HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նիզամիում ՀՀԿ-ն պարտվեց

Երեկ Արարատի մարզի Նիզամի գյուղում իրարանցում էր. գյուղացիները միանգամից համայնքապետ ու ավագանի էին ընտրում: Այս գյուղում գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ Արտավազդ Դունոյանը 40 ձայնով պարտվեց իր մրցակիցներից անկուսակցական Հարութին Կարապետյանին:

Արտավազդ Դունոյանը ստացել էր 214 քվե, Հարութին Կարապետյանը՝ 254, իսկ անկուսակցական Գարլեն Բաբայանը՝ 132: Անվավեր է համարվել 24 քվեաթերթիկ:

Նիզամիում ընտրելու իրավունք ուներ 970 մարդ, որից ընտրությանը մասնակցել են 624-ը:

Ընտրատարածքային հանձնաժողովը դպրոցի շենքում էր: Մասիսի ՀՀԿ-ական կառույցի ղեկավարներն ու թեկնածուների համախոհ երիտասարդները շրջապատել էին ընտրատեղամասը:

Հատկապես ՀՀԿ-ական համայնքապետի ղեկավարի եւ ավագանու թեկնածուների կողմնակիցները, վստահված անձիք ընտրողների վրա յուրօրինակ ձեւով էին ազդում: Մի քանի հոգով մոտենում էին ընտրության եկած ընտրողին, նրան բարեւում, ապա մի քանի անգամ թեթեւ հարվածում նրա ուսին՝ հասկացնելով, թե ում պետք է ընտրի: Այս մեխանիզմը կիրառվում էր նաեւ Զորակ համայնքում:

Թեկնածուների կողմնակիցներից յուրաքանչյուրը ջանում էր գոնե մեկ ավելի մարդ բերել ընտրության: Նույնիսկ հիվանդներին էին բերում, ովքեր քվեարկում էին ավտոմեքենայի մեջ նստած:

Վստահված անձիք գրեթե ընտրատեղամասում չէին լինում: Նրանց խնդիրը դրսից մարդ բերելն էր: Վերջին ժամերին, հավանաբար զգալով, որ իրենց թեկնածուն պարտվում է, սկսեցին աջ ու ձախ վիրավորել իրենց ճանապարհին կանգնողներին, այդ թվում դիտորդական առաքելություն իրականացնող «Թրանսփարենսի ինտերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցչին:

Հաշվարկից հետո գյուղը հանդարտվեց: Դրսում հանգիստ էր, կարծես ոչինչ չէր եղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter