հիշեցնենք, որ  ի սկզբանե համայնքի ղեկավարի ընտրությանն իրենց թեկնածությունն են  առաջադրել գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Սասուն Զաքարյանը և անկուսակցական Ռոմիկ Պողոսյանը, բայց ավելի ուշ անկուսակցական թեկնածուն ինքնաբացարկ է հայտնել:

Ռոմիկ Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքնաբացարկի պատճառը համակիրների բացակայությունն է գյուղից, քանի որ հենց նրանք էլ պետք է օգնեին ձայն հավաքել. «Մոտ 15 օր առաջ եմ իմ թեկնածությունը հետ վերցրել, քանի որ հասկացա, որ պայքարն անհավասար պայմաններում պետք է ընթանար»,- ասում է անկուսակցական թեկնածուն ու հավելում, որ նույնիսկ գյուղում շատերն այդպես էլ չեն իմացել, որ նա ևս իր թեկնածությունն է առաջադրել համայնքի ղեկավարի պաշտոնի համար:
Ամփոփելով ՏԻՄ ընտրությունները՝ հանձնաժողովի նախագահ Օկսաննա Ջալալյանը նշեց, որ որևէ ընտրակեղծիք չի արձանագրվել, քանի որ համայնքի ղեկավարի առաջադրված թեկնածուներից մնացել է միայն  գործող գյուղապետ Սասուն Զաքարյանը, ում լեհվազցիներն արդեն հինգերորդ անգամ ուզում են տեսնել համայնքի ղեկավարի պաշտոնում: Ջալալյանը իր խոսքում ավելացրեց, որ նախնական տվյալներով 2 քվեաթերթիկ է անվավեր ճանաչվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter