HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեբեդի համայնքապետ ընտրվեց անկուսակցական Արարատ Քոչարյանը

Վոլոդյա Հովսեփյան

Դեբեդ գյուղի թիվ 31/01 ընտրատեղամասից արդեն հաղորդվել են այսօր կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները: Ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Ղազարյանն ասաց, որ 252 ձայնով Դեբեդի համայնքապետ է ընտրվել անկուսակցական Արարատ Քոչարյանը: Քոչարյանի մրցակցին՝ ՀՀԿ-ն ներկայացնող Գարիկ Նազլուխանյանին ընտրել է 234 դեբեդցի: 12 քվեաթերթիկ համարվել է անվավեր: Ընդհանուր հաշվով՝ ընտրություններին 646 ընտրողներից մասնակցել է 498-ը: Ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Ղազարյանն ասաց, որ ոչ դրսում, ոչ ընտրատեղամասում խախտումներ չեն արձանագրվել: «Դիտորդներն իրենց շնորհակալությունը հայտնեցին, գնացին»,- զրույցը եզրափակեց ընտրական հանձնաժողովի նախագահը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter